Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավապաշտպանները նշել են Հայաստանում մարդու իրավունքների համակարգային խնդիրները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Kavkaz-uzel.eu-ն գրում է, որ  ԱՄՆ Պետդեպարտամենտը զեկույց է հրապարակել 2022 թվականին Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ։ 64 էջից բաղկացած փաստաթուղթը մանրամասն նկարագրում է 2021 թվականի ամռանը տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքում և Ադրբեջանի հետ շարունակվող զինված հակամարտության ֆոնին երկրում ստեղծված սոցիալ-քաղաքական իրավիճակը։ Հայաստանում մարդու իրավունքների ամենալուրջ խնդիրներից զեկույցի հեղինակները ներկայացրել են անվտանգության ուժերի կողմից խոշտանգումների կիրառումը, պայմանները բանտերում, բռնությունները բանակում, լրագրողների իրավունքների սահմանափակումները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ սպառնալիքները։


Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ Պետդեպարտամենտի զեկույցը դեղին քարտ է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի համար, «kavkaz-uzel.eu»-ի թղթակցին ասել է Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Նրա խոսքով, զեկույցի հեղինակները համարժեք են գնահատել երկրում մարդու իրավունքների վիճակը։


«Նախորդ զեկույցներում հեղինակները Փաշինյանին ժամանակ էին տալիս, հասկանում էին, որ ամեն ինչ հարթ չի ընթանում, բայց ամեն կերպ աջակցում էին նրան։ Հիմա հասկացրին, որ հինգ տարում ոչինչ չի իրականացվել, որ ամերիկյան դոնորներն այդքան ներդրումներ են արել, բայց իրավիճակը չի փոխվել։ Նրանք նույնիսկ օգտագործել են «համակարգային կոռուպցիա» տերմինը»,- նշել է իրավապաշտպանը։
Զեկույցի հեղինակների ուշադրությունից չեն վրիպել Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա տարբեր թերությունները՝ ընդհուպ մինչև հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները։ «Արձանագրվել է դատական ​​համակարգի անկախության լուրջ խնդիրը, այն որ իշխանությունները ոչ թե համակարգային փոփոխություններ են կատարում, այլ սահմանափակվում են իրավիճակային որոշումներով»,- հավելել է Կարապետյանցը։


Իրավապահ մարմիններում խոշտանգումների փաստերը նկարագրող գլխում հղումներ կան այն դեպքերին, որոնք արձանագրվել են նախորդ տարիներին, սակայն պատշաճ քննություն չեն ենթաքրկվել։ Խոշտանգումների հետ կապված իրավիճակը, ըստ իրավապաշտպանի, բնութագրվում է «համառ միտումներով»։


«Սակայն խոշտանգումների ոչ բոլոր դեպքերն են ներառվել զեկույցում, միայն ծանր դեպքերն են ներառվել։ Խոշտանգումների վերաբերյալ վիճակագրությունը ճշգրիտ չէ, դրանք չեն ներառում խոշտանգումները մարզերի ուժային կառույցներում։ Տուժողները, գիտակցելով ողջ համակարգի սարսափի վիճակը օգնության չեն դիմում։ Օրինակ մենք առնչվել ենք այն բանի հետ, որ մեր վստահորդներին սպառնացել են թե՛ քրեական հեղինակությունները, թե՛ պետական ​​պաշտոնյաները, նույնիսկ «առաջարկներով» են եկել մեր գրասենյակ։ Բայց իրավական համակարգը, այդ թվում դատախազությունը, ոչ մի կերպ չեն արձագանքում, և մարզերում մարդիկ հասկանում են, որ իրենք լրիվ անպաշտպան են»,- ասել է Կարապետյանը։


Երևանում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել ոչ թե իրավապահների կամ արդարադատության համակարգի բարեհաճության, այլ մեծ թվով լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առկայության պատճառով, շեշտել է նա։ Կարապետյանցը հավելել է, որ խնդիրը կապված է վարչապետին իրավապահ մարմինների ենթակայության հետ, որով նա  անսահմանափակ հնարավորություններ է ստացել։


Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի գնահատականն օբյեկտիվ է, քանի որ զեկույցը ներառում է դրական և բացասական միտումներ։ Այդ մասին «kavkaz-uzel.eu»–ի թղթակցին ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Աշոտ Մելիքյանը։ Նա նշել է, որ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը նվազել են, սակայն դա կայուն միտում չի կարելի համարել, քանի որ խնդիրը պահպանվում է և կախված քաղաքական իրավիճակից սրվում։ «Հետադարձ հայացք գցելով անցյալ տարվա եռամսյակային ցուցանիշներին կարելի է ասել, որ լրագրողների նկատմամբ բռնությունների գագաթնակետը համընկավ հակակառավարական ցույցերի հետ: Լրագրողները «տաք ձեռքի» տակ են հայտնվել բողոքի ցույցերը ցրելու ժամանակ, հաճախ դրանք նպատակաուղղված հարձակումներ են եղել, որպեսզի դադարեցվեն իրավապահ մարմինների գործողությունների լուսաբանումը»,- պարզաբանել է իրավապաշտպանը։


Այն ժամանակաշրջաններում, երբ հասարակական-քաղաքական իրավիճակը հանգիտ է լինում լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը զգալիորեն նվազում են, երբեմն գրեթե զրոյի հասնում։ «Եթե 2022 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է բռնության մեկ դեպք, ապա երկրորդ եռամսյակում 11 դեպք, իսկ չորրորդ եռամսյակում ոչ մի դեպք չի գրանցվել»,- ասել է Մելիքյանը։
Նրա դիտարկումներով, ուժային կառույցներում պահպանվում է լիազորությունների գերազանցման և չարաշահումների արատավոր պրակտիկան։ «Իհարկե, այդ խախտումները անհամեմատելի են «Էլեկտրիկ Երևանի» կամ Սարի թաղի դեպքերի հետ, սակայն իրավապահ մարմինների գործելաոճում քիչ բան է փոխվել»,- ընդգծել է իրավապաշտպանը։


Միևնույն ժամանակ, Մելիքյանը մատնանշել է լրատվամիջոցների տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտումների աճը։ «Լրատվամիջոցների ներկայացուցիչների բողոքների թիվը գնալով ավելանում է, քանի որ պետական ​​կառույցները կա՛մ հրաժարվում են տեղեկատվություն տրամադրելուց մտացածին պատճառներով, այդ թվում պետական ​​գաղտնիքներին հղումով, կա՛մ արձագանքում են չշոշափելով հարցի էությունը»,- հավելել է նա:


Զեկույցում նշվում է, որ ակտիվիստներն ու հասարակական կազմակերպությունները, որոնք օգնում են ընտանեկան բռնության զոհերին կամ նպաստում գենդերային հավասարությանը, հաճախ ենթարկվում են ատելության խոսքի և քննադատության՝ իբր «ավանդական հայկական ընտանիքները» խարխլելու և «արևմտյան արժեքներ» տարածելու համար։


«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանում ընտանեկան բռնության ոլորտում իրավիճակը փոխվել է 2017 թվականին համապատասխան օրենքի ընդունումից հետո։
«Օրենքը ոստիկանությանը հնարավորություն է տալիս բռնությունը կանխելու համար օրդերներ տալ, բայց դա չի լուծում բոլոր խնդիրները: Հայաստանում ավելացել է թեժ գծի զանգերի թիվը, բոլոր մարզերում բացվել են ընտանեկան բռնության զոհերի աջակցության կենտրոններ, բայց ընտանեկան բռնությունն ինքնին քրեականացված չէ, քանի որ Հայաստանը չի վավերացրել Ստամբուլի կոնվենցիան և չկա խտրականության դեմ օրենք։ Գործեր են հարուցվում այլ քրեական հոդվածներով»,- ասել է նա «kavkaz-uzel.eu»–ի թղթակցին։


Ընտանեկան բռնության համատեքստում արևմտյան և ավանդական արժեքներին հակադրվող խմբերը սնվում են ռուսամետ ուժերի կողմից, հատկապես լայնածավալ արտաքին քաղաքական իրադարձությունների ֆոնին, նշել է իրավապաշտպանը։
«Հայ հասարակության մեջ նման խմբերը, թեև քիչ են, բայց բավականին ագրեսիվ են։ Որպես կանոն, նրանք շահարկում են ավանդական արժեքները, իսկ կանանց իրավունքները և ընտանեկան բռնությունը հավասարեցնում են ԼԳԲՏ համայնքի իրավունքներին: Այս միտումը ալիքաձև պահպանվում է։ Արցախյան պատերազմից հետո, մասնավորապես, փորձեր եղան գտնել մեղավորներին, թե ինչու Հայաստանը չկարողացավ պաշտպանվել, իսկ Արևմուտքը չօգնեց, և այդ համատեքստում գենդերային իրավունքների պաշտպաններն են ամենախոցելի վիճակում, քանի որ մեղավոր են նշանակված»,- պարզաբանել է Հովհաննիսյանը։


Նա նշել է, որ «ավանդական արժեքների» պաշտպանները դեռևս չեն դիմել իրավապաշտպանների և ակտիվիստների նկատմամբ բռնության, սակայն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բախվում են ատելության խոսքի և սպառնալիքների, այդ թվում մահվան սպառնալիքների։ «Ամենավատն այն է, որ իշխանությունները չեն արձագանքում։ Այն մարմինները, որոնք պետք է քննեն նման դեպքերը, առաջնորդվում են նախապաշարմունքներով և կարծրատիպերով, սա համակարգային խնդիր է»,- եզրափակել է նա։

 

Բազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»
Ամենադիտված