Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանրամարտի առաջնությունը լուրջ փորձություն է դարձել փաշինյանական իշխանության համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը բավականին լուրջ փորձություն է դարձել փաշինյանական իշխանության համար։ Նախօրեի տեղի ունեցած միջադեպը, երբ դիզայներ Արամ Նիկոլյանը պարզապես այրել էր Ադրբեջանի դրոշը, իսկ դրանից հետո, Ադրբեջանի իշխանությունները պատրվակ գտնելով և առաջնությունից հեռացնելով իրենց մարզիկներին, կարողացել էին Հայաստանի Հանրապետությանը հերթական անգամ դնել ծանր իրավիճակի մեջ, փաշինյանական իշխանությունը որոշել է բոլոր իր քննադատությունների թիրախը փոխանցել թե՛ դրոշն այրող դիզայների և թե՛ պարզապես շարքային քաղաքացիների ուղղությամբ՝ նրանց մեղադրելով ստեղծված իրավիճակում։

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի առաջնության կազմակերպումը ղեկավարող Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե ամեն դետալ քննարկել էին, հաշվի են առել քաղաքական, մարզական և բարոյահոգեբանական բոլոր նրբությունները՝«Ու ամեն դեպքում, գուցե ամենավերջին դետալը հաշվի չէինք առել, չէինք հաշվարկել, որ տեղի ունեցավ այս միջադեպը, պետությանը, այո՛ հենց պետությանը պետք է վերաբերվել խնամքով։ Ամեն մի չմտացված իբր թե «հերոսական քայլ» կարող է հետ գցել, նահանջ արձանագրել առաջընթացի ճանապարհին»,- հայտարարել է Արայիկ հաությունյանը։

Վերջինս, իհարկե, փորձում է իր վրայից հեռացնել պատասխանատվության ամբողջ բեռը, սակայն խնդիրն այն է, որ հենց նույն դիզայներ Արամ Նիկոլյանը՝ որպես առաջնության գլխավոր դիզայներ, ով անգամ իր սեփական «Նիկոլյան» դիզայներական ստուդիայում է կարել Ադրբեջանի դրոշը բարձրացնող աղջկա հագուստը, առաջնությանը մասնակցել է Արայիկ Հարությունյանի պատվերով, ուստի և հարկավոր է փաստել, որ մեղադրանքի սլաքներն այլոց վրա ուղղելուց առաջ, վարչապետի աշխատակազմի ղեկավարը հենց ինքը պետք է գիտակցի՝ առաջին և թերևս ամենամեծ մեղավորը հենց ինքն է, որ չի կարողացել հաշվարկել տարրական հասարակ բաները։

Նիկոլյանը, որը գրեթե 19 միլիոն դրամ է ստացել առաջնության ամբողջ դիզայնը կազմակերպելու համար, սեփական ստուդիայում ադրբեջանական դրոշ և դրոշակակիր աղջկա հագուստ է կարել Ադրբեջանի դրոշի գույներով, ապա և այրել Ադրբեջանի դրոշը, որևէ խնդիր չունի, մի կողմից պետական գումարներ ստանալու, մյուս կողմից էլ «հերոսանալու» համար, իսկ հանրությունը իր պրկված նյարդերի և պատերազմից հետո ստեղծված իրավիճակի համար բնականաբար որևէ կերպ մեղավոր չէ։

Ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն հենց Արայիկ Հարությունյանն է՝ իր անմիջական ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Լուսինե Մանուկյան

Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»
Ամենադիտված