Շոյգուն արձագանքել է Ուկրաինային միջուկային բաղադրիչով զենք մատակարարելու Մեծ Բրիտանիայի ծրագրերին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինային աղքատացված ուրանով զինամթերք մատակարարելու ծրագրերի մասին հայտարարություններից հետո միջուկային բախման համար ավելի ու ավելի քիչ քայլեր են մնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն, ում խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Պատահական չէր, որ ես ասացի քայլերի մասին, քայլերը գնալով ավելի քիչ են»,- պատասխանել է Շոյգուն լրագրողների այն հարցին, թե Ուկրաինային նման զենք մատակարարելու ծրագրերը նշանակո՞ւմ են, որ աշխարհը մոտեցել է միջուկային բախմանը։
Նախարարը նշել է, որ Ուկրաինային աղքատացված ուրանով զենքի մատակարարումները Մոսկվային կստիպեն լրջորեն մտածել պատասխան տարբերակների մասին։
«Սա մեզ հուշում է լրջորեն մտածել իրադարձությունների հետագա ընթացքի մասին, որով մենք կարող ենք արձագանքել»,- ասել է Շոյգուն։
Նա նաև հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն արդեն կիրառել է նմանատիպ զինամթերք Կոսովոյում և Սերբիայում, որտեղ Հյուսիսատլանտյան դաշինքը ռմբակոծել է քաղաքները և ավերել կամուրջները։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարարը հայտարարել էր, որ Լոնդոնը ռազմական օգնության փաթեթի շրջանակներում Ուկրաինային կփոխանցի աղքատացված ուրանով արկերի խմբաքանակ։ «Ուկրաինային «Չելենջեր 2» տանկեր տրամադրելու հետ մեկտեղ մենք զինամթերք կմատակարարենք, այդ թվում՝ սպառված ուրան պարունակող զրահապատ արկեր», - ասել էր նա։