Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ԱՄՆ-ը ձգտում է նոր հակամարտություն հրահրել. «Ադրբեջանը պաշտպանության կարիք ունի»»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Regnum.ru-ն գրում է, որ  ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովներում լսումների ժամանակ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը անակնկալ հայտարարություն է արել: Նրա խոսքով, «Ադրբեջանը պաշտպանության կարիք ունի, քանի որ երկար սահման ունի Իրանի հետ»։ Բլինկենը կոչ է արել չեղարկել Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը, որն արգելում է Վաշինգտոնի ուղղակի օգնությունն Ադրբեջանին: Բացի այդ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը 700 հազար դոլար է պահանջել, որպեսի աջակցի ադրբեջանական բանակի մասնակցությանը միջազգային զորավարժություններին։ Բաքուն Վաշինգտոնի պաշտոնական դաշնակիցը չէ, և ԱՄՆ-ը պաշտոնական պարտավորություններ չունի պաշտպանելու այդ Անդրկովկասյան հանրապետությունը։ Բացի այդ, Ադրբեջանը ՆԱՏՕ-ին անդամակցելու թեկնածու էլ չէ։ Ուստի պատճառները, որոնք դրդել են ամերիկացիներին օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, որոշակի վերլուծություն են պահանջում։

Բլինկենի կարծիքով, Անդրկովկասում կարող է հայտնվել աշխարհաքաղաքական երկատման նոր կետ, որը կապված է Բաքվի և Թեհրանի հետ, որոնց հարաբերությունները երբեք հարթ չեն եղել։ Իրանը Անդրկովկասում լարվածությունը միայն որպես «Հայաստանի և Ադրբեջանի սահմանային խնդիր» չի համարել։ Միջուկային ծրագրի շուրջ Արևմուտքի հետ կոշտ դիմակայության համատեքստում Թեհրանը տեսել և զգացել է պատմական անցյալի հետ կապված համակարգային խնդիրներ: Ավելին, Վաշինգտոնը բացահայտորեն հայտարարել է էթնիկ գործոնի միջոցով Իրանում իրավիճակը ներսից պայթեցնելու հնարավորության մասին, և մատնանշել Ադրբեջանի տարածքը որպես ցատկահարթակ օգտագործելու մասին։

Թե՛ ադրբեջանական, թե՛ արևմտյան մամուլում սկսել են հոդվածներ հայտնվել իրանական Ադրբեջանի Ադրբեջանի Հանրապետության հետ միավորման «լեգիտիմության» մասին։ Բուն Իրանում ևս կան այդ գաղափարի կողմնակիցներ։

Իրանում էթնիկ ազգայնականության բորբոքումը, որում ներգրավված է նաև արտաքին գործոնը՝ այսպես կոչված երրորդ ուժը, կարող է ապակայունացնել քաղաքական իրավիճակը ոչ միայն Ադրբեջանում և Իրանում, այլ նաև տարածաշրջանի այլ երկրներում։

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Անդրկովկասում սկսվել են լուրջ փոփոխություններ։ Առաջին հերթին աշխարհաքաղաքական բնույթի մտավախություններ են առաջացել Թեհրանում։ Ադրբեջանի վերահսկողության տակ Ջաբրայիլի, Ֆուզուլիի և Զանգելանի անցումով ձևավորվել է Արաքս գետի երկայնքով Իրանի հետ սահմանային գոտու 132 կիլոմետր։ Միաժամանակ, լարվածություն  է առաջացել Զանգեզուրի միջանցքի հարցով: Թեհրանը սկսել է լրջորեն մտածել Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի հավանականության մասին և

հետևել են իրանական պատասխան գործողությունները: 30 տարվա մեջ առաջին անգամ Իրանի բանակի և ԻՀՊԿ ստորաբաժանումները առաջ են շարժվել դեպի Ադրբեջանի հետ սահման։ Երևանին, իր հերթին, հաջողվել է Բաքվին ներքաշել երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման արևմտյան բանակցային հարթակներ և Արևմուտքին «ստիպել» զբաղվել Անդրկովկասի հարցերով։ Միևնույն ժամանակ, ոչ պատահականորեն Վաշինգտոնի, Բրյուսելի և Անկարայի տարբեր կոմբինացիաներում «ադրբեջանական հարցը» սկսել է ավելի ակտիվորեն առաջ քաշվել։

Երկրորդ տեղաշարժը կապված է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկի հետ, երբ Արևմուտքը խզել է Ռուսաստանի հետ մատակարարման շղթաները, սահմանափակումներ մտցրել, փակել նավահանգիստները և իր օդային տարածքը:

Մոսկվայի համար սկսել է ռազմավարական նշանակություն սկսեց ձեռք բերել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, որը Սանկտ Պետերբուրգից դեպի Մումբայ անցնում է Ադրբեջանի և Իրանի տարածքներով։ Հայտնվել է Մոսկվա-Պեկին-Թեհրան դաշինքը։ Բայց գլխավորն այն է, որ Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների արագ զարգացմանը զուգընթաց, հակառակ ադրբեջանցի վերլուծաբանների ենթադրությունների, սկսել է արագ փոխել հարաբերությունները Պարսից ծոցի իր ավանդական մրցակիցների՝ Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ Նրանք դադարել են լինել ԱՄՆ-ի գլխավորած «կոլեկտիվ Արևմուտքի» հակաիրանական գործողությունների ցատկահարթակ։

Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ը սկսել է մեծ ուշադրությամբ վերաբերվել Բաքվին։ Այս իրադարձությունները սկսել են տեղավորվել Հյուսիս-Հարավ նախագծի շրջանակներում Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կոնյուկտուրայի մեջ, որտեղ երկու երկրները պետք է դառնան «թույլ օղակներ»: Միաժամանակ, ինչպես նշում է Eurasianet ամերիկյան հրատարակությունը, «օբյեկտիվորեն առկա պատմական, աշխարհագրական ու աշխարհաքաղաքական պայմանների պատճառով Բաքուն հայտնվել է դժվարին իրավիճակում»։

Ակնհայտ է, որ Իրանի և Ադրբեջանի միջև ռազմական սրացման դեպքում համագործակցությունը այնպիսի համատեղ նախագծերում, ինչպիսին է Հյուսիս-Հարավը, կփլուզվի: Առճակատումը, թեկուզ և ամենափոքր, կփոխի իրավիճակը ոչ միայն Անդրկովկասում։ Դա կստեղծի ևս մեկ խիստ բարդ հակամարտություն Մերձավոր Արևելքում, որը կներառի տարածաշրջանային և համաշխարհային տերությունների շահերը: Անգամ կարող է ուկրաինական սցենարը կրկնվել: Եթե ​​ճգնաժամը սրվի, ապա նույնիսկ չեզոք խաղացողների համար, որոնք շահագրգռված են հնարավորինս արագ և արդյունավետ կարգավորել իրավիճակը, դժվար կլինի առաջարկել համապատասխան այնպիսի լուծում, որը կարող է բավարարել բոլոր կողմերին:

Այդ կապակցությամբ Մոսկվան հույս ունի, որ մոտ ապագայում հնարավոր կլինի  կազմակերպել հանդիպում Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ ձևաչափի շրջանակներում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Առաջիկա օրերին սպասվում է նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի այցը Մոսկվա։ Անդրկովկասում նոր աշխարհաքաղաքական փոփոխությունների ռազմավարական մասշտաբն ու ուղղվածությունը դեռ ձևավորվում է։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան
Ամենադիտված