ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 27 ապրիլ)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Իսրայել՝ Հիշողության օր, ՀԱՀ՝ Ազատության օր, Սլովենիա՝ Ազգային դիմադրության օր, Ավստրիա՝ Երկրորդ հանրապետության օր, Իրան՝ Անվտանգ երթևեկության օր, ԱՄՆ՝ Ծառատնկման օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1749– վախճանվել է եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին։
1909– գահընկեց է արվել Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ Բ-ն, որը կազմակերպած Հայկական կոտորածների համար Արևմտյան մամուլում ստացել է «Կարմիր սուլթան» մականունը։
1912-ծնվել է խորհրդային քիմիկոս-տեխնոլոգ Էդգար Տեր-Ղազարյանը։
1915-ծնվել է մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազը։
1965– վախճանվել է նշանավոր կինոռեժիսոր Համո Բեկնազարյանը։
1992-Հայաստանը դարձել է Արժույթի Միջազգային Հիմնադրամի անդամ-երկիր։
1993- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մակեդոնիայի հետ։
2001- «Հրազդան-ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությունը վաճառվել է «Միկա-Արմենիա» ընկերությունը 415 մլն դրամով:
2004- Ազատության հրապարակում հայաստանյան միացյալ ընդդիմության ղեկավարները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ հասնել երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրաժարականին:
2006-Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում ընդգրկվել է առաջին խմբում: Նույն խմբում է ընդգրկվել նաև Ադրբեջանը:
2007-Հայաստանի պաշտպանության նախարարության Մարշալ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտում տեղի է ունեցել ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության «Համատեղ ձգտում – 2007» զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը։
2012- ՀԱԿ, ՀՅԴ և ԲՀԿ կուսակցությունները դիմել են Սահմանադրական դատարան (ՍԴ)` պահանջով, որպեսզի ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի Ընտրական օրենսգրքի այն նորմերը, որոնցով արգելվում է հրապարակել ընտրողների ստորագրած ցուցակները:
2015-Միացյալ Նահանգներում կազմավորված «Փարոս» հիմնադրամը Գյումրիում բացել է Երեխաների զարգացման կենտրոն։
2017- Հայաստանում ցուցադրվել է Քըրք Քըրքորյանի Survival pictures ընկերության կողմից նկարահանված «Խոստումը» ֆիլմը, որի ռեժիսորը օսկարակիր Թերրի Ջորջն է:
2019-Հայաստանում առաջին անգամ տոնել են քաղաքացու օրը:
2022-Ռոբերտ Խաչատրյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1289-մամլուք սուլթան Կալաունը գրավել է Տրիպոլին։ Խորտակվել է խաչակիրների Տրիպոլիի կոմսությունը։
1512-ֆիլիպիններում աբորիգենները սպանել են պորտուգալացի ծովագնաց Ֆերնան Մագելլանին։
1644-Կանադայում առաջին անգամ ցորեն են ցանել։
1791-ծնվել է ամերիկացի նկարիչ և գյուտարար, գրող, հեռագրի և մորզեի այբուբենի ստեղծող Սեմյուել Մորզեն։
1812-Ռուսաստանի ցար Ալեքսանդր Առաջինը նոտա է ներկայացրել Ֆրանսիայի կայսր Նապոլեոնին պահանջելով ազատել Շվեդական Պոմերանին։
1828-բացվել է Լոնդոնի կենդանաբանական այգին։
1922-ՌՍՖՍՀ-ի կազմում առաջացել է Յակուտական ինքնավար ԽՍՀ-ն։
1927-ծնվել է թատրոնի և կինոյի արտիստ, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Եվգենի Մորգունովը։
1933-ծնվել է ռուս մանկական վիրաբույժ, պրոֆեսոր, հասարակական գործիչ Լեոնիդ Ռոշալը։
1960-Ֆրանսիայի կողմից կառավարվող Տոգոլենդի մի մասը դարձել է անկախ պետություն Տոգո։
1961-Սիերրա-Լեոնան ստացել է անկախություն Մեծ Բրիտանիայից։
1963-Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն առաջին անգամ ժամանել է ԽՍՀՄ։
1965-ԱՄՆ-ում արտոնագիր է տրվել առաջին միանգամյա օգտագործման տակդիրի՝ «Պամպերսի» համար։
1978-սկսվել է ապրիլյան հեղափոխությունը Աֆղանստանում, որը հանդիսացել է քաղաքացիական պատերազմի սկիզբ, և որը շարունակվում է նաև հիմա։
1992-Հարավսլավիայի տրոհումից հետո Սերբիան և Չեռնոգորիան ստեղծել են նոր Հարավսլավիա ֆեդերատիվ հանրապետությունը Բելգրադ մայրաքաղաքով։
2007-վախճանվել է վիոնչելիստ, դիրիժոր, ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Մստիսլավ Ռոստրոպովիչը։
2012-Ուկրաինայի Դնեպրոպետրովսկ քաղաքի կենտրոնում տեղի են ունեցել ահաբեկչական գործողություններ։
Կ.Խաչիկյան