Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրամանատարը կապիտանի մասին բացասական բնութագիր է տվել այն դեպքում, որ նրան մեդալ էր շնորհել ՊՆ նախարարը. Փաստաբան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային կացարանում հունվարի 19-ին բռնկված ողբերգական հրդեհի գործով առանցքային մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանի փաստաբանը նրա խափանման միջոց կալանքը բողոքարկող միջնորդություն կներկայացնի դատարան։

Նշենք, որ կապիտան Հակոբյանին է մեղսագրվում բենզինն անզգուշությամբ վառարանի մեջ լցնելու արարքը, ինչը հանգեցրել է 15 զինծառայողի մահվան։

NEWS.am-ի հետ զրույցում պաշտպանն անհիմն համարեց կալանավորման որոշումը, որի նպատակը, ըստ նախաքննական մարմնի, այն է, որ Հակոբյանը չկարողանա խոչընդոտել քննության ընթացքին։ Պաշտպանի համար է հարց է, թե ինչ խոչընդոտման մասին է խոսքը, եթե Հակոբյանը պատրաստ է համագործակցել վարույթն իրականացնող մարմնի հետ։

 

«Հակոբյանը երկու ամիս ազատության մեջ է եղել, շփումներ է ունեցել, եւ որեւէ խոչընդոտման հանգամանք հայտնի չի եղել։ Բացի այդ էլ համաձայնություն է տվել աջակցելու նախաքննական մարմնին, ցուցմունք է տվել։ Բայց ցուցմունքը կիսատ է մնացել, մինչեւ հիմա չեն էլ լրացրել։ Կարծես նախաքննական մարմնի ամբողջ նպատակը կալանավորումը լինի։ Մտավախություն ունեմ, որ քննությունը նորմալ չի ընթանում։ Կալանքով բավարավեցին, փորձաքննության պատասխանները կգան, գործը կուղարկեն դատարան, կասեն՝ Եղիշեն էր մեղավոր ու գործը կհամարեն փակված, բայց այդ գործով այնքան հանգամանքներ կան պարզելու, թե օրինակ ինչպես ստացվեց, որ տղաները մահացան շմոլ գազից, իսկ Եղիշեն ողջ մնաց»,- նշեց Սարգսյանը։

Սարգսյանի խոսքով՝ քննությունը շատ թերի է ընթանում, դեպքի հանգամանքները բացահայտված չեն։ Պարզված չէ՝ ինչպես չեն կարողացել 15 զինծառայողները դուրս գալ հրդեհի պահին։ Փաստաբանը նկատում է նաեւ, որ բացի Եղիշե Հակոբյանի ցուցմունքից ուրիշ ոչ մի ապացույց չկա, որ ինքն է թեժացրել վառարանը։ Ողջ մնացած զինծառայողները Եղիշեի պատմածի հիման վրա են ասել, որ իրենք նման բան են տեսել։

«Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Եղիշե Հակոբյանի զորամասի հրամանատարը, որն այժմ ազատված է աշխատանքից, բացասական բնութագիր է տվել նախաքննական մարմնին, այն դեպքում, երբ վերջին վեց ամսում Եղիշե Հակոբյանն առնվազն երկու անգամ մեդալ է ստացել ծառայության համար՝ Հայաստանի եւ Ռուսաստանի Պաշտպանության նախարարներից։ Զորամասի հրամանատարը գրել է, թե իբր նա անկարգապահ է, գիտելիք չունեցող, վատ զինծառայող, մարտական ուղին էլ նշված չէ։ Հանրությանը բարեխիղճ մոլորության մեջ են դրել։ Եղիշեն այրեց կացարանը, բայց տղաները դրանից մահացա՞ն, թե հրդեհից առաջ այնպիսի վիճակում են եղել, որ չեն կարողացել դուրս գալ։ Իրենք պետք է դուրս գային կացարանից, իսկ հարցի պատասխանը, թե ինչու չեն կարողացել դուրս գալ, որեւէ մեկը չի կարողացել գտնել»,- ընդգծեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը ևս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Գործով մեղադրվում են հինգ սպաներ։ Թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյան եւ զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության եւ փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մառլեն Սարգսյանը կալանավորված են։ Նրանք մեղադրվում են զինվորական պաշտոնեական անփութություն կատարելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։

Նույն հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաեւ վաշտի հրամանատար Գ․Մ․-ի նկատմամբ։ Որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը։ Զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ եւս հարուցել է հանրային քրեական հետապնդում։

Առանցքային մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանը, որին է մեղսագրվում վառարանը բենզինով վառելու արարքը, ինչն առաջացրել է 15 զինծառայողների մահը, եւս կալանավորված է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ): Նա, թեեւ իր հարցաքննության ընթացքում վերաբերմունք չի հայտնել իրեն առաջադրված մեղադրանքին, սակայն հաստատել է, որ բենզինը վառարանի մեջ լցրել է, սակայն ոչ թե հինգլիտրանոց տարրայով, ինչպես հաղորդում է նախաքննական մարմինը, այլ սուրճի բաժակով։ Կապիտանը Հակոբյանն ասել է, որ կացարան այցելել է շատ քիչ եւ այդ օրն էլ այդտեղ էլ ընկերոջ խնդրանքով։ Նա նաեւ նշել է, որ փորձել է զինծառայողներին արթնացնել, գոռացել է, սակայն կրակի՝ նախասրահից ննջասենյակ հասնելու 20 րոպեների ընթացքում 15 զինծառայողներն այդպես էլ չեն արձագանքել։

Հավելենք, որ ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին եւ կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։ Տղաներից որոշները ողբերգությունից օրեր առաջ ծնողներին ասել են, որ իրենց եւ սպաներից մեկի միջեւ ծեծկռտուք է եղել։

Նույնիսկ պայթյունից արցախցի զոհերը ՀՀ իշխանությունների համար օտար են,նրանք որևէ աջակցություն չստացան. ԱռաքելյանՈղբերգական ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում․ զոհեր ու վիրավորներ կանԲայդենը հավանական է համարել լայնածավալ պատերազմի հնարավորությունը Մերձավոր ԱրևելքումՓաշինյանն ու Հունաստանի վարչապետը մտքեր են փոխանակել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ«Չաղ Ռուստամը»` Ռուստամ Ստեփանյանը, կշարունակի մնալ Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում ՝ կալանքի տակՌուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք օգտագործել Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում․ Պուտին«Հերթական ֆեյք քրգործն է»․ Փաստաբանը հայտնել է՝ «իշխանության յուրացման» գործը հարուցվել է ՔՊ-ական պատգամավորի հաղորդման հիման վրաՄոսկվայում հանդիպել են ԱՊՀ երկրների Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների պետերըՌուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ վերահսկողություն է սահմանել երկու նոր բնակավայրերի նկատմամբԱՄՆ Պետքարտուղարությունը Փաշինյանից պահանջել է կարճ ժամանակում հայ-իրանական սահմանից հանել ռուսներին․ Սուրեն ՍուրենյանցԱրցախի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով է ստեղծվելԼեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակութային ժառանգությունը վերացման սպառնալիքի տակ է. ՄիրզոյանՉկային ապացույցներ Նիկոլ Փաշինյանի դեմ քրվարույթ նախաձեռնելու համար․ Արթուր ԴավթյանԱՄՆ նախագահի թեկնածուն քծնում է հայերին՝ քարոզչական նպատակներովԷրդողանի այլասերված հումորըՍահմանադրությունը՝ կարգավորման խոչընդոտԲլինքենը կհանդիպի Միրզոյանին ու ԲայրամովինԱդրբեջանը և Պակիստանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներըՀաղպատ-Ծաղկաշատ, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին կիրականացվի հարկադիր քարաթափումԻրանը չի ցանկանում միջուկային ռումբ ստեղծել, Ամերիկան մեր մասին ստեր է տարածում. ՓեզեշքիանՔննարկվել է ՀՀ պատմության թանգարանի և Բեռլինի թանգարանների միության Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանի միջև ցուցադրությունների հեռանկարըՍեպտեմբերի 27-ին Սուրբ Աննա եկեղեցում կկատարվի միասնական աղոթքԱշխարհն Իսրայելի տառապանքը ճանաչում է, իսկ պաղեստինցիների ցավը` համարում նորմալ և նույնիսկ արդարացված. Հորդանանի թագուհիԿյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Ռոման ՄադյանովըChina Open․ Էլինա Ավանեսյանը մեկնարկեց հաղթանակով Կալանավորված անձի ձեռքի մատների արանքից հայտնաբերվել է բաժանորդային քարտ. ՔԿԾ Կյանքից հեռացել է դերասան Ռոման Մադյանովը Գերիների հարցով ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հավաքվածներին վաղը կընդունեն ԱՄՆ նախագահի թեկնածուն քծնում է հայերին՝ քարոզչական նպատակներով Էրդողանի այլասերված հումորը Ռաֆայել Վարանը կմնա «Կոմոյում»Սահմանադրությունը՝ կարգավորման խոչընդոտԲլինքենը կհանդիպի Միրզոյանին ու Բայրամովին «Հըզբոլլահը» հաստատել է իր երկու բարձրաստիճան հրամանատարների մաhը Արջը կտոր-կտոր է արել անտառապահին ու նրա որդուն Նեթանյահուն կմեկնի Իսրայելից ՄԱԿ-ում ելույթ ունենալու համար Կյանքից հեռացել է վիրահայ վաստակավոր թարգմանիչ, մշակույթի գործիչ Գիվի Շահնազարը «ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ ներառվել է «World Travel Awards» 2024-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում Կամուրջն անցա, բայց մինչև հիմա սպասում եմԱվտովթար՝ Երևանում Միլանի «Սան Սիրո» մարզադաշտը զրկվել է 2027 թ. ՉL եզրափակիչն ընդունելու իրավունքից «Օնիքս»-ը թիրախ է խոցում 1000 կմ հեռավորության վրաԵրևան-Երասխ ճանապարհին վթարվել են կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակի ծնողները (տեսանյութ)Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռոմ Բակկարդի Փաշինյանը Սահմանադրության կոպիտ խախտում է արել. Կարապետյան Կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը ավելացել է ««Լարախաղացի պար»-ն ու Իրանը»«Վասերման. Փաշինյանը բարեխղճորեն կատարում է իր վրա դրված խնդիրը»Արտակարգ դեպք՝ Երևանում․ օղիով բարձված «DAF» մակնիշի բեռնատարը հայտնվել է բետոնե արգելապատնեշների վրա Պայթյուն է տեղի ունեցել Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում․ պատմության այս օրը (25 սեպտեմբեր)
Ամենադիտված