Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ վերլուծաբանները քննադատել են Փաշինյանին զորքերի հետքաշման մասին խոսքերի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Kavkaz-uzel.eu-ն գրում է, որ վերջերս Նիկոլ Փաշինյանը կրկին անգամ հայտարարել է 1991թվականին դրության հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով զորքերի հայելային հետքաշման պատրաստակամության մասին: «Այդ մասին Երևանը խոսում է 2021 թվականից, բայց դրան խանգարում է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը», - ասել է Փաշինյանը կառավարության նիստում։ Նա Սյունիքի մարզի Տեղ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմի գործողություններն անվանել է «սադրիչ, որը հակասում է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և նույն թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիի հանդիպումներում ընդունված հայտարարություններին»։


«Հայաստանը պատրաստ է նման քայլի գնալ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Սակայն Ադրբեջանը մշտապես խախտում է միջազգային հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում գերիների հանձնման, հրադադարի պահպանման, ուժի չկիրառման և ուժի սպառնալիքներ չհնչեցնելու մասին պայմանավորվածությունները»,- ասել է Փաշինյանը։


Քարտեզագետ Ռուբեն Գալչյանը զորքերի հայելային հետքաշումը ճիշտ որոշում է համարել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը սկսելու համար։ «Բայց դա պետք է տեղի ունենա երկու կողմից, և այդ մեթոդը չի կարելի կիրառել ամենուր»,- ասել է նա «kavkaz-uzel.eu»-ի թղթակցին։ «Օրինակ Գորիս-Կապան ճանապարհին, որով անցնում է սահմանը,  զորքերի հայելային դուրսբերումն անհնար է, քանի որ այդ դեպքում ճանապարհը կդառնա անգործուն։ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղը, որով անցնում է ճանապարհը, պետք է դադարի գոյություն ունենալ, եթե երկու կողմն էլ հետ քաշվեն», - օրինակներ է բերել քարտեզագետը:


«Տեղ գյուղի մոտ, ըստ Գալչյանի, ադրբեջանական զինուժը հատելով 1991 թվականի սահմանը ներխուժել է Հայաստանի տարածք: Նույն ադրբեջանական զորքերի ներխուժում սահմանային գծից այն կողմ եղել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Սև Լիճ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքների մոտ»,- ասել է Գալչյանը։

 «Իսկ եթե հիմք ընդունենք 1991 թվականի քարտեզը, ապա Ադրբեջանի Զինված ուժերը պետք է հետ տանեն իրենց զորքերը»,- ընդգծել է նա։

Սակայն զորքերի հայելային հետքաշումը կարող է օգտագործվել միայն միջազգային ուժերի առկայության դեպքում, և այդ ուժերը պետք է լինեն չեզոք երկրներից, այլ ոչ թե Ռուսաստանից, հավելել է Ռուբեն Գալչյանը։ «Ռուսաստանն ինքն է թույլ տվել Ադրբեջանին ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք, քանի դեռ մենք երկաթե երաշխիքներ չենք ստացել, մենք չպետք է դուրս բերենք մեր զորքերը»,- նշել է քարտեզագիրը։


Անընդունելի է հայկական զորքերի դուրսբերումը սահմանից, հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը։ «Ո՞ւր տանել, այլևս տեղ չկա, ադրբեջանցիներն արդեն բնակավայրերի մոտ են, ավելին այդ բնակավայրերում են»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։


Փաշինյանի հայտարարության մեջ խնդիրը ոչ թե զորքերի հայելային հետքաշման պատրաստակամությունն է, այլ այն, որ նա հիմք է ընդունում 1991 թվականի սահմանը, «kavkaz-uzel.eu»-ի  թղթակցին ասել է Lragir.am-ի ռուսական տարբերակի խմբագիր Նաիրա Հայրումյանը։ Որպես ելակետ ընդունված են խորհրդային սահմանները, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը լինելու է 1991 թվականի սահմանից այն կողմ, պարզաբանել է նա։ «Այսինքն արցախյան հիմնախնդիրը, այսպիսով, քաղաքական և վիճելի կարգավիճակից անցնում է հումանիտար և իրավական կարգավիճակի, ինչը շատ են ուզում Բաքուն, Երևանն ու Մոսկվան»,- ասել է Հայրումյանը։


Նրա կարծիքով, տարօրինակ է, որ դա ցանկանում է նաև Եվրամիությունը, քանի որ այսօր ԵՄ-ն հայտարարություն է տարածել, որտեղ խորհուրդ է տրվում նախքան սահմանազատումը հիմնվել 1991թվականի սահմանների վրա: «Ինձ համար միանգամայն անհասկանալի է, որովհետեւ 1991 թվականի սահմանները Հայաստանի և Ադրբեջանի միջև գծել է Ռուսաստանը»,- իր կարծիքն է հայտնել Նաիրա Հայրումյանը։


Նույնը, ըստ նրա, վերաբերում է նաև ԽՍՀՄ ղեկավարության որոշումներին՝ սկսած 1921 թվականի Կարսի և Մոսկվայի պայմանագրերից և վերջացրած այսպես կոչված ԼՂԻՄ-ի ստեղծմամբ Մեծ Ղարաբաղի լեռնային մասում, որն ընդգրկում էր բոլոր այն տարածքները, որոնք հիմա կոչվում են «վիճելի»: «Իրականում Ստալինի գծած սահմանները լեգիտիմացնելը անհեթեթություն է և ոչ մի լավ բանի չի բերի և պատիվ չի բերում Եվրոպային»,- ասել է քաղաքական դիտորդը։


Նա չի բացառել, որ «հանուն Ուկրաինայում որոշ քաղաքական նպատակների» Արևմուտքը զոհաբերում է որոշակի տարբերակներ Կովկասում։ «Բայց ես վստահ եմ, որ եթե Հայաստանի ղեկավարությունը հանդես գար իր տեսլականով և առաջարկով, Արևմուտքը չէր պնդի 1991 թվականի սահմանը, սակայն Հայաստանի ղեկավարությունը կենտրոնացած է մոտ 29,8 քառակուսի կիլոմետրի վրա, և սահմանը պետք է անցնի այդտեղով»,- նշել է Հայրումյանը։


«Ինչ վերաբերում է [շփման գծում] լինելուն, դրա նախապատրաստական ​​աշխատանքներն արդեն եղել են, Բերձորի միջանցքը, որը անցած տարվա դեկտեմբերին Շուշիի կողմից էր փակվել, հիմա վերջնականապես արգելափակվեց Հայաստանից։ Սկզբունքորեն, Շուշիի «բնապահպաններին» արդեն կարելի է տուն ուղարկել, նրանց այլևս պետք չեն, քանի որ այդ ճանապարհով ոչ ոք չի անցնի, քանի որ Հայաստանի սահմանին ադրբեջանցիներ կան, միջանցքը փակված է Հայաստանի լռելյայն համաձայնությամբ»,- ասել է Հայրումյանը։


Նա կարծում է, որ զորքերի հայելային դուրսբերման մասին հայտարարությունն այն մասին է, որ Բերձորի միջանցքը փակ է։ «Եթե դուք, նկատի ունենալով 1991 թվականի սահմանները, չեք նշում Արցախը և Բերձորի միջանցքը, նշանակում է, որ դրանք ընկալում եք որպես սահմանից այն կողմ Ադրբեջանի մաս»,- ընդգծել է քաղաքական դիտորդը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա
Ամենադիտված