Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստի լեզուն երկար է, ոտքը՝ կարճ, բայց...․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդեն հինգ տարի է, ինչ բացահայտ սուտը, նաև՝ ակնհայտ կեղծիքը իշխող ուժի հիմնական գործելակերպն են, ավելին՝ անգամ հասցվել են «պետական քաղաքականության» մակարդակի: Այնպես չէ, որ քաղաքականության մեջ մնացած բոլորը բացառիկ ճշմարտախոսներ ու ճշտապաշտներ էին, են կամ հետագայում եկողներն այդպիսին են լինելու: Բայց Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած քաղաքական խմբավորման պարագան այլ է: Այստեղ նրանք անգերազանցելի են: Ի՞նչն է հատկանշական: Օր չի անցնում, որ մամուլը, ամենատարբեր քաղաքական գործիչներ, մեկնաբաններ, փորձագետներ, պարզապես՝ բանիմաց մարդիկ չհերքեն Փաշինյանի արած այս կամ այն արտահայտությունը, ասածը, պնդումը:

Ասենք, ինչո՞ւ միայն Փաշինյանի: Նաև՝ նրա «պայմանագրային» կուսակցության նկատելի դեմքերի հայտարարությունները, ասածները, պնդումները: Օր չի անցնում, որ նրանց ստերը չբացահայտվեն: Նիկոլ Փաշինյանը ստի նախադասությունը դեռ նոր ավարտած, հաջորդում են հերքումն ու բացահայտումը: Ժողովրդական խոսք է՝ ստի լեզուն երկար է, ոտքը՝ կարճ: Բայց այստեղ... «բայց»-եր կան: Բանն այն է, որ չեն հասցնում հերքել կամ բացահայտել Փաշինյանի մի սուտը, երբ նա արդեն երկու ուրիշ նորն է հրապարակ նետում կամ նորից, ավելի ճոխացրած տարածում նախկին՝ արդեն ոչ մեկ անգամ հերքված սուտը: Ի՞նչ եք կարծում՝ ինքը չգիտի՞, որ ստում է, որ կեղծում կամ նենգափոխում է փաստեր, եղելություններ: Լավ, ենթադրենք, նրա անվան խմբակցության որոշ անդամներ չգիտեն, բացառիկ անտեղյակության մեջ են, այսպես ասած՝ ինչ ձեռքները տալիս են, հնազանդ, երբեմն առանց հասկանալու կարդում են (ենթադրենք):

Բայց ինքը գիտի, չէ՞, որ ստում է: Ինչպե՞ս չիմանա, եթե դա հատուկ է անում: Կանխամտածված: Մինչ այս, մինչ այն, այդ սուտը տարածվում է: Մինչ դուք (մենք) ընկնում եք այդ մեկը բացահայտելու ետևից, տարածվում է երկրորդ սուտը, հետո՝ երրորդը, չորրորդը: Ինքը նաև շատ լավ գիտի, որ ցանկացած սուտ անհամեմատ արագ ու շատ է տարածվում, քան դրա հերքումը: Ավելին՝ հերքումներով էլ է տարածվում: Իսկ որոշակի թվով մարդիկ «ականջ են կախում» այդ ստերին: Ստի քաղցրությունը դուրեկան թմբիր է, իսկ ճշմարտության դառնությունը դաղում է: Գուցե ստի ու ինքնախաբեության մեջ ավելի հեշտ է ապրել: Բայց դա երևի մինչև այն պահը, երբ վրա է հասնում դաժան իրականությունը...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի մեծ մասը լույս չի ունենաԻրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ»Լարսը փակվեց2025 թ.-ին ևս 8000 էլեկտրամոբիլ Հայաստան կներմուծվի անտոկոս մաքսատուրքով. նախագիծ. «Փաստ»Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»Ո՞վ է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում․ «Հրապարակ» Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ»Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․ «Հրապարակ» Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ»Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար
Ամենադիտված