Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԳ նախարարի այցը Մոսկվա վտանգավոր էր և ձախողված

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա և հանդիպումը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կարելի է ձախողված և վնասակար համարել։ Մասնավորապես, երկու կողմերի հռչակած նարատիվներից հետևում է, որ Հայաստանն ու Ռուսաստանը բացարձակ այլ պատկերացումներ ունեն թե՛ Արցախի հարցի կարգավորման և թե՛ հայ-ռուսական հարաբերությունների հետագա բարելավման ուղղությամբ։

Մինչ Ռուսաստանի արտգործնախարարն իր խոսքում շեշտում էր Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու, հավանություն էր տալիս Նիկոլ Փաշինյանի արտահայտած մտքին Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության մեխանիզմներ ներդրելու մասին, նաև առաջին անգամ պաշտոնական դիրքորոշում հայտնում այդ գաղափարի վերաբերյալ, Հայաստանի արտգործնախարարը բացարձակ այլ պնդումներ էր անում։

Համատեղ ասուլիսում Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե աջակցում է Հայաստանի վարչապետի հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքների հարցերը պետք է լուծվեն Ղարաբաղի ներկայացուցիչների և Բաքվի միջև։

Նա, մասնավորապես, հիշեցրել է Մինսկի համաձայնություններն Արևելյան Եվրոպայի բնակիչների համար, ինչպես նաև 10 տարի առաջ Բելգրադի և Պրիշտինայի միջև ստորագրված համաձայնագիրը, Կոսովոյի սերբական տեղական ինքնակառավարման մարմինների ստեղծման մասին։ Սերգեյ Լավրովն առիթը բաց չի թողել մեղադրանքի սլաքները ուղղելով Արևմուտքի կողմը՝ նրանց մեղադրելով ռեյդերական գործողություններ կատարելու և Հայաստանին և Ռուսաստանին իրար հետ կռվեցնելու մտադրության մեջ։

Ռուսաստանի արտգործնախարարն ակնհայտորեն հունից դուրս եկավ, երբ հայկական կողմից նրանց հարց տվեց հանրային հեռուստաընկերության լրագրողը։ Ակնհայտորեն Հայաստանի ԱԳՆ-ի հետ համաձայնեցված այդ հարցից հետո նույնիսկ շրթունքների շարժումից կարելի էր ենթադրել, որ Սերգեյ Լավրովը պարզապես հայհոյանք է ցանկանում հնչեցնել։

Մինչ Լավրովը ներկայացնում է ռուսական կողմի դիրքորոշումները՝ Արարատ Միրզոյանը կրկին փորձել է նուրբ դիվանագիտական ակնարկներով մեղադրանքներ հնչեցնել Ռուսաստանի հասցեին։ «Ամենևին չնվազեցնելով ՌԴ դերակատարությունը՝ տվյալ իրավիճակը ցույց է տալիս միջազգային մասնակցությամբ ցեղասպանության կանխարգելման և միջազգային դիտորդական և փաստահավաք առաքելության ուղարկելու կարևորությունը Լեռնային Ղարաբաղ»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

2,5 տարի նշված տարածքի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է և այսօր ՌԴ արտգործնախարարի ներկայությամբ նման բան հայտարարելը վկայում է, որ Հայաստանի իշխանությունները պարզապես սադրանքի են գնում՝ սրելով հարաբերությունները Մոսկվայի հետ։

Մինաս Ազատյան

ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը
Ամենադիտված