Ռազմական ինքնաթիռ են գնդակոծել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունն ուրբաթ օրը հայտնել է, որ C-130 Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռի ուղղությամբ, որն ուղարկվել էր Սուդան՝ թուրք քաղաքացիներին տարհանելու համար, թեթև հրազենից կրակ են բացել։
Ինչպես հայտնում է Anadolu-ն, նախարարությունը նշել է, որ չնայած գնդակոծությանը, ինքնաթիռը կարողացել է անվտանգ վայրէջք կատարել Վադի Սեյդնա ավիաբազայում, անձնակազմը չի տուժել։
Իրականացվում է ինքնաթիռի իրավիճակի զննում։