Գարնանային էտով պայմանավորված՝ Երևանում մարտի 18-ին որոշ փողոցներ փակ կլինեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳարնանային էտով պայմանավորված՝ մարտի 18-ին, ժամը 07։00-10։00-ը փակ կլինի Մարզահամերգային համալիրից Լենինգրադյան փողոց տանող հատվածը։ Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։
Ժամը 09:00-ից մասամբ փակ կլինեն Ազատության, Բաղրամյան, Տիգրան Մեծ պողոտաները, Տիչինայի, Շերամի, Գ․ Նժդեհի, Հովհաննիսյան, Ռոստովյան, Ազատամարտիկների, Հերացի, Մելիք Ադամյան, Ագաթանգեղոս, Խանջյան, Տերյան փողոցները:
Պատճառած անհարմարության համար «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հայցում է քաղաքացիների ներողամտությունը: