Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեզ ոչ ոք չի կարող ճնշել և վախեցնել». Վարուժան Բաբաջանյանը` Տավուշի իրավիճակի և իր ընտրվելու շանսերի մասին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես արդեն հայտնել ենք` «Ծառուկյան» դաշինքի Տավուշի մարզային տարածքային ռեյտինգային ցուցակով (թիվ 13 ընտրատարածք) առաջադրվել է մի շարք լրատվամիջոցների խմբագրական խորհրդի նախկին նախագահ, քաղաքագետ Վարուժան Բաբաջանյանը: Վերջինս մեր թղթակցի հետ զրույցում բարձր գնահատեց իր ընտրվելու շանսերը և պնդեց, որ իր պայքարը անձերի դեմ չէ:

Պարոն Բաբաջանյան, ովքեր են մարզում ձեր հիմնական մրցակիցները, և ինչպիսի՞ն է նախընտրական իրավիճակը Տավուշում:

- Իմ պայքարը անձերի դեմ չէ, թեկնածուների շարքում ես լավ ընկերներ ու մտերիմներ ունեմ, մենք քաղաքական պայքար ենք մղում` ծրագրային և համակարգային փոփոխությունների համար: Պարզապես պետք է տարանջատել անցողիկ թեկնածուն այս կամ այն ուժի համար պարզապես ձայներ բերող թեկնածուից և չփոշիացնել ձայները:

Առավել կմանրամասնե՞ք` ինչ ի նկատի ունեք անցողիկ թեկնածու և ձայներ բերող թեկնածու ասելով:

Ակնհայտ է, որ, օրինակ, ՀՀԿ-ի դեպքում ամբողջ վարչական մեքենան աշխատում է մեկ - երկու թեկնածուի օգտին, իսկ մյուս բոլոր թեկնածուները պարզապես առաջադրված են իրենց անձով ՀՀԿ-ին հնարավորինս շատ քվեներ ապահովելու համար: Այսինքն` պետք է հասկանալ, որ որքան էլ տվյալ անձը դրական որակներ ունենա` նրա համար տարվող քարոզարշավը պարզապես ՀՀԿ-ին ձայներ բերելու համար է արվում: Միշտ չէ, որ մարզից պատգամավոր ունենալու հնարավորություն է մեզ ընձեռնվում, հետևաբար այս դեպքում պետք է քվեարկել ֆավորիտների օգտին:

Ակնհայտ է, որ լավ մեկնարկ եք տվել ընտրական մարաթոնին, այս պահին ֆավորիտների շարքում եք: Կարողանալու՞ եք պահել ձեր ձայները և հաղթական հանգրվանի հասցնել:

Ես շրջում եմ մարզի բոլոր համայնքներում, կառույցներ եմ հիմնում, այնուհետև կլինի քարոզարշավը, կհանդիպենք մարզի բնակչությանը, կփորձենք ընդլայնել մեր ընտրողների շրջանակը: Ի վերջո, ես մարզի բնակիչ եմ, Նոյեմբերյանում եմ բնակվում, ինձ այնտեղ ճանաչում են, ինչը հեշտացնում է իմ քարոզարշավը, քանի որ ներկայանալու կարիք չկա:

Նախընտրական լարվածություն, ճնշումներ Ձեր համակիրների նկատմամբ եղե՞լ են:

Լարվածություն չկա, ճնշումներ` նույնպես:

Իսկ հետագայում նման բան հնարավո՞ր է, որ լինի:

Չեմ կարծում, նորմալ միջավայրում է ընթանում նախապատրաստական աշխատանքները: Մեր մարզում մարդկային հարաբերությունները մշտապես առաջին տեղում են: Բացի այդ` մեզ ոչ ոք չի կարող ճնշել և վախեցնել:

Քրիստինե Մկրտչյան

Մարդը թե՛ սխալական է, թե՛ մահկանացու, բայց սխալն ու աններելի մեղքերը տարբեր բաներ են. «Փաստ»Փաշինյանն ուզում է կոնսոլիդացնել վարչական լծակները. «Փաստ»Գերտերությունների մրցակցությունը մտնում է Կովկաս. ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների բախման կիզակետ . «Փաստ»Թուրքիան ՄԱԿ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ1 զոհ, 1 վիրավոր․ Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «KamAZ»-ըՀաջորդ մի քանի ամիսները վճռորոշ են լինելու․ ԶելենսկիԱռեղծվածային դեպք՝ Արարատի մարզի դպրոցներից մեկում․ արդեն 5-րդ օրն է՝ 10-ամյա աղջնակը գտնվում է կոմայի մեջԱՄՆ-ն լրացուցիչ զորքեր է ուղարկում Մերձավոր Արևելք՝ կապված Լիբանանում տեղի ունեցող իրադարձությունների հետ․ Պատրիկ ՌայդերԾեծկռտուք ու կրակոցներ՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանումԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը մնում է մեր հաստատության աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը. ՄԻՊՀայաստանը Եվրաջասթի հետ ստորագրել է աշխատանքային պայմանավորվածություն. Հայաստանը Եվրաջասթում Համագործակցության հարցերով դատախազ կունենա«Այս պատերազմին որքան խորն ես նայում, այնքան քիչ ես հասկանում»․ ԶելենսկիԻսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև լարվածության սրումը մտահոգում է Ռուսաստանին․ ՊեսկովՆյու Յորքում կհանդիպեն Հունաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահըԵթե իշխանափոխություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի և ՀՀԿ-ն ԱԺ-ում մանդատ չունենա՝ խնդիր չէ․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Վրաստանում մեկնարկել են «Eternity-2024» զnրավարժությունները․ մասնակցում են Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի զինվnրականներըՊապիկյանը ֆինանսների նախարարի և բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել է բանակային զորամիավորում․ քննարկել են թիկունքային ապահովման հարցերԱռաջիկա ձմեռը բարդ է լինելու Ուկրաինայի համար, Արևմուտքի երկրները մտադիր են աջակցել Կիևին․ ԲլինկենԱսադը ձևավորել է Սիրիայի նոր կառավարությունըԵրևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող «Iveco» բեռնատարը. վերջինը կողաշրջվել էՄիրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակըԱրևմտյան վերլուծաբանները պնդում են, որ ՌԴ-ն ձախողել է «Սարմատ» հրթիռի վերջին փորձարկումը. Կրեմլը չի մեկնաբանումԼիբանանում զոհերի թիվը հասել է 182-ի, Իսրայելը Լիբանանի Բեքաա հովտի բնակիչներին 2 ժամ է տվել տարածքը լքելու համարԱԽ քարտուղարը Նիդերլանդների վարչապետի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակըՀարկեր չվճարելու միջոցով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 109 մլն դրամ. ՔԿԱրցախի ՄԻՊ-ը ԱՄՆ-ում խոսել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման մասինՄանկավարժական համալսարանի ստորգետնյա հատվածում հայտնաբերվել է տղամարդու մարմինՀայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից հանել է 3 կետ. Ալիև Վերջին 5 ամիսներին աճել է Հայաստանի և Իրանի միջև առևտուրը Մահացել է լեգենդար ABBA խմբի անդամ Ռոջեր Պալմը Ամերիկյան համալսարանի մոտ վիճաբանության ժամանակ կրակnց էր հնչել․ նոր մանրամասներ Բնակարանային գողություն՝ Արարատում. 15-ամյա աղջիկը ներկայացվել է քննչական բաժին Ուկրաինան ենթարկվել է հարվածների. Սումիում կա 2 վիրավոր, Զապորոժիեում` 17 Չդիմադրելու հրամանը Հայաստանից է Արցախ գնացել. ԿարապետյանԿապանում 28-ամյա երիտասարդը հուշանվեր թղթադրամով գնումներ է կատարել մթերային խանութից Ի՞նչ է ակնարկում Էրդողանը Ընդդիմադիր շարժումն ակտիվանալու է. ի՞նչ կտա դա Հայաստանին Ութ ամիս անց Ադրբեջանի դեմ հայց չի ներկայացվել ՆԳՆ-ն զգուշացնում է Ավագ Զաքարյանի մահվան գործով նոր մանրամասեր են ի հայտ եկելՔաղաքագետ Նաումով. Փաշինյանը Հայաստանին պարտադրում է արևմտյան օրակարգ՝ հաշվի չառնելով հասարակության կարծիքըԵրևանում ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ Մետրոպոլիտենից օգտվելիս վճարային համակարգից օգտվել է ուղևորների ընդհանուր թվի 21 տոկոսը Էլինա Ավանեսյանը կրկին առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում. WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը Գյումրիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Օդի ջերմաստիճանը կբարձրանա Թուրքական ստորաբաժանումները հրադադարի հաստատումից հետո փորձել էին ներխուժել Ստեփանակերտ. Տիգրան Աբրահամյան Կրակոցներ՝ Հաղարծինում․ ինչ է հայտնիԾանոթ ու միաժամանակ անհայտ … խաչբառ«Հայաստանի անվտանգությունը ամրագրված է ռուս զինվորների արյունով»․ Սենատոր Դոլգով
Ամենադիտված