Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սովորական... քպիզմ՝ վախի ու նյարդայնության երանգներով. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն, ինչ նախօրեին կատարվեց Ազգային ժողովում, ավելին էր, քան պարզապես խայտառակությունը: Մյուս կողմից` տարօրինակ կլիներ և նույնիսկ՝ անլրջություն, եթե Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները դրսևորվեին այլ կերպ: «Սպեցնազով» վրա տվեցին ընդդիմադիրների վրա, «ազատագրեցին» ԱԺ ամբիոնը: Ինչպիսի՜ սխրանք: Իրականում դա ամենասովորական քպիզմ էր՝ վախի ու նյարդայնության ընդգծված երանգներով: Հանուն արդարության՝ ընդդիմադիրները տեխնիկատակտիկական լուրջ սխալ թույլ տվեցին. պետք է ծխարձակող ֆայերներ բերեին իրենց հետ և ծուխումուխ անեին ԱԺ դահլիճում, ինչպես տարիներ առաջ վարվել էին որոշ քպականներ, երբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ընդդիմադիր էին աշխատում: Ի դեպ, այն ժամանակ «նախկինները» նրանց այդ ծխարձակումների առթիվ ոչինչ չարեցին, ո՛չ ուժ կիրառեցին, ո՛չ էլ անգամ թեթևակի քաշքշել տվեցին, հասկանալի է, անվտանգության աշխատակիցների միջոցով:

Մինչդեռ... Այ, թող հիմա նախկինները նայեն ու սովորեն, թե ինչպես պետք է վարվեն իսկական «ժողովրդավարները», «ժողովրդավարության չեմպիոնները»: Իսկ եթե ավելի լուրջ, ապա եթե ժամանակին իրավապահները հավուր պատշաճի, օրենքի տառին ու ոգուն համապատասխան անեին իրենց գործը, հազիվ թե երկիրն այս օրին հասներ: Այ, օրինակ, այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը, քայլողների «ամբոխը» հետևը գցած, գրոհում էր Հանրային ռադիոյի շենքը: Դա ռազմավարական նշանակության ու ռազմականացված հսկողության ներքո գտնվող պետական հաստատություն էր: Բայց... ինչ եղել՝ եղել է: Արդեն անցյալում է՝ թեկուզ ծանրագույն հետևանքներով:

Ի դեպ, մի քանի օր առաջ փաշինյանական քարոզիչներն ու այդ քարոզչության «դամքաշներն» ուղղակ զահլա տարան՝ «վայ, երկրի միջազգային հեղինակությո՜ւնը...» ծեքծեքուն բացականչություններով՝ ադրբեջանական դրոշալաթն այրելու կապակցությամբ: Մինչդեռ ավելի լավ կանեին՝ մտահոգվեին նույն այդ՝ գետնատարած «հեղինակության» համար թեկուզ ԱԺ-ում կատարվածի կապակցությամբ: Չնայած, ումից՝ ինչ ակնկալել: Այն ամենից հետո, ինչ բերել են մեր երկրի գլխին, խորհրդարանում կատարվածն ընդամենը դիպված է: Ուղղակի մի բան հաստատ պետք է հիշել. նետած բումերանգներն անպայման հետ են գալիս: Դրանք այս օրերին օդում ծանրացած ու կուտակված են, շատ է «քամի ցանվել»...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»Հայաստանի մեծ մասը լույս չի ունենաԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»Լարսը փակվեց2025 թ.-ին ևս 8000 էլեկտրամոբիլ Հայաստան կներմուծվի անտոկոս մաքսատուրքով. նախագիծ. «Փաստ»ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ»Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» Մարզպետներն իրար են անցել. հավաքել են համայնքների ղեկավարներին․ «Հրապարակ» Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»Ո՞վ է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում․ «Հրապարակ» Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ»Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․ «Հրապարակ» Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ»Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան
Ամենադիտված