Թուրքիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, երեքշաբթի հայտնել է Աղետների կառավարման վարչությունը, գրում են միջազգային ԶԼՄ-ները:
«3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ժամը 06:19-ին (Երևանի ժամանակով՝ 07:19-ին)»,- հայտնել են վարչությունից։
Նրա տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 7,02 կմ խորության վրա։
Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Ղահրամանմարաշ նահանգում 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել ինը ժամ ընդմիջումով։ Ցնցումները զգացվել են երկրի 11 նահանգներում և հարակից նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում։ Թուրքական իշխանությունները ավելի քան 50 հազար մարդու կյանք խլած երկրաշարժն անվանել են «դարի աղետ»։