Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան. Կապիտուլացիայի ճանապարհին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru-ն գրում է, որ Հայաստանին չեն օգնել ու չեն օգնելու ո՛չ ամերիկացիները, ո՛չ եվրոպացիները։ Միայն Ռուսաստանն ու Իրանը կարող են ինչ որ կերպ օգնել այսօրվա Հայաստանին։ 2020 թվականին ամերիկացիները հայերին չօգնեցին, իսկ Մակրոնը երկնագույն ուղղաթիռով նրանց մոտ չթռավ ու անվճար ֆիլմ չցուցադրեց, անգամ գերմանացիները տանկերով չգնացին նրանց մոտ։ Միայն հարևան Իրանը մի քանի հարվածային կազմավորումներ տեղափոխեց իր երկրի հյուսիս՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների մոտ, այն էլ իր անվտանգությունը և հնարավոր հակահարվածները ապահովելու համար: Հայաստանին ոչ ոք չօգնեց: Հայերը լիովին մենակ մնացին ադրբեջանական բանակի դեմ։


Ադրբեջանը 30 տարի նախապատրաստում էր իր տարածքների վերադարձը. արդիականացնում էր իրենց բանակը, գնում համեմատաբար նոր զինատեսակներ, սովորում պատերազմի մարտավարությունը։ Եվ երբ սկսվեց հայ-ադրբեջանական երկրորդ պատերազմը, ադրբեջանական բանակը շատ արդյունավետ գործեց այդ պատերազմի ընթացքում։ Ադրբեջանցիներն ազատագրել են նախկինում Հայաստանի կողմից գրավված բոլոր տարածքները և իրենց հերթին արգելափակել Լեռնային Ղարաբաղը։


Փաշինյանը ստիպված եղավ շտապ դիմել Ռուսաստանին, որին ատում էր, անհապաղ զինադադար հաստատելուն աջակցելու խնդրանքով, փաստորեն ցանկացած պայմանով։ Այդ զինադադարը ստորագրվել է ադրբեջանական կողմից և Բաքվում դիտարկվել է որպես պատերազմի հաղթական ավարտ։ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ներկայիս համաձայնագիրը չի սահմանում նրա վերջնական կարգավիճակը, այլ վերադարձնում է Ադրբեջանի վերահսկողությունը ադրբեջանական համապատասխան տարածքների վրա՝ արդեն գրավված ադրբեջանական բանակի կողմից հարավում և դեռ օկուպացված (միջազգային իրավունքի տեսանկյունից) հայերի կողմից հյուսիսում։ Այսինքն Հայաստանը պահպանել է վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի կենտրոնի նկատմամբ:


Ռազմական գործողությունների վերջին վերսկսումը ևս ցույց տվեց, որ Հայաստանը, որը մենակ է մնացել հենց Հայաստանի իշխանության՝ ազգային դավաճանության կառավարության, նախաձեռնած գործողություններից հետո, չնայած Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունների վատթարացմանը դրանք  միակ երկրներն են, որոնք երաշխավորում են Հայաստանի ինքնիշխանությունը։  Խղճուկ սորոսական Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին վերջերս արված խուճապային հայտարարությունը,  ուշացած փորձ է ճանաչելու Ադրբեջանի փաստացի հաղթանակը, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը և իր սեփական դավաճանությունը Հայաստանի ազգային շահերին։ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, այն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության միաժամանակյա ճանաչմամբ, ներկայիս ուժեղ Ադրբեջանի համար անհրաժեշտ և ձեռնտու չէ։


Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի փաստացի լուծումից հետո, որը Փաշինյանի կապիտուլյացիայից հետո դառնում է Ադրբեջանի ներքին գործը (այդ ամենը իրավաբանորեն տեղի է ունենում  1991 թվականից սկսած Հայաստանի բոլոր իշխանությունների սխալ քաղաքականության պատճառով, քանի որ վերջիններս Հայաստանին ներհայկական քաղաքական պատճառներով այդ ամբողջ ընթացքում հրաժարվել ճանաչել Լեռնային Ղարաբաղը), Ադրբեջանը դեռևս ունի երկրորդ տարածքային խնդիր, որն է միջանցք դեպի Նախիջևան և Թուրքիա, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը, որը պետք է անցնի Հայաստանի ներկայիս Սյունիքի մարզի տարածքով։ Ադրբեջանի համար դեպի Նախիջևանի անկլավ և Թուրքիա տրանսպորտային միջանցքի հարցը ռազմավարական կարևոր խնդիր է, դա վերչացնում է Նախիջևանի շրջափակման մշտական ​​պոտենցիալ սպառնալիքը և դաշնակից երկրների համար միասնական ռազմական, առևտրային, արդյունաբերական և տրանսպորտային միջանցք է դառնում։

Ելնելով Հայաստանի տարածքով նման միջանցքի ճեղքման անհրաժեշտությունից Ադրբեջանը դժվար թե ներկա պայմաններում հաստատի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկու տարի առաջ Հայաստանից պահանջել է կամավոր հանձնել «Զանգեզուրի միջանցքը», բայց Հայաստանը մերժել է այդ առաջարկը: Այնուամենայնիվ ոչ ոք այդ հարցը չի հանել օրակարգից հենց Ադրբեջանում։ Հայաստանի Սյունիքի մարզը թերզարգացած ճանապարհային ցանցով սակավաբնակ լեռնային շրջան է, ընդհանուր առմամբ այն նույն պատերազմական թատրոնն է, ինչ եղել է հարևան Լեռնային Ղարաբաղում։ Վստահությամբ կարելի է ասել, որ հիմա էլ Ադրբեջանի գլխավոր շտաբում հաղթանակած գեներալները ծրագրում են նոր հարձակում Ադրբեջանից դեպի արևմուտք և Նախիջևանից դեպի արևելք: Եվ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը պարզապես հանգիստ կսպասի, մինչև Հայաստանը, մենակ մնալով, ստիպված կլինի Ադրբեջանին առաջարկել ոչ միայն ինքնիշխանություն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև Զանգեզուրի միջանցքի նկատմամբ։


Հայաստանին չեն օգնել ու չեն օգնելու ո՛չ ամերիկացիները, ո՛չ եվրոպացիները։ Միայն Ռուսաստանն ու Իրանը կարող են ինչ-որ կերպ օգնել այսօրվա Հայաստանին, բայց դրա համար հայ ժողովրդին անհրաժեշտ է քաղաքական սթափեցում և իշխանափոխություն Երևանում, հակառակ դեպքում աղետը կսպառնա ոչ միայն Լեռնային Ղարաբաղին, այլ ամբողջ Հայաստանին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել Ռոնալդուն հերթական ֆենոմենալ արդյունքն է գրանցել Ռուսաստանն Ուկրաինային հարվածել է «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Կոտայքում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Դիլիջանի ազգային պարկում 3702 ծառ են հատել. Ոսկան Սարգսյան Մոդրիչն իր Ոսկե գնդակը նվիրել է վնասվածք ստացած պատանի ֆուտբոլիստին Վերին Լարսում շուրջ 450 հայկական բեռնատար է կուտակվել Ախուրյանում աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակըՎահագն Հարությունյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնիցԿապանում վրաերթի ենթարկված տղամարդը այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է 28-ամյա Լուիզա Ի.-ն մահացել է․ կա 6 վիրավորԵղանակային անակնկալները կշարունակվենՏրանսպորտի ուղետոմսերի հետ կապված փոփոխություն է եղել․ մանրամասներ Ավրորա հրթիռային ինքնաթիռն ավարտել է իր առաջին գերձայնային թռիչքը30-ամյա վարորդն ու ուղևորը տեղում մահացել են․ ՌԴԲայդենի վերջին անակնկալը. Հայաստանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանում ոչ ցանկալի համարվող կազմակերպության ղեկավարի հետ Փաշինյանի և Զելենսկու կանայք խաչվել են Վատիկանում. «Անավարտ Թերեզաներ»Սուրենյանցը վերլուծել է Փաշինյանի ուղերձները. ուսապարկերը միայն սպասում են, թե երբ իրենց դեն կնետեն  Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Փորձագետը վարչապետի կադրային խառնաշփոթի մասին.  Արևմուտքի հովանավորյալը կարող է «անակնկալ» մատուցել Փաշինյանին  Արցախցիների իրավունքները ոտնահարվել են Արցախում, հիմա խախտվում են Հայաստանում․ հավաք՝ Ազատության հրապարակում Ադրբեջանցիները հասել են Վարդենիսի շրջանի Սոթքի հանքավայր և պահանջել այնտեղ գտնվողներին լքել տարածքը․ պատմության այս օրը (26 նոյեմբեր) «Հայկական ատոմակայանի փակումն այսօր ԱՄՆ-ի և Թուրքիայի օրակարգային առաջնահերթ ուղղություններից է»․ «Փաստ»Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստերին Փաշինյանի կառավարման օրոք պետական պարտքը կրկնապատկվել էՆման հայտարարությունները շատ դժվարընկալելի են․ «Փաստ»ԵՄ-ն նյարդայնացել է Փաշինյանի հայտարարություններիցԿալա՞նք, թե՞ մանդատազրկում. ի՞նչ կընտրի Հովիկ Աղազարյանը«Մա՛մ ջան, չմտածես, գալու եմ ու կյանքդ փոխեմ, ամեն ինչ լավ է լինելու». տանկիստ Հակոբ Մանթաշյանն անմահացել է հոկտեմբերի 16-ին՝ մարտնչելով Ջրականում․ «Փաստ»Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ»Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ»Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայումՀՀ-ում փակ ճանապարհ կա «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ»Հայաստանի մեծ մասը լույս չի ունենաԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»
Ամենադիտված