Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը խորապես թքած ունի «խաղաղության դարաշրջանի» վրա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ադրբեջանը հերթական անգամ ապացուցում է, որ փաշինյանական վարչախմբի հայտարարած խաղաղության դարաշրջանը բոլորովին էլ իրեն չի հուզում։ Նախօրեին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումը խախտել է եռակողմ համաձայնագրի առաջին կետը, հատել է կողմերի շփման գիծը Շուշիի շրջանում և զբաղեցրել է կարևորագույն մի դիրք ու սկսել դրա ինժեներային կահավորումը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե իրենք «անհրաժեշտ միջոցներ» են ձեռնարկել Լաչինի ճանապարհից հյուսիս գրունտային ճանապարհի նկատմամբ տեղային վերահսկողության համար։ Ադրբեջանական զինուժի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին ու վերահսկում են այն,- հաղորդել է Արցախի տեղեկատվական շտաբը։ Խաղաղապահները նաև բանակցություններ են վարում ՝ փորձելով ադրբեջանցիներին հետ ուղարկել իրենց ելման դիրքեր, ինչը թերևս գրեթե անիրականանալի է։

Ադրբեջանը տևական ժամանակ քարոզչական միջոցներով փորձում էր իր համար լեգիտիմ հիմքեր ապահովել, Արցախը Հայաստանի հետ կապող գրունտային ճանապարհը փակելու համար, ինչի արդյունքում էլ Արցախի շրջափակումը լիակատար կդառնա, իսկ զարտուղի ճանապարհի օգտագործումը՝ անհնար։ Այդ ճանապարհի մասին գիտեին գրեթե բոլորն Արցախում և այն օգտագործվում էր շրջափակման պայմաններում՝ որոշակի, թեկուզ քիչ քանակությամբ, սննդամթերք և այլ նյութեր տեղափոխելուն։

Հայկական կողմն, իհարկե, այդ ճանապարհով որևէ զենք և զինամթերք չի տեղափոխել, սակայն Ադրբեջանը շաբաթներ շարունակ կեղծ տեղեկություններ էր տարածում՝ մեղադրանքներ հասցեագրելով Հայաստանին։

Թերևս հենց այս ադրբեջանական սադրանքից հետո է Արցախի  արտգործնախարարությունը հայտարարություն տարածել՝ նշելով, թե ակնկալում է ռուս խաղաղապահների գործնական քայլերը, ինչպես նաև հրամայական է համարում միջազգային հանրության կոշտ դիրքորոշումը։ Եռակողմ հայտարարության կոպիտ խախտումը Ադրբեջանի կողմից ծայրահեղ ծանր իրավիճակ է ստեղծելու Արցախում, իսկ Հայաստանի գործող իշխանությունները բացարձակապես մատը մատին չեն տալիս այդ ուղղությամբ որևէ քայլ անելու, արցախցիների կյանքը բարելավելու համար, ուստի և Արցախի արտգործնախարարությունը որևէ ակնկալիք չունի փաշինյանական վարչախմբից, և նրա ակնկալիքները միայն ռուս խաղաղապահներից և միջազգային հանրությունից են։
 
Տաթև Գրիգորյան
Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում
Ամենադիտված