Նռան 10 օգտակար հատկությունները
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՁեզ ենք ներկայացնում նռան օգտատակար հատկությունները:
1. Նուռն ակտիվացնում է հորմոնները
Նռան մեջ պարունակվող յուղերը վերականգնում են օրգանիզմի հորմոնալ բալանսը: Այն օգտակար է գլխացավերի ժամանակ:
2. Բնական ինսուլին
Նուռը ոչ միայն չի վնասում դիաբետիկներին, այլ նաև օգտակար է նրանց: Օրական 4 անգամ կես գդալ նռան հյութ ըմպելը կնպաստի շաքարի նվազմանը արյան մեջ:
3. Բարձրացնում է հեմոգլոբինը
Նուռը հին ժամանակներից հայտնի է, որպես անեմիայի դեմ պայքարի միջոց: Անեմիա ունեցող մարդկանց բավարար է օրական 3 անգամ կես բաժակ նռան հյութ խմել:
4. Դեզինֆեկցիա է անում բերանը և կոկորդը
Անգինայի ու ֆարինգիտի ժամանակ կարելի է բերանը ողողել նռան հյութով ու նռան կեղևի հեղուկը խմել:
5. Իջեցնում է ճնշումը
Նռան հատիկները իսկական դեղ են հիպերտոնիկների համար, քանի որ իջեցնում են անոթային ճնշումը: Իսկ նռան հատիկներից պատրաստված թեյը հանգստացնում է նյարդային համակարգը ու հանգիստ քուն պարգևում:
6. Հանդիսանում է լավ կոսմետիկական միջոց
Նռան կեղևից պատրաստված դիմակը հիանալի միջոց է նրանց համար, ով երեսի յուղոտ մաշկ ունի:
7. Հանում է բորբոքումը
Նռան կեղևից պատրաստված հեղուկը շատ օգտակար է բորբոքային հիվանդությունների դեմ:
8. Հեռացնում է ռադիացիան
Նռան հյութը հիանալի է նրանց համար, ովքեր աշխատում են ռադիոակտիվ նյութերի հետ կամ ապրում են բարձր ռադիացիայով գոտում:
9. Հակաճճվային դեղ
Նռան կեղևը ալկալոիդ պելտերին է պարունակում, որը հակաճճվային ուժեղ հատկություններ ունի:
10. Միջոց փորլուծության դեմ
Նռան հատիկները և կեղևը օգտակար են փորլուծության ժամանակ: