Էրդողանը հաստատել է հացահատիկի գործարքի երկարաձգումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կողմերի հետ բանակցություններից հետո հաստատել է «հացահատիկի գործարքի» երկարաձգումը։
Շաբաթ օրը՝ մարտի 18-ին, ավարտվում է ուկրաինական հացահատիկի արտահանման շուրջ քառակողմ գործարքի (Ռուսաստան-Թուրքիա-Ուկրաինա-ՄԱԿ) կամ այսպես կոչված «Սևծովյան նախաձեռնության» երկրորդ ժամկետը։ Ուրբաթ օրը ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ Մոսկվան 60 օրով երկարաձգում է հացահատիկի գործարքը։ Մինչ այս, գործարքը երկարաձգվել էր 120 օրով։
«Մեր բանակցությունների արդյունքում հասանք հացահատիկի միջանցքի շուրջ համաձայնագրի երկարացմանը», - շաբաթ օրը ելույթ ունենալով, ասել է Էրդողանը, նրա խոսքերը մեջբերում է TRT Haber-ը։