Իրանը ռազմական նավեր կուղարկի Ատլանտյան օվկիանոս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը պատրաստվում է ռազմածովային ուժերի նավատորմ ուղարկել Ատլանտյան օվկիանոս: Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատար Հաբիբոլլահ Սայյարին:
Նշվում է, որ իրանական ռազմական նավատորմի այս տեղաշարժը կիրականացվի ընթացիկ տարվա երկրորդ-չորրորդ եռամսյակներում:
Ինչպես հայտնել է իրանական IRNA գործակալությունը, ռազմածովային ուժերի հրամանատարը նշել է, որ Իսլամական Հանրապետության նավատորմի ներկայությունը Ատլանտյան օվկիանոսում թույլ կտա բարձրացնել ծովային ճանապարհների անվտանգությունը:
Ավելի վաղ Իրանը ռազմական նավեր էր ուղարկել նաեւ Կարմիր եւ Միջերկրական ծովեր, ինչպես նաեւ Հնդկական եւ Խաղաղ օվկիանոսներ: