Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան այցի ժամանակ արդյո՞ք կարող է ձերբակալվել Վ.Պուտինը․ ի՞նչ ուժ ունեն Միջազգային քրեական դատարանի որոշումները ՀՀ-ի համար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մարտի 17-ին Հաագայի Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդերներ է տվել։ Սա առաջին դեպքն է պատմության մեջ, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի ղեկավարի ձերբակալման օրդեր է տրվում։

Հարց է առաջանում՝ արդյո՞ք Պուտինի՝ Հայաստան այցի ժամանակ իրավապահները պարտավորված են լինելու նրան ձերբակալել։

Iravaban.net-ը հայտնում է, որ դատարանի որոշումները ուժ չունեն կանոնադրությունը չվավերացրած պետությունների համար։ Այն հիմնվել է հռոմեական ստատուտի (կանոնադրություն) հիման վրա, որն ընդունվել է 1998 թվականին։ Դատարանը իր աշխատանքը պաշտոնապես սկսել է 2002 թվականի հուլիսի 1-ից։

Ռուսաստանը Հռոմի ստատուտը ստորագրել է դեռևս 2000 թվականի սեպտեմբերի 13-ին, սակայն այն երբեք չի վավերացրել և հետևաբար Միջազգային քրեական դատարանի մասնակից պետություն չի եղել։ Միաժամանակ Ռուսաստանը համագործակցել է ՄՔԴ-ի հետ և մասնակցել նրա աշխատանքներին որպես դիտորդ։ 2016 թվականին Ռուսաստանը դուրս է եկել Միջազգային քրեական դատարանից այն բանից հետո, երբ Ղրիմի բռնակցումը ճանաչվել է որպես օկուպացիա։

Անհրաժեշտ է նշել, որ մի շարք երկրներ սկզբունքորեն դեմ են ՄՔԴ-ի գաղափարին՝ որպես պետությունների ինքնիշխանությունը սահմանափակող և անորոշ լայն իրավասություններ տվող դատարան։ Այդ երկրների թվում է ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Իսրայելը և Իրանը։ ՄՔԴ-ի գործունեության ամենակատաղի հակառակորդն ԱՄՆ-ն է։ ԱՄՆ կառավարությունը թեև Հռոմի ստատուտը ստորագրել է 2000 թվականին, սակայն արդեն 2002 թվականին հետ է վերցրել իր ստորագրությունը։ ԱՄՆ-ն նաև երկկողմ համաձայնագրեր է կնքել մի շարք երկրների հետ, որոնցում նրանց պարտավորեցրել են կասկածյալ ամերիկացի քաղաքացիներին չհանձնել Միջազգային քրեական դատարանին։

Հայաստանը, դեռևս 2022-ի դեկտեմբերին, գործընթաց է սկսել 1998 թվականին ստորագրված, սակայն այդպես էլ չվավերացված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը հաստատելու համար։ Կանոնադրության վավերացման հարցը Սահմանադրական դատարանը քննարկելու է մարտի 24-ին և որոշելու է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը։

2004-ի օգոստոսին Հայաստանի Սահմանադրական դատարանն այս փաստաթուղթը ճանաչել էր այդ շրջանում գործող Սահմանադրությանը հակասող։ Կառավարությունը 2022-ին ևս մեկ անգամ կանոնադրությունը հաստատման ուղարկեց ՍԴ։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը կարծիք է հայտնել, որ  հնարավոր է դատարանն այժմ առարկություն չունենա, քանի որ 1995-ից հետո Հայաստանի Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է․ «Հաշվի առնելով Սահմանադրական երկու փոփոխությունների ծավալն ու խորությունը՝ անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել, թե արդյոք կատարված սահմանադրական փոփոխությունների լույսի ներքո Սահմանադրական դատարանի դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել»:

Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, Հայաստանը հնարավորություն է տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու համար: 2021-ի մայիսից սկսած Ադրբեջանի զինված ուժերը ռազմական ագրեսիա են իրականացրել Հայաստանի դեմ, կատարել պատերազմական հանցագործություններ, ասված է հիմնավորման տեքստում։

Ըստ այդմ, պատասխանելով վերնագրում նշված հարցադրմանը անհրաժեշտ ենք համարում նշել, որ Հայաստան Պուտինի այցի ժամանակ Պուտինը չի կարող ձերբակալվել, քանի դեռ Հայաստանը չի վավերացրել Հռոմի ստատուտը։

Միջազգային քրեական դատարան քննում է ցեղասպանությունների, ռազմական, մարդկության դեմ հանցագործությունների դեպքերը, հետապնդում ռազմական ագրեսիայի համար պատասխանատու անձանց։

Հարավային Կովկասում դատարանի կանոնադրությունը հաստատել է միայն Վրաստանը, աշխարհում այն վավերացված է 123 պետության կողմից։ 

Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից
Ամենադիտված