ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 մարտ)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Արուբա՝ Արուբայի դրոշի ու հիմնի օր, Ֆրանսիա՝ Փարիզյան կոմունայի օր, Հարավային Օսեթիա՝ Երևդի գյուղում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակի օր, Բելոռուս՝ Զինված ուժերի օր, Մոնղոլիա՝ Զինվորականների օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1864- ծնվել է նշանավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանը։
1924 - ծնվել է լեզվաբան, հայագետ Լևոն Խաչերյանը։
1942 –ծնվել է ճարտարապետ Սասուն Գրիգորյանը։
1949- Երևանում սկսել է երթևեկել առաջին տրոլեյբուսը։
1952 - ծնվել է նկարիչ Հենրիկ Վարդենիկցին։
1988- Ադրբեջանի Կենտկոմը քննարկել է Սումգայիթի քաղկոմում տեղի ունեցած խոշոր բացթողումների հարցը, որը բերել է «խուլիգանական տարրերի կողմից Սումգաիթ քաղաքում սանձազերծած անկարգություններին»։
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կիպրոսի հետ։
2004-Կոսովոյում երկարատև դադարից հետո կրկին տեղի ունեցած ազգամիջյան բախումները կանխելու գործողություններին առաջին անգամ մասնակցել է նաև Հայաստանի խաղաղապահների դասակը:
2008-Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարել է, որ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի լավագույն լուծումը համարում է խորհրդարանական բոլոր ուժերի ընդգրկումով ազգային համաձայնության կառավարության ձևավորումը:
2014-Ղարաբաղում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ղարաբաղցիները տոնական համերգով ողջունել են Ղրիմի ինքնորոշումը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
37 —Հռոմում սկսվել է կայսր Կալլիգուլայի կառավարումը։
978 –վախճանվել է Անգլիայի թագավոր Էդվարդ Տառապյալը։
1229- Վեցերորդ խաչակրաց արշավանքի ժամանակ Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ 2-րդի խաչակիրները վերականգնել են Երուսաղեմի թագավորությանը վերադարձնելով Երուսաղեմ, Նազարեթ և Բեթղեհեմ քաղաքները։
1241 —Խմելնիցկու (Կրակովի մոտ) ճակատամարտում Ոսկե Հորդան հաղթել է լեհական բանակին, որի արդյունքում մոնղոլ-թաթարները շարունակել են Եվրոպայի զավթումը։
1314 —կայացել է պապական դատը մեծ մագիստոր Ժակ Մոլիեյի և այլ տամպլերյերների նկատմամբ, որոնք սպասել են այդ դատին 7 տարի։ Բոլորը դատապարտվել են ցմահ կալանքի, իսկ Մոլյեին և Նորմանդիայի պրեորին այրել են խարույկի վրա։
1325 —հիմնադրվել է Տենոչտիտլան քաղաքը, որը հետագայում դարձել է ացտեկների կայսրության մայրաքաղաք։
1596- լեհ թագավոր Սիգիզմունդ 3-րդը մայրաքաղաքը Կրակովից տեղափոխել է Վարշավա։
1662 —Փարիզում հայտնվել է առաջին հասարակական տրանսպորտը՝ ութտեղանի կառքը, որը կոչվել է «օմնիբուս», այսինքն «բոլորի համար»։
1768 - վախճանվել է իռլանդացի գրող և կղերական Լորենս Սթեռնը։
1805 —Նապոլեոն 1-ինը իրեն հայտարարել է Իտալիայի կայսր, որի հետևանքով սկսել է կազմավորվել Ռուսաստան-Ավստրիա-Անգլիա դաշինքը։
1813 –ծնվել է գերմանացի բանաստեղծ և դրամատուրգ Քրիստիան Ֆրիդրիխ Հեբելը։ 1839 —չինական կայսրը արգելել է արտասահմանյան ընկերություններին Չինաստան ներկրել օփիում, որն էլ պատճառ է դարձել առաջին Օփիումային պատերազմի։
1844 - ծնվել է ռուս կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը։
1850 —ամերիկյան գործարարներ Հենրի Ուելլսը և Ուիլյամ Ֆարգոն հիմնադրել են «American Express» ֆինանսական ընկերությունը։
1856 —ավարտվել է Ռուսաստանի համար խիստ անհաջող Ղրիմյան պատերազմը, որը մղվել է Ֆրանսիայի, Անգլիայի և Թուրքիայի դեմ։
1858- ծնվել է գերմանացի հայտնի գյուտարար, դիզելային շարժիչի հայտնագործող Ռուդոլֆ Դիզելը։
1867 —Սանկտ-Պետերբուրգում ստորագրվել է կոնվեցիա Ճապոնիայի հետ, ըստ որի Սախալինը մտել է Ռուսաստանի և Ճապոնիայի համատեղ կառավարման տակ։
1871- ստեղծվել է Փարիզյան կոմունան։
1892 —սահմանվել է լավագույն հոկեյի թիմի մրցանակը՝ Ստենլիի գավաթը։
1900 —հիմնադրվել է հոլանդական «Այաքս» ֆուտբոլային ակումբը։
1902 —Միլանում առաջին անգամ ֆոնոգրաֆով ձայնագրվել է հանրահայտ իտալացի տենոր Էնրիկո Կորուզոն։
1913 - ծնվել է ֆրանսիացի ռեժիսոր և դրամատուրգ Ռենե Կլեմանը։
1915-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական զորքերը հաղթանակ են տոնել Անաֆարտներում՝ Գալլիպոլիում։
1917-բոլշևիկների կողմից ձերբակալվել է ռուսական ցար Նիկոլայ 2-րդը։
1922 - Հնդկաստանում Մահաթմա Գանդին ազատազրկվել է վեց տարի ժամկետով։
1926 —Պեկինում գնդակահարել են ցուցարարներին։ Այդ օրը համարվում է «Չինական հանրապետության պատմության ամենամռայլ օրը»։
1931 —ԱՄՆ-ում «Schick» ընկերությունը սկսել է արտադրել առաջին էլեկտրական ածելիները։
1942 —Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի 120 000 ազգությամբ ճապոնացի քաղաքացիներ աքսորվել են համակենտրոնացման ճամբարներ։
1949 —կազմավորվել է Հարավատլանտյան դաշինքը՝ ՆԱՏՕ-ն։
1959- ծնվել է ֆրանսիացի հայտնի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Լյուկ Բեսոնը։
1965- խորհրդային տիզերագնաց Ալեքսեյ Լեոնովը պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել բաց տիեզերք։
1974-ԽՍՀՄ Կենտկոմի որոշումով Խորհրդային բանակի սպառազինության մեջ է ընդունվել Կալաշնիկովի АК74 ավտոմատը և РПК-74 ձեռքի գնդացիրը։
1989- Եգիպտոսում Քեոփսի բուրգի շրջակայքում հայտնաբերվել է 4 400 տարեկան մումիա։
2004 - Երկրից աննախադեպ մոտ հեռավորության վրա (43 հազար կմ) անցել է աստերոիդ։
2014 —Ռուսաստանը ինքնահռչակ Ղրիմի Հանրապետության հետ կնքել է պայմանագիր համաձայն որի Ղրիմը հայտարարվել է Ռուսաստանի մաս։
Կ.Խաչիկյան