«ՄՔԴ-ի որոշումները ոչ մի նշանակություն չունեն Ռուսաստանի համար»․ Զախարովան՝ Պուտինին ձերբակալելու օրդերի մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախաքննական պալատի որոշումը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր տրամադրելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Iz.ru-ն։
Զախարովան հիշեցրել է, որ Միջազգային քրեական դատարանի որոշումները ոչ մի նշանակություն չունեն Ռուսաստանի համար, այդ թվում՝ իրավական տեսանկյունից։
«Ռուսաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի մասնակից չէ և դրանով նախատեսված պարտավորություններ չի կրում։ Ռուսաստանը չի համագործակցում այս մարմնի հետ, և Արդարադատության միջազգային դատարանից եկող ձերբակալության հնարավոր «բաղադրատոմսերը» մեզ համար իրավաբանորեն առոչինչ են լինելու», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։