Ռուսաստանը շահագրգռված է, որ ուկրաինական հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի․ Լավրով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգռված է, որ ուկրաինական հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի։ Այս մասին նա հայտարարել է իր բրազիլացի գործընկեր Մաուրո Վիեյրայի հետ բանակցություններից հետո կայացած ճեպազրույցում, փոխանցում է РИА Новости-ն։
«Ակնհայտ է, որ մենք շահագրգռված ենք, որ ուկրաինական հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի։ Մենք արդեն մանրամասն բացատրել ենք տեղի ունեցողի պատճառները, այն նպատակները, որոնք հետապնդում ենք այս առումով»,- ասել է Լավրովը։
Նախարարը նաեւ նշել է, որ իր բրազիլացի գործընկերոջ հետ այսօրվա հանդիպմանը խոսել են «այն համատեքստի մասին, որը պետք է նկատի ունենալ, որպեսզի լուծվեն նման խնդիրները ոչ թե այդ պահի, այլ երկարաժամկետ պայմանավորվածությունների հիման վրա»։