Ովքե՞ր են 8-ամյա կրթությամբ փոխմարզպետի հովանավորները.«Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս Շիրակի մարզն ունեցավ երրորդ փոխմարզպետը. այդ պաշտոնում նշանակվել է Արթիկի նախկին քաղաքապետ Խաչատուր Վարագյանը: 8-ամյա կրթություն ունեցող փոխմարզպետին այդ պաշտոնում նշանակելու հարցում մեծ դերակատարություն ունեն Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարագյանը Կարապետյանի՝ «Հայռուսգազարդ»-ի տնօրեն եղած ժամանակ աշխատել է այդ համակարգում որպես Շիրակի մարզի ԳԳՄ տնօրեն:
Ամենաուշագրավը, սակայն, մեկ այլ հանգամանք է. Վարագյանը լքել է ՀՀԿ-ն՝ անդամակցելով ՀՅԴ-ին, ավելին՝ ՀՅԴ ցուցակով ռեյտինգային ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրելով Շիրակի մարզում: Պարզվում է՝ 59 տարեկան հասակում նոր միայն Վարագյանը հասկացել է, որ ՀՅԴ գաղափարախոսությունն իր համար ավելի հոգեհարազատ է, քան ՀՀԿ-ինը: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ինչո՞ւ եք դուրս եկել ՀՀԿ-ից, նա ասել է. «Ոչ մի պատճառ չկա, հարազա՛տս»: Իսկ հարցին՝ միգուցե կուսակցության գաղափարախոսությո՞ւնն է իրեն դուր եկել, նա ասել է. «Սա ավելի հարազատ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում