Խոջալուի ողջ իրականությունը Ադրբեջանի ազգային հերոսի շուրթերից (տեսանյութ)
ՎԻԴԵՈՈւկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է տեսանյութ և մակագարել այն ՛՛ Խոջալուի ողջ իրականությունը ադրբեջանցի ազգային հերոսի շուրթերից՛՛։
՛՛․․․Չկա ավելի զզվելի բան , քան մարդկանց մահվան վրա իրականացված խաբեությունը ։ Մեզ հայերիս համար , ովքեր քրիստոնեությունը առաջինն են ընդունել և կրում ,բացարձակ ընդունելի չի ձեռք բարձրացնել կնոջ և երեխաների վրա։ Բայց հիմա այդ մասին չեմ խոսի ․․․
Երկար չեմ խոսի այս հարցի շուրջ , ուղակր տեղադրում եմ մի տեսնյութ , որտեղ ադրբեջանցի ազգային հերոս, լրագրող Մուսթաֆայեվ Չինգիզ Ֆուադը բացահայտում է ադրբեջանական քարոզչության տարածած ողջ սուտը Խոջալուի վերաբերյալ։ Նայեք , տեսեք և ինքներդ եզրակացության եկեք․․․
Այս տեսանյութի հրապարակումից երկու ամիս անց Չինգիզ Ֆուադը սպանվեց շատ տարօրինակ և անհասկանալի պայմաններում։
Մեկնաբանությունները, կարծում եմ, անիմաստ են․․․՛՛,-գրել է դեսպանը։