Լավրովն ասել է, որ ՌԴ-ն հաշվի է առնում Մոլդովայում և Վրաստանում «երկրորդ ճակատ» բացելու Արևմուտքի փորձերը.
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանն իր ռազմաքաղաքական և դիվանագիտական ծրագրերում հաշվի է առնում Վրաստանում և Մոլդովայում «երկրորդ ճակատ» բացելու Արևմուտքի մտադրությունները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը, նրան մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ դիվանագիտական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Մոսկվան հաշվի է առնում նաեւ Բելառուսի հետ սահմանին Լեհաստանի ռազմական կոնտինգենտը։
«Այս գործոնների համակցությունը ոչ մեկին թույլ չի տալիս հանգստանալ, մենք չենք հանգստանում, մենք տեսնում ենք այս ամենը և ամեն ինչ հաշվի ենք առնում», - պարզաբանել է Լավրովը:
«Այն, թե ինչպես է Արևմուտքը վերաբերվում այս կամ այն ղեկավարությանը, ակնհայտորեն դրսևորվեց, երբ Մոլդովայում բողոքի ակցիաներ եղան նախագահի և կառավարության արևմտամետ գծի դեմ», - հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Միաժամանակ դիվանագետը հիշեցրել է, որ Վրաստանում բողոքի ակցիաների ժամանակ գործողություններին ակտիվորեն աջակցում էր Արևմուտքը։