Իրանը թույլ չի տա սահմանների փոփոխություններ կովկասյան տարածաշրջանում․ ԻՀՊԿ-ի հրամանատար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար Կումարս Հեյդարին ասել է, որ Կովկասում կան մի քանի չափազանց զգայուն հարցեր։ Այս մասին հաղորդում է Инфотека24-ը։
Դրանցից մեկը սիոնիստական ռեժիմի տարրերի առկայությունն է երկրի սահմաններում։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի կարող հանդուրժել տարածաշրջանի երկրներում մանկասպան սիոնիստական ռեժիմի տեսանելի և թաքնված տարրերի առկայությունը և դրա հարցերը կլուծի»,- ասել է Հեյդարին։
Մեկ այլ խնդիր է Սիրիայից ահաբեկիչների առկայությունը, որոնք «հրավիրել» էին տարածաշրջան Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի ժամանակ՝ հակամարտող կողմերից մեկի կողմից։ Իրանը չունի արժանահավատ ապացույց, որ ահաբեկչական այս տարրերը լքել են տարածաշրջանը:
Երրորդ խնդիրը տարածաշրջանում պետական սահմանների անօրինական փոփոխությունների անթույլատրելիությունն է։ Նրա խոսքով՝ Իրանը հարգում է հարեւան պետությունների սահմանները եւ թույլ չի տա դրանք փոփոխել։