Դմիտրի Մեդվեդևը քննադատել է «Բայրաքթար» ԱԹՍ-ն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈչ բոլոր արտասահմանյան անօդաչու թռչող սարքերն են կատարյալ, այդ թվում՝ թուրքական «Բայրաքթարը», ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Դմիտրի Մեդվեդևը, հաղորդում է -ն։
«Այն նույն «Բայրաքթարը», որի մասին շատ խոսվեց, իրականում այդքան էլ լավը չէ։ Ասել, որ այն ֆանտաստիկ է, անհնար է»,- ասել է Մեդվեդևը։
Ընդ որում, նա բարձր է գնահատել «Կալաշնիկովի» և հարակից ձեռնարկությունների արտադրած զինամթերքը։
«Նրանք մեզ անընդհատ ասում են, որ այնտեղ իրանական բան է: Դա բացարձակապես ռուսական զինամթերք է՝ բարձր ճշգրտությամբ և համեմատաբար փոքր լիցքավորմամբ»,- պարզաբանել է Մեդվեդևը։ Որպես ռուսական ձեռնարկությունների առաջադրանք՝ նա անվանել է հարվածային անօդաչուների ստեղծումը։