Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անմիջապես եղեք այնտեղ, որտեղ կա խնդիր․ Արցախի պետնախարարը խորհրդակցություն է անցկացրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ապրիլի 18-ին պետական լիազոր մարմինների ղեկավար կազմի մասնակցությամբ հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին և կենսական նշանակության ապրանքների մատակարարմանն ու վաճառքին։

Լիազոր մարմինների ղեկավարները ներկայացրել են բնակչությանն ապրանքների մատակարարման ընթացքն ու խնդիրները, ինչպես նաև շրջափակման հարուցած սոցիալական լարվածության մեղմացմանն ուղղված պետական միջոցառումները:

Քննարկվող գլխավոր թեման Հայաստանից Արցախ հումանիտար բեռնափոխադրումների և ապրանքների բաշխման ու վաճառքի կազմակերպումն էր: Բեռնափոխադրումների վերաբերյալ պետական նախարարը, մասնավորապես, նշել է՝

«Թեպետ ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային Կոմիտեի միջոցով իրականացվում են փոքր ծավալի հումանիտար բեռնափոխադրումներ, այնուամենայնիվ, բազմաթիվ խնդիրներ են ծագում պարենի, վառելիքի, դեղորայքի մատակարարման ու գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման  առումով։ Ակնհայտ է, որ բոլոր խնդիրները և դրանց լուծումները ուղղակիորեն փոխկապակցված են Հայաստանի Հանրապետության հետ անխափան ու անարգել կապի հետ, որը ներկայումս բացակայում է:

Հատկանշական է, որ նույնիսկ այն նվազագույն պարենային չափաբաժինը, որը Արցախ է բերվում հումանիտար բեռնափոխադրումների միջոցով, չունի կայուն ընթացք, քանակի ու ժամկետների առումով գործընթացը կանխատեսելի չէ, ինչն իր հերթին ծնում է հավելյալ բարդություններ: Օրինակ, անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հարուցած հավելյալ խոչընդոտների պատճառով մեծ դժվարություն էր ծագել նաև հումանիտար բեռնափոխադրումների հետ կապված և մեր բնակչության կարիքների համար Արցախ էր տեղափոխվել օրական միջինը հինգ բեռնատար ապրանք: Հստակ է, որ այն բավարար չէ Արցախի ողջ բնակչության նույնիսկ հրատապ կարիքները հոգալու համար:

Վերջին օրերին հանրության շրջանում առաջացել էր որոշակի դժգոհություն ապրանքների սղությամբ ու այլ հարակից խնդիրներով պայմանավորված: Պարզ է, որ ստեղծված իրավիճակը, մարդկանց ընտանիքներում առաջացած սոցիալական ու մյուս խնդիրները թողնում են իրենց հոգեճնշող ազդեցությունն ու դրանից բխող հետևանքները: Այդուհանդերձ, մերօրյա իրավիճակում մենք ինքնատիրապետումը և հավասարակշռությունը կորցնելու իրավունք չունենք, քանզի Ադրբեջանի կողմից վարվող ողջ քաղաքականությունը միտված է հենց այդ նպատակին»:

Անդրադառնալով ապրանքների մատակարարման ու վաճառքի հետ կապված հանրային մտահոգություններին՝ պետնախարարն ընդգծել է, որ հանձնարարել է հավաքագրել բոլոր հիմնական մտահոգությունները, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրները, որոնք դրսևորվում են շրջափակման ընթացքում պետության կողմից կազմակերպվող գործընթացներում: Նա առանձնացրել է հետևյալ խնդիրները՝

-«Օգտվելով ապրանքի քանակի քչությունից՝ մանրածախ վաճառք  իրականացնողներից ոմանք, չարաշահելով մեր վստահությունը և ազատ վաճառք իրականացնելու պետության պահանջը, ունեցած ապրանքը իրացրել են մերձավոր շրջանակի՝ առանձին դեպքերում այլ քաղաքացիներին մերժելով կամ ապրանքն ավարտված լինելու մասին սուտ հայտարարություն տալով.

-Կտրոնային համակարգով իրացնելու համար մանրածախ վաճառքի կետին տրամադրված ապրանքը վաճառվել է առանց կտրոնի՝ որպես մասնավոր կարգով ձեռք բերված ապրանք.

-Բնակչությանը իրացվել է անորակ կամ ոչ պատշաճ որակի ապրանք, քանզի տնտեսվարող սուբյեկտները, օգտվելով այն հանգամանքից, որ հաճախ ժամանակի սղության պատճառով անհնարին է լինում ստուգել իրացման ենթակա ապրանքի որակական հատկանիշները, քաղաքացիներին իրացրել են մեղմ ասած անպատշաճ որակի ապրանք.

-Կտրոնային ապրանքների իրացումը կազմակերպվել է քիչ թվաքանակով վաճառքի կետերում, ինչը քաղաքացիների համար առաջացրել է հավելյալ անհարմարություններ, ժամանակի ու նյարդերի կորուստ, չստացված գնում և հիասթափություն»:

Վերոգրյալի կապակցությամբ պետական նախարարը հանձնարարել է  անհապաղ մշակել ու իրագործել իր կողմից թվարկված և ամենօրյա աշխատանքի ընթացքում պետական մարմինների կողմից վեր հանված թերությունների շտկման, խախտում թույլ տված սուբյեկտների նկատմամբ վերահսկողության լրացուցիչ մեխանիզմներ:

Գուրգեն Ներսիսյանը շեշտադրել է նաև թեժ գծերին ներկայացված ահազանգերի ու բողոքների արագ արձագանքման ու խնդիրների լուծման անհրաժեշտությունը: «Անմիջապես եղեք այնտեղ, որտեղ կա խնդիր: Թեև իրացվող ապրանքի քանակը քիչ է, հնարավորինս ավելացրեք մանրածախ վաճառքի կետերը, նվազեցրեք մարդկանց հոծ հերթերը»,- ասել է պետական նախարարը:

Պետական նախարարը նշել է նաև, որ բնակչությանն իրացվող ապրանքի պատշաճ որակը պահպանելու համար որոշվել է առաջիկայում կտրոնային համակարգի մեջ մտնող ապրանքների մեծածախ իրացման աշխատանքները կազմակերպել պետության կողմից: «Փորձը ցույց է տվել, որ մրցութային կարգով ապրանքների ձեռքբերումը արդարացված եղանակ չէ, այդ գործընթացին ներգրավված մի շարք սուբյեկտներ ցույց են տվել իրենց անբարեխղճությունը, առավելագույն չափով շահույթ ստանալու մոլուցքը, ինչպիսի գործելաոճից պետք է ժամ առաջ հրաժարվել»:

Գուրգեն Ներսիսյանը հատուկ անդրադարձ է կատարել նաև որոշ բամբասանքների՝ ըստ որոնց՝ ինքն իբր արգելել է մի շարք բնականոն ու քաղաքացու շահերից բխող նախաձեռնություններ ապրանքների մատակարարման ու վառելիքի վաճառքի հետ կապված: Նա ընդգծել է, որ դրանք հերյուրանքներ են և երբեմն հորինվում են նեղ անձնական ու քաղաքական նպատակներից ելնելով՝ վնասելով պետական շահն ու հանրային անդորրը:

Պետական նախարարը մի շարք այլ հանձնարարականներ է տվել թե՛ ապրանքների մատակարարման ու վաճառքի, և թե՛ սոցիալական աջակցության պետական ծրագրերի հետ կապված:

Ադրբեջանը և Պակիստանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներըՀաղպատ-Ծաղկաշատ, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին կիրականացվի հարկադիր քարաթափումԻրանը չի ցանկանում միջուկային ռումբ ստեղծել, Ամերիկան մեր մասին ստեր է տարածում. ՓեզեշքիանՔննարկվել է ՀՀ պատմության թանգարանի և Բեռլինի թանգարանների միության Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանի միջև ցուցադրությունների հեռանկարըՍեպտեմբերի 27-ին Սուրբ Աննա եկեղեցում կկատարվի միասնական աղոթքԱշխարհն Իսրայելի տառապանքը ճանաչում է, իսկ պաղեստինցիների ցավը` համարում նորմալ և նույնիսկ արդարացված. Հորդանանի թագուհիԿյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Ռոման ՄադյանովըChina Open․ Էլինա Ավանեսյանը մեկնարկեց հաղթանակով Կալանավորված անձի ձեռքի մատների արանքից հայտնաբերվել է բաժանորդային քարտ. ՔԿԾ Կյանքից հեռացել է դերասան Ռոման Մադյանովը Գերիների հարցով ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հավաքվածներին վաղը կընդունեն ԱՄՆ նախագահի թեկնածուն քծնում է հայերին՝ քարոզչական նպատակներով Էրդողանի այլասերված հումորը Ռաֆայել Վարանը կմնա «Կոմոյում»Սահմանադրությունը՝ կարգավորման խոչընդոտԲլինքենը կհանդիպի Միրզոյանին ու Բայրամովին «Հըզբոլլահը» հաստատել է իր երկու բարձրաստիճան հրամանատարների մաhը Արջը կտոր-կտոր է արել անտառապահին ու նրա որդուն Նեթանյահուն կմեկնի Իսրայելից ՄԱԿ-ում ելույթ ունենալու համար Կյանքից հեռացել է վիրահայ վաստակավոր թարգմանիչ, մշակույթի գործիչ Գիվի Շահնազարը «ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ ներառվել է «World Travel Awards» 2024-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում Կամուրջն անցա, բայց մինչև հիմա սպասում եմԱվտովթար՝ Երևանում Միլանի «Սան Սիրո» մարզադաշտը զրկվել է 2027 թ. ՉL եզրափակիչն ընդունելու իրավունքից «Օնիքս»-ը թիրախ է խոցում 1000 կմ հեռավորության վրաԵրևան-Երասխ ճանապարհին վթարվել են կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակի ծնողները (տեսանյութ)Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռոմ Բակկարդի Փաշինյանը Սահմանադրության կոպիտ խախտում է արել. Կարապետյան Կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը ավելացել է ««Լարախաղացի պար»-ն ու Իրանը»«Վասերման. Փաշինյանը բարեխղճորեն կատարում է իր վրա դրված խնդիրը»Արտակարգ դեպք՝ Երևանում․ օղիով բարձված «DAF» մակնիշի բեռնատարը հայտնվել է բետոնե արգելապատնեշների վրա Պայթյուն է տեղի ունեցել Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում․ պատմության այս օրը (25 սեպտեմբեր)Մեր հասարակության ամենամեծ ախտերից մեկը զանգվածային բնույթ կրող մեծ ու փոքր ծավալի ստախոսությունն է. Ոսկանյան Գիշերներն եմ տնից դուրս գալիս, որ հարցեր չտան. Ստեփանակերտի պայթյունից մեկ տարի անց Նավթի գներն աճել են Արտառոց դեպք՝ Տավուշի մարզում․ ընկույզ գողացող տղամարդը հոսպիտալացվել էՀամակարգը ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից Էրդողանը Փաշինյանին է նվիրել իր հեղինակած գիրքըՌուբլու փոխարժեքը՝ հիմաԱնձրև կտեղաԿառուցապատող օլիգարխի պատճառով դպրոցը փակվել է. նախարարն ու մյուսները լուռ են . «Ժողովուրդ» Գրիգոր Մինասյանի օրերը հաշված են․ «Հրապարակ» Արթուր Երիցյանի որդին ՀՀ քաղաքացի չէ․ ի՞նչ է հայտարարագրել որդուն բանակից ազատած ՏԿԵ գլխավոր քարտուղարը. «Ժողովուրդ» Սրբազանը դժվար ընտրության առաջ է կանգնել․ «Հրապարակ» Իշխանությունը դատարաններում իր դեմ հայցեր պաշտպանած փաստաբանների միջից ԲԴԽ անդամ է փորձում գտնել. «Ժողովուրդ» Պետք է լավատեսություն ներշնչել․ «Հրապարակ» Ջուրը թանկացավ 30 դրամով. Փաշինյանը խաբել է. Մաս 220. «Ժողովուրդ» Զեկույցը կանցնի երեք ատյաններով․ «Հրապարակ» ԵՄ-ին անդամակցության հանրաքվե չի լինելու. Փաշինյանի հրահանգը` ընդդեմ եվրոպամետների. «Ժողովուրդ»
Ամենադիտված