Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 11 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Պարկինսոնի հիվանդության դեմ պայքարի միջազգային օր, Կոստա Ռիկա` Ազգային հերոսների օր, Լիբերիա` Աղոթքի օր, Ուգանդա` Ազատության օր:


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1958-ծնվել է խորհրդային և ռուսական երգիչ, երգերի հեղինակ, «Բլյուզի լիգա» խմբի առաջատար Նիկոլայ Հարությունովը:
2001- «Հոկտեմբերի 27-ի» քրեական գործով տեղի ունեցած դատական նիստում ամբաստանյալ Նաիրի Հունանյանի չի ժխտել իր կատարած  սպանությունները, սակայն չի ընդունել ահաբեկչության  մեղադրանքը: 
2007-  Ռուսաստանի Կովկաս նավահանգստից Փոթի է ժամանել  առաջին լաստանավը` իրականացնելով փորձնական նավարկություն: 
2008- ձերբակալվել է ազգայնական գործիչ, նախկին Ցեղակրոն կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը: Շանթ Հարությունյանի մերձավորները պնդել են, որ վերջին տարիներին նա չի զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, բայց  ըստ հայաստանյան լրատվամիջոցների, մարտի 1-֊ին նա ելույթ է ունեցել Ֆրանսիայի դեսպանատան մոտ հավաքված մարդկանց առջև:
2013-«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շնորհիվ  հայաստանցի երաժշտասերները «Արամ Խաչատրյան» համերգասրահում  ունկնդրել են  Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթը:
2015-  աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը  այցելել է Գյումրի:  Քարդաշյանի այցին հատկապես սպասող Քարտաշյանները, որոնց նախնիները Կարսից Գյումրի են գաղթել Հայոց ցեղասպանության ժամանակ, այդպես էլ չեն կարողացել հանդիպել Քարդաշյանին:
2015-վախճանվել է խորհրդային և ռուսական մեխանիկայի ոլորտի գիտնական, ակադեմիկոս Սամվել Գրիգորյանը: 
2016-Մարտակերտում զոհված 20-ամյա ժամկետային զինծառայող, ազգությամբ  եզդի Քյարամ Սլոյանին վերահուղարկավորել են, քանի որ հերոսին  հուղակավորել էին 7 օր առաջ առանց գլխի, իսկ հիմա ադրբեջանցիները  հանձնել էին նրա գլուխը:  
2018- Խորհրդարանի դահլիճը  մի քանի րոպե ամբողջությամբ ծխի մեջ է հայտնվել: Ընդդիմադիր «Ելք» խմբակցության «ՔՊ» կուսակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ամբիոնից ելույթ ունենալիս անսպասելիորեն գրպանից հանել է գունավոր ծխարձակիչ, վառել այն, ապա կոչ արեց բոլորին ապրիլի 13-ին գնալ Ազատության հրապարակ և այնտեղ միասին վառել «ազատության ջահը»: 
-«Մերժի՛ր Սերժին» և «Քայլ արա» նախաձեռնության անդամները երեկոյան քայլերթով հասել են Բաղրամյան պողոտա իսկ  մինչ Բաղրամյան պողոտա հասնելը փակել  Ամիրյան և Տիգրան Մեծ փողոցները:
2019-   Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի Քոչարյանը կալանքի տակ պահելու որոշումը։


ԱՇԽԱՐՀՈՒՄ
145 մ․թ․ա․– ծնվել է Հռոմեական կայսրության կայսր, Սևերոսների հարստության հիմնադիր Սեպտիմիոս Սևերոսը:
491- Ֆլավիյ Զենոնի մահից հետո Բյուզանդիայի թագավոր է դարձել Անաստասին:
1755-ծնվել է անգլիացի բժիշկ Ջեյմս Պարկինսոնը, որը առաջինն է  հայտնաբերել ապենդիցիտի ժամանակ մահվան պատճառ հանդիսացող ապենդիքսի բորբոքումը, իսկ 5 տարի անց նկարագրել է « դողացող ցնցումները», որը հետագայում կոչվել է Պարկինսոնի հիվանդություն:
1814-Նապոլեոն Բոնապարտը հրաժարվել է գահից և  աքսորվել էլբա կղզի:
1822– Հունաստանի Խիոս կղզում թուրքերը իրականացրել են Քիոսյան կոտորածը հույների նկատմամբ, որի հետևանքով սպանվել է մոտ 25 000 մարդ:
1854-վախճանվել է գերմանացի ֆիզիկոս և բժիշկ Կարլ Ադոլֆ ֆոն Բեզեդովը, որը  Բեզեդովյան հիվանդությունը նկարագարած բժիշկն է:
1857-ռուսական ցար Ալեքսանդր 2-րդը հաստատել է Ռուսաստանի գերբը՝ երկգլխանի արծիվը:
1868-վերացվել է սյոգունությունը՝ թագավորությունը Ճապոնիայում:
1899-Իսպանիան ԱՄՆ-ին է հանձնելՊուերտո-Ռիկո կղզին:
1909– Իսրայելում՝ Միջերկրական ծովի ափին, հիմնվել է քաղաք, որը հետագայում դարձել է Թել Ավիվը:
1935– սվաստիկայի նշանով դրոշը հաստատվել է որպես Գերմանիայի պետական դրոշ՝ հետագայում դառնալով ֆաշիզմի խորհրդանիշներից մեկը:
1945-ազատագրվել է Բուխենվալդ համակենտրոնացման ճամբարը:
1951-ծնվել է ամերիկացի ֆանտաստ գրող Ջեյմս Պատրիկ Կելլին:
1953-ծնվել է անգլիացի մաթեմատիկոս, Ֆերմիի թեորեման ապացուցած Էնդրյու Ուայսը:
1961 – Նյու Յորքում տեղի է ունեցել Բոբ Դիլանի առաջին համերգը:
1964-առաջին անգամ ցուցադրվել է Գեորգի Դանելիայի «Ես քայլում եմ Մոսկվայով» գեղարվեստական ֆիլմը:
2002– Վենեսուելայում Ուգո Չավեսի պաշտոնանկության անհաջող փորձ է կատարվել:
2011- Մինսկի մետրոպոլիտենի «Հոկտեմբերյան» կայարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել են 15 և վնասվածք ստացել 400 մարդ: Ահաբեկչական ակտի կատարման պատճառները մինչև վերջ չեն բացահայտվել:
2019-Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը ձերբակալվել է:
Կ.Խաչիկյան

Կարդացի Անկախության հռչակագիրն ու սարսափելի եզրահանգման եկա՝ ՀՀ-ն չի կարող գոյություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) «Մի քանի անգամ պատահաբար հանդիպել ենք, նորմալ բարևել, շփվել ենք». Իրինա Այվազյանը՝ բաժանումների ու անձնական կյանքի մասին ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վոզնեսենկա բնակավայրը. ՊՆ Փաշինյանն ու Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը կարևորել են Հյուսիս-հարավ ավտոճանապարհի, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերի կյանքի կոչումըAndron-ը՝ Tomorrow Mobility World Congress 2024-ի մասնակից Global Soccer Awards. Ռոնալդուն հավակնում է Մերձավոր Արևելքի լավագույն խաղացողի կոչմանը Իսրայելն ամեն պահի կարող է հարձակվել Թուրքիայի վրա. ԳյուլերԲիթքոինը հասել է պատմական նոր առավելագույնի Լեգենդների Էլ Կլասիկո․ «Բարսելոնա»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդները կհանդիպեն Տոկիոյում՝ Ինյեստայի հրաժեշտի հանդիպմանը Զոհվածների ծնողներին «փնթիներ» անվանած ՔՊ-ականը նշանակվեց Աջափնյակի թաղապետԱրփի գյուղի բնակիչը համագյուղացիներից գողացել է գումար և բենզասղոց Պուտինն անձամբ է վերահսկում Ուկրաինայի հետ կապված հարցերը, չենք նախատեսում Ուկրաինայի հարցով հատուկ բանագնաց նշանակել. Պեսկով 26-ամյա մայրն ու մեկ տարեկան երեխան մահացել են․ ՌԴԲախվել են «Nissan X-Trail»-ն ու բեռնատար գնացքը, վիրավnրը դպրոցի նախկին տնօրենն էԵրևանում տղամարդը գողացել է ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ մետաղյա խողովակներ Պայթյուն՝ Չարենցավանի բնակարաններից մեկում ՊՊԾ աշխատակիցը ձեռքիցս քաշեց, որ նախարարին հարց չտամ․ ԱԺ-ում լրագրողը մարմնական վնաuվածք է ստացել Քրիստինե Խ․-ն և Անահիտ Հ.-ն մահացել են Ընկերները սպանել են ծննդյան օրը՝ տոնակատարության ժամանակԲժիշկը նշել է ճշգրիտ տարիքը, երբ պետք է դադարեցնել գարեջուր օգտագործելը և ահա թե ինչու  Մարմնի վրա ոչ մի հետք չկա՝ բացի վզի հատվածից․ գյուղապետԱճ, որը բոլորովին էլ դրական չէՓաշինյանը հերքելով հաստատում է Ադրբեջանի հետ իր գործարքը Ժամեր շարունակ լույս չի լինելուԹրամփի վարչակազմում հայամետ գործիչների թիվն աճում է ՄԻՊ-ը Սյունիքում այցելել է Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերող հարցեր Գյումրիում «Քաղպայմանագրին» նոր փորձություն է սպասվումՎեդիում մսային կիսապատրաստվածքի արտադրամասի գործունեություն է կասեցվել Փորձագետն ասել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է օգտագործել Հայաստանն Իրանի վրա ճնշում գործադրելու համարԱրևմուտքն արագացնում է Հայաստանի խզումը ՌուսաստանիցԻրանում երկրաշարժ է գրանցվել Գորիսի բարձրադիր գոտիներում մառախուղ էԻնչպես են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները քննարկում խաղաղությունն առանց ժողովուրդների մասնակցության. «Փաստ»«Աշխարհաքաղաքական փակուղի Անդրկովկասում». քաղաքագետը բացատրել է, թե Արևմուտքն ինչու է Հայաստանին մղում դեպի «ազգային ինքնասպանություն»Որո՞նք են ռուսական հենակետերը Կովկասում. «Փաստ»««Խաղաղության խաչմերուկը» Հարավային Կովկասում, կամ ինչպես է Հայաստանը փորձում դառնալ լոգիստիկ հանգույց»Իրանն ու Ռուսաստանը Կովկասում դաշնակիցներ չեն. ՀՀ-ում Իրանի դեսպան ԽՍՀՄ Գերագույն խորհուրդն ընդունել է հռչակագիր, ըստ որի անօրինական և դատապարտելի է համարվել ազգերի բռնի տեղահանումները. պատմության այս օրը (14 նոյեմբեր)«Սա միասնություն է, տարբեր ԱրԱրողների համակարգ, ուժեղ ես-երից կազմված Մենք». «ԱրԱրի» նախաձեռնության նպատակն է մարզերում տարածել ազգային մշակույթը. «Փաստ»Մահվան ելքով վթար՝ ՍոթքումՆոր մանրամասներ են ի հայտ եկել Նարեկ Գրիգորյանի մահվան դեպքից «Դուրս գալ խավարից ու գնալ լույսի հետևից». «Ձեր լռությունը խոսել գիտի» միջոցառումը նվիրվում է պատերազմներում անմահացածներին. «Փաստ»Ռուբլին այսօր կտրուկ աճեցՄիայն ճառ ասելու և գլուխ գովալու մեջ են լավ. «Փաստ»Հայաստանի որոշ հատվածներում ձյուն կգա«Երբ իշխանությունը փոխվի, «հերձումը» ցույց կտա, թե ինչո՞ւ էր Հայաստանի իշխանությունը լոյալ վերաբերվում Բաքվի կապրիզներին». «Փաստ»Ով ինչ է հասկանում «խաղաղություն» բառի տակ. «Փաստ»«Կնիկ էսօր 600 դոլար գրպանդ մտավ»․ Կենտրոնի թաղապետարանի պաշտոնյաների գործով կին է անցնում. «Ժողովուրդ» ՔՊ-ական երեսփոխանները բյուջեի քննարկումը վերածել էին «հզոր վարչապետին» քծնելու արարողության. «Հրապարակ» Ստվերված միջոցառում, երեսպաշտության «շքահանդես». «Փաստ»
Ամենադիտված