Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 19 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Վենեսուելլա՝ Անկախության օր, Սիերա-Լեոնա՝ Հանրապետության օր, Ռուսաստան՝ Ղրիմի, Թամանի և Կուբանի Ռուսական կայսրության կազմ մտնելու օր, Պոլիգրաֆիայի օր։


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


1728- վախճանվել է լեհահայ պատմագիր Հովհաննես-Թովմաս Յոսեֆովիչը։
1911-վախճանվել է գործածար, բարեգործ Ալեսանդր Մանթաշյանցը։
1915– Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը, Վան քաղաքի և Վան նահանգի հայկական բնաչության ինքնապաշտպանական մարտերը, որոնք տևել են մոտ 1 ամիս:
1942 –ծնվել է բանասեր, հայագետ Աբրահամ Տերյանը։
1945- ԽՍՀՄ կառավարության ղեկավար Ի. Ստալինը Մոսկվայում ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոսի տեղապահ Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանին, որը առաջադրել է լուծման կարոտ ազգային հարցեր՝ հայկական հողերի պահանջը, սփյուռքահայերի վերադարձի թույլտվությունը և այլն։
1960-ծնվել է  երգահան, երաժիշտ Արա Գևորգյանը։
1978-ծնվել է ռուսահայ արտիստուհի , «Comedy Woman» հեռուստաշոուի պրոդյուսեր Նատալյա Եպրիկյանը։
1992– Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից հաստատվել է Հայաստանի Հանրապետության զինանշանը:
2000– վախճանվել է ճանաչված նկարիչ Գրիգոր Խանջյանը:
2001-Ազատության հրապարակում 33 հայտնի և անհայտ հասարակական քաղաքական կազմակերպություններ և  շուրջ 10 հազար ցուցարարներ վերջին փորձերն են գործադրել կանխելու իրենց բնորոշմամբ «ազգակործան գործընթացը»՝ ԲԷՑ-երի վաճառքը AES «Silk Road» ամերիկյան կազմակերպությանը։
2002-մի քանի հազար մարդ է հավաքվել Ազատության հրապարակում՝  ի պաշտպանություն «Ա1+»-ի, հանրահավաքին  գերիշխել են իշխանափոխության կոչերը:        
- տեղի է  ունեցել  Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի հիմնադիր համագումարը: 
2007-մահափորձ է կատարվել «Վստրեչի Ապեր» մականունով թաղային հեղինակություն՝  Արամ Վարդանյանի հանդեպ։
2008-ընդդիմադիր ուժերը Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող մանկական զբոսայգու տարածքում անց են կացրել մարտի 1-ից հետո առաջին արտոնված հանրահավաքը` բարձրաձայնելով պայքարը շարունակելու իրենց վճռականությունը:
2013-ընդդիմադիր ՀԱԿ-ը բողոքի ցույց է անց կացրել Երևանի քաղաքապետարանի առջև` պահանջելով պաշտոնանկ անել գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
2014-վախճանվել է գործարար և բարերար Հրանտ Վարդանյանը։
2016-պոեզիայի գծով Պուլիտցերյան մրցանակ է շնորհվել ամերիկահայ հանրահայտ գրող, գրականագետ ու պատմաբան Փիթեր Բալլաքյանին։  
-«Ազատությո՛ւն Լևոն Հայրապետյանին», «Փոխե՛լ խափանման միջոցը» կոչերով մի քանի տասնյակ քաղաքացիներ բողոքի երթ են անց կացրել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ։
2017-Եզդիների սուրբը՝ Մալաքե Թաուսը,  տեղափոխվել է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում գտնվող նորակառույց սրբավայրը, որտեղ հավաքվել են եզդիները  նշելու իրենց ամենակարևոր տոնը՝ Նոր տարին։
2018-Նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության կողմից շաբաթներ առաջ իրեն նվիրված պետական առանձնատան նկատմամբ սեփականության իրավունքից: 
- Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի ելած ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի մի շարք աջակիցներ բերման են  ենթարկվել կառավարական 3-րդ մասնաշենքի մերձակայքից։ 
2021- Փաշինյանը աղմկահարույց հայտարարություն է արել՝ առաջարկել է փոխել պարտադիր ժամկետային ծառայության ժամկետները։


ԱՇԽԱՐՀՈՒՄ


1706-Իսպանական ժառանգության համար պատերազմում տեղի է ունեցել Կալչինատոյի ճակատամարտը, որը ավարտվել է ֆրանսիա-իսպանական ուժերի հաղթանակով։
1783-Եկատերինա 2-րդը ստորագրել է Ղրիմը և Կուբանի մարզը Ռուսաստանին միացնելու հռչակագիրը։
1810-սկսվել է ժողովրդական ապստամբությունը Կարակասում, որը սկիզբն է Վենեսուելայի Իսպանիայից անջատվելու համար մղվող պատերազմի։
1839- ընդունվել է լոնդոնյան պայմանագիրը, որը ճանաչել է Բելգիայի անկախությունը Հոլլանդիայից։
1850-ԱՄՆ-ը և Անգլիան ստորագրել են համատեղ Պանամայի ջրանցքը կառուցելու պայմանագիր՝ ավելի ուշ ԱՄՆ-ը այն կառուցել է միայնակ։
1897-կայացել է առաջին Բոստոնյան մարաթոնը։
1919-Լեսլի Լերոյ Իրվինը իրականացրել է առաջին ազատ թռիչք-անկումը աէրոպլանից՝ պարաշյուտի օգտագորմամբ։
-լեհական զորքերը գրավել են Լիտբելայի մայրաքաղաք Վիլնյուսը։
1941-ԱՄՆ-ի սենատը որոշում է ընդունել հրեական Իսրայել պետություն ստեղծելուն աջակցելու մասին։
1947-Հնդկաստանի «Հնդկական ազգային կոնգրես» կուսակցությունը համաձայնվել է երկիրը բաժանել երկու մասի՝ Հնդկաստանի և Պակիստանի։
1965-Գորդոն Մուրը ձևակերպել է «Մուրի օրենքը», ըստ որի միկրոպրոցեսորում եղած տրանզիստորների թիվը կրկնապատկվում է յուրաքանչյուր տարի։
-Վոլժսկի ավտոգործարանում հոսքագծից դուրս է եկել առաջին ՎԱԶ-2101-ը, որին ժողովուրդը կոչել է «կոպեյկա»։
1995-իրականացվել է ահաբեկչական ակտ Օկլահոմա-Սիթիում, զոհվել է 168 մարդ։ Սա առաջին մաշտաբային ահաբեկչական գործողությունն էր ԱՄՆ-ում։
Կ․Խաչիկյան

Աշտարակ-Օհանավան ճանապարհին «GAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ կան տուժածներ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում զենք կիրառել այն երկրների օբյեկտների դեմ, որոնք թույլ են տալիս զենք օգտագործել ռուսական օբյեկտների դեմ. Պուտին Նիկոլայ Բասկովն ու Ֆիլիպ Կիրկորովը զրկվել են «Ուկրաինայի ժողովրդական արտիստների» կոչումից Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Երևան քաղաքի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Բեռնատարն ընկել է Որոտան գետը․ զոհ կաՀայաստանում բնակվող յուրաքանչյուր 100 մարդուց 37-ը բնակվում է Երևան քաղաքում, 63-ը՝ մարզերում Բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կաՄիշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ. արտադրամասի գործունեությունը կասեցվել է Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ Կկատարվի քահանայական ձեռնադրություն Ովքե՞ր և ինչքա՞ն հունվարից կվճարեն տրանսպորտից օգտվելիս (լուսանկար) Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ Անհետ կորել է 18-ամյա Սուսաննա ԲունիաթյանըԱշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո Արմենուհի Հարությունյանն ազատվել է Ողջ ՀՀ-ում ձյուն կտեղաԵ՞րբ է Վրաստանի նախագահի ընտրության օրը․ մանրամասներ «Վերջին 30 տարում նման բան տեղի չէր ունեցել». Ռուսաստանը մեծացնում է հրթիռային շարժիչներ արտադրելու իր կարողությունները Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ՊՆ-ն՝ վարժական հավաքների մասինԾանոթ ու միաժամանակ անհայտ … Սմիրնով օղիՓաշինյանը խնդիր ունի ՊԵԿ նախագահի ընտրության հարցում Հայտնաբերվել է Երևանի դպրոցներից մեկի բակում անչափահաս դպրոցականին հարվածած և հայհոյանքներ հնչեցրած 18-ամյա աղջիկըՓաշինյանի խաղը Երևանի քաղաքապետի դեմ Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Տիգրան Աբրահամյան «Փաշինյանը փոխել է նախարարներին. որո՞նք են  հրաժարականների պատճառները»Արարատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն «Ադրբեջանը Հայաստանի դեմ երրորդ հայցն է ներկայացրել ՄՔԴ. Ռուսական լավ ասացվածքն իրականանում է»Գրավվել են Գերյուսի, Տաթև, Դարաբաս և Անգելաուտ բնակավայրերը․ պատմության այս օրը (22 նոյեմբեր) 32-ամյա Հրաչյա Մկրտումյանը մահացել է23 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռուսաստանի տարածքում Ինչպես է BMW-ն հայտնվել երկաթգծերի վրա Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ թվեր են հրապարակվել Երկար ժամանակով լույս չի լինելուԺամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
Ամենադիտված