Կարևորը՝ կաբինետը կարգին «կահավորած» լինի. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
2022 թ. դեկտեմբերի 12-ին Վահրամ Դումանյանն ազատվեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնից, իսկ 2023 թ. փետրվարի 2-ին նշանակվեց ՀՀ նախագահի խորհրդական:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս վերջին նշանակումից հետո Դումանյանը ցանկացել է պատշաճ «կահավորել» նախագահականի իր առանձնասենյակը և դիմել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալ յանին, որպեսզի հնարավոր լինի Ազգային պատկերասրահից «մի երկու» կտավ ժամանակավորապես տեղափոխել նախագահի նստավայր՝ իր կաբինետ:
Մեր աղբյուրը փոխանցում է, որ Դումանյանն իր նախկին աշխատավայրից մերժում է ստացել, հետո դիմել է Հայաստանի նկարիչների միությանը, որ նրանք նկարներ տրամադրեն: Մեր տեղեկություններով, ի վերջո, նկարիչների միությունն ընդառաջել է նախագահի խորհրդականին ու տրամադրել երկու նկար:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում