Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանրամասներ` Արարատում հայտնի գործարարի եղբոր որդու մասնակցությամբ ողբերգական ավտովթար-հրդեհից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Լևոն Գևորգյանի կողմից նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է ապրիլի 14-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհի հետևանքով վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ պարզվել է, որ Mersedes 222 մակնիշի ավտոմեքենան վարել է Վայոց ձորի մարզի բնակիչ, 39-ամյա Արտակ Արսենյանը, իսկ VAZ 2121-ը վարել է Վայոց ձորի մարզի Արենի գյուղի բնակիչ, 28-ամյա Կարեն Հակոբյանը:

Վթարի հետևանքով վերջինս տեղում մահացել էր, իսկ Ա. Արսենյանը «մարմնի բազմաթիվ քերծվածքներ, ձախ բազուկոսկրի կոտրվածք, աջ ծնկան հոդի շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ, իսկ նրա ուղևոր, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակիչ, 18-ամյա Գևորգ Արսենյանը «դեմքի քերծվածքներ, որովայնի բութ վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի հիվանդանոցներից մեկը:

Պարզվել է, որ նախորդ հրապարակմամբ, երբ հայտնել էինք, որ Mersedes-ը պատկանում է հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր «Ջերմուկ Գրուպ»-ի սեփականատերերից Աշոտ Արսենյանի եղբոր որդուն՝ Անդրանիկ Արսենյանին, հաստատվել է: Իսկ վիրավոր Գ. Արսենյանը վարորդ Ա. Արսենյանի տղան է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էին՝ ապրիլի 14-ին ողբերգական ավտովթար-հրդեհ էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաներում Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում բախվել էին Mercedes 222 մակնիշի և VAZ 2121 մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով Mercedes-ում հրդեհ էր բռնկվել, Niva-ն էլ գլխիվայր շրջվել էր։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 2 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց։

Հրշեջ-փրկարարները մարել էին Mercedes-ում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել էր մոխրակույտի։ 

Դեպքի վայրում հավաքվածները նշել էին, որ մի քանի հոգի տեղափոխվել էին «Արարատ» բժշկական կենտրոն։ Օպերատիվ էր գործել նաև Արարատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։

Չկային ապացույցներ Նիկոլ Փաշինյանի դեմ քրվարույթ նախաձեռնելու համար․ Արթուր ԴավթյանԱՄՆ նախագահի թեկնածուն քծնում է հայերին՝ քարոզչական նպատակներովԷրդողանի այլասերված հումորըՍահմանադրությունը՝ կարգավորման խոչընդոտԲլինքենը կհանդիպի Միրզոյանին ու ԲայրամովինԱդրբեջանը և Պակիստանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներըՀաղպատ-Ծաղկաշատ, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին կիրականացվի հարկադիր քարաթափումԻրանը չի ցանկանում միջուկային ռումբ ստեղծել, Ամերիկան մեր մասին ստեր է տարածում. ՓեզեշքիանՔննարկվել է ՀՀ պատմության թանգարանի և Բեռլինի թանգարանների միության Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանի միջև ցուցադրությունների հեռանկարըՍեպտեմբերի 27-ին Սուրբ Աննա եկեղեցում կկատարվի միասնական աղոթքԱշխարհն Իսրայելի տառապանքը ճանաչում է, իսկ պաղեստինցիների ցավը` համարում նորմալ և նույնիսկ արդարացված. Հորդանանի թագուհիԿյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Ռոման ՄադյանովըChina Open․ Էլինա Ավանեսյանը մեկնարկեց հաղթանակով Կալանավորված անձի ձեռքի մատների արանքից հայտնաբերվել է բաժանորդային քարտ. ՔԿԾ Կյանքից հեռացել է դերասան Ռոման Մադյանովը Գերիների հարցով ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հավաքվածներին վաղը կընդունեն ԱՄՆ նախագահի թեկնածուն քծնում է հայերին՝ քարոզչական նպատակներով Էրդողանի այլասերված հումորը Ռաֆայել Վարանը կմնա «Կոմոյում»Սահմանադրությունը՝ կարգավորման խոչընդոտԲլինքենը կհանդիպի Միրզոյանին ու Բայրամովին «Հըզբոլլահը» հաստատել է իր երկու բարձրաստիճան հրամանատարների մաhը Արջը կտոր-կտոր է արել անտառապահին ու նրա որդուն Նեթանյահուն կմեկնի Իսրայելից ՄԱԿ-ում ելույթ ունենալու համար Կյանքից հեռացել է վիրահայ վաստակավոր թարգմանիչ, մշակույթի գործիչ Գիվի Շահնազարը «ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ ներառվել է «World Travel Awards» 2024-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում Կամուրջն անցա, բայց մինչև հիմա սպասում եմԱվտովթար՝ Երևանում Միլանի «Սան Սիրո» մարզադաշտը զրկվել է 2027 թ. ՉL եզրափակիչն ընդունելու իրավունքից «Օնիքս»-ը թիրախ է խոցում 1000 կմ հեռավորության վրաԵրևան-Երասխ ճանապարհին վթարվել են կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակի ծնողները (տեսանյութ)Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռոմ Բակկարդի Փաշինյանը Սահմանադրության կոպիտ խախտում է արել. Կարապետյան Կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը ավելացել է ««Լարախաղացի պար»-ն ու Իրանը»«Վասերման. Փաշինյանը բարեխղճորեն կատարում է իր վրա դրված խնդիրը»Արտակարգ դեպք՝ Երևանում․ օղիով բարձված «DAF» մակնիշի բեռնատարը հայտնվել է բետոնե արգելապատնեշների վրա Պայթյուն է տեղի ունեցել Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում․ պատմության այս օրը (25 սեպտեմբեր)Մեր հասարակության ամենամեծ ախտերից մեկը զանգվածային բնույթ կրող մեծ ու փոքր ծավալի ստախոսությունն է. Ոսկանյան Գիշերներն եմ տնից դուրս գալիս, որ հարցեր չտան. Ստեփանակերտի պայթյունից մեկ տարի անց Նավթի գներն աճել են Արտառոց դեպք՝ Տավուշի մարզում․ ընկույզ գողացող տղամարդը հոսպիտալացվել էՀամակարգը ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից Էրդողանը Փաշինյանին է նվիրել իր հեղինակած գիրքըՌուբլու փոխարժեքը՝ հիմաԱնձրև կտեղաԿառուցապատող օլիգարխի պատճառով դպրոցը փակվել է. նախարարն ու մյուսները լուռ են . «Ժողովուրդ» Գրիգոր Մինասյանի օրերը հաշված են․ «Հրապարակ» Արթուր Երիցյանի որդին ՀՀ քաղաքացի չէ․ ի՞նչ է հայտարարագրել որդուն բանակից ազատած ՏԿԵ գլխավոր քարտուղարը. «Ժողովուրդ» Սրբազանը դժվար ընտրության առաջ է կանգնել․ «Հրապարակ»
Ամենադիտված