Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը Ադրբեջանի կողմից ՄՔԴ-ի որոշումը չկատարելու մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտը հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ վրդովմունք է հայտնում Ադրբեջանի կողմից Միջազգային դատարանի կայացրած որոշումների արհամարհման և միջազգային հանրության անտարբերության վերաբերյալ: 

Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ.

«Հայտարարություն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ՄՔԴ-ի փետրվարի 22-ի հրամանը չկատարելու մասին

 

Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի անվան ինստիտուտը վրդովված է Ադրբեջանի աղաղակող անտարբերությամբ Միջազգային դատարանի (ՄԴ)  2023 թվականի փետրվարի 22-ին ընդունած ժամանակավոր միջոցառումների իրականացում պարտավորեցնող որոշման նկատմամբ, որը Ադրբեջանին պարտավորեցնում է ապահովել Լաչինի միջանցքով  ապրանքների և մարդկանց ազատ տեղափոխությունը։ Ադրբեջանը չի կատարել այս որոշումը՝ չնայած նրան, որ ընդունել է ՄԴ օրենսդրությունը ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման վերաբերյալ 2021 թվականի Միջազգային կոնվենցիայի կիրարկման գործում (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) և մասնակցել է 1996 թվականին տեղի ունեցած ռասային խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնֆերանսին։ Լեմկինի ինստիտուտը նույնապես անհանգստացած է ՄԴ որոշման կատարումը  գործուն մեխանիզմների միջոցով ապահովելու հարցում  միջազգային հանրության անգործությունից։ Միջազգային իրավունքի կամավոր սկզբունքն այն անօգուտ է դարձնում, երբ պետությունը որոշում է չիրագործել միջազգային ատյանների որոշումները։ Լեմկինի ինտիտուտը վճռականորեն արտահայտվում է հօգուտ այս որոշումների իրագործման ավելի գործուն մեխանիզմների և կարծում է, դա բխում է բոլոր երկրների շահերից։

Փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է որոշում, որում ասվում է, որ Ադրբեջանը «պետք է գործադրի առկա բոլոր ջանքերը ապահովելու անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երկկողմանի շարժը Լաչինի միջացնքում»: Փետրվարի 22-ի որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ՄԴ-ն 2021 թվականի դեկտեմբերի 21-ին ընդունել է ժամանակավոր միջոցներ նույն գործով՝ Ադրբեջանին պարտավորեցնելով «բնությունից և մարմնական վնասվածքներից պաշտպանել 2020 թվականի հակամարտության հետևանքով գերեվարված անձանց, որոնք դեռ բանտարկված են, և ապահովել նրանց անվտանգությունը» և հավասարությունն օրենքի առաջ, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու ռասսայական առելության և խտրականության բոլոր բռնկումներն ու քարոզը՝ այդ թվում նաև պաշտոնյաների և պետական կառույցների կողմից՝ ուղղված հայկական ազգային պատկանելիություն կամ ծագում ունեցող անձանց դեմ։

Շաբաթներ անց Ադրբեջանը ոչ միայն չի իրականացրել 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը, այլև նոր ռազմական հարձակում է սկսել՝ ի լրացում նրա, որ շարունակում է խախտել 2021 թվականի դեկտեմբերից մինչև այսօր կայացված ՄԴ որոշումները։ Լեմկինի ինտիտիուտը կրկնում է, որ ՄԴ-ի կողմից կայացված որոոշւմները պարտադիր են տվյալ գործով բոլոր կողմերի համար, ինչը նշանակում է, որ ցանկացած որոշում, որը կայացվել է ՄԴ-ի կողմից Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով, պարտադիր է երկու կողմերի համար։ Սա նշանակում է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը պարտավոր են իրականացնել ՄԴ որոշումները համաձայն այն պայմանագրերի և համաձայնագրերի, որոնց երկու կողմերն էլ միջազգային իրավունքին համապատասխան համաձայնություն են տվել։ Այսպիսով, Ադրբեջանի կողմից ՄԴ որոշումների չկատարումը հանդիսանում է միջազգային իրավունքի աղաղակող խախտում և Ադրբեջանի ստանձնած միջազգային պարտավորությունների բացահայտ արհամարհանք։

Միջազգային հանրությունը շատ քիչ քայլեր է ձեռնարկել ստիպելու Ադրբեջանին վերացնելու Լաչինի միջանքի արգելափակումը ՄԴ որոշման ընդունումից մեկ ամսվա ընթացքում։ Համեմատաբար կոշտ հայտարարություն է արել Անդերս Ֆոգ Ռասմուսունը՝ ՆԱՏՕ-ի նախկին քարտուղարը, որը անհանգստություն է հայտնել շարունակվող  արգելափակման մասին և զգուշացրել «հումանիտար աղետի» մասին, բայց որևէ այլ առաջարկ չի արել։ ԵՄ միջազգային առաքելությունը, որին հրահանգված է դիտարկումներ իրականացնել Լաչինի միջանցքում, որին դեմ է արտահայտվել Ադրբեջանը, նույնպես անընդունակ գտնվեցին արդյունավետորեն փոխելու իրավիճակը՝ ընդամենը հայտարարելով, որ իրենց եզրահանգումները կզեկուցեն Բրյուսելին։ Հյուսիսային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը շարունակում է երկու կողմից խաղալու ամոթալի քայլեր իրականացնել։

Հիշեցնենք, որ բլոկադան սկսվել է 2022թ․ դեկտեմբերի 12-ին, երբ Ադրբեջանի խաղաղ բնակիչները, որոնք իրենց էկոակտիվիստներ են անվանում, բարիկադներ են կառուցել՝ բողոքելով «օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման» և Լաչինի միջանցքը զենքի տեղափոխման համար օգտագործման դեմ։ Իրականում բողոքողներից մի քանիսը կապված են Ադրբեջանի կառավարության հետ, և արգելափակումը հետապնդում է ավելի շուտ քաղաքական նպատակներ, քան օրինական էկոլոգիական պատկերացումներ։ Այդ բարիկադները նաև հանդիսանում են 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից ստորագրված եռակողմ համաձայնագրի խախտում, որը ներառում է դրույթներ, որոնք ենթադրում են անարգել երթևեկություն Լաչինի միջանցքում։

Մեր ընթերոցները կհիշեն Լեմկինի ինստիտուտի փետրվարի 12-ի հայտարարությունը, որում արտահայտում ենք մեր վրդովմունքը միջազգային հանրության անտարբեր քայլերի և շարունակվող լռության շուրջ, որոնցով փորձում են Ադրբեջանին ստիպել փոխել իրենց գործողությունները։ Լեմկինի ինտիտուտը ևս մեկ անգամ կրկնում է իր կոչը միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկելու և ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս անհապաղ վերացնի արգելափակումը, սանկցիաներ կիրառի՝ ընդդեմ Ալիևի ռեժիմի հանցավոր գործունեության և նպաստի խաղաղ իրադրության հաստատմանը՝ հասնելու դիվանագիտական լուծման, որը պատշաճ կերպով կպաշխտանի Արցախի էթնիկ հայերի իրավունքները։

Լեմկինի ինտիտւոտը ցանկանում է միջազգային պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել ապագա գործերում Ադրբեջանի կողմից ՄԴ որոշումների չկատարման հետևանքներին։ Յուրաքանչյուր առանձին երկիր, որը չի կատարում միջազգային դատարանի կամ ցանկացած այլ միջազգային դատարանի որոշումները, որին երկրները ենթարկել են իրենց որոշումները, խարխլում է և վնասում միջազգային հանրության նպատակներին և հիմնական սկզբունքներին։ Եթե Ադրբեջանին հաջողվի խուսափել ՄԴ որոշումների իրականացումից, դա շատ վատ նախադեպ կստեղծի և միջազգային մարմինները կդարձնի անօգուտ ապագա վեճերում։ Ավելին, Ադրբեջանի կողմից խախտումների անտեսումը ընդամենը տանում է ավելի մեծ բռնության։ Միջազգային հանրությունը սպառնում է խարխլել վստահությունը միջազգային կառույցների նկատմամբ, եթե շարունակի աչք փակել Ադրբեջանի կողմից որոշումների չկայացման վրա։

Լեմկինի ինստիտուտը պահանջում է, որ կառուցողական քայլեր ձեռարկվեն, որպեսզի Ադրբեջանը իրականացնի 2021 թվականի դեկտեմբերի 21-ից ընդունված ժամանակավոր քայլերը,որ  2022 թվականի փետրվարի 22-ի ՄԴ որոշման  համաձայն վերացնի Լաչինի միջանցքի արգելափակումը, որ Ադրբեջանը մեկընդմիշտ սանկցիաների ենթարկվի բոլոր հանցագործ գործողությունների համար և որ միջազգային հանրությունը հարգանք դրսևորի իր իսկ ընդունած սկզբունքների նկատմամբ, որպեսզի վերջ դրվի գազանություններին և պատերազմներին ամբողջ աշխարհում»:

ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴ
Ամենադիտված