Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ին իշխանազրկելու ենք Երևանում, ինչպես դա արել ենք Նոյեմբերյանում, Ալավերդիում և Տաթևում. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հարցազրույց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի հետ

- Ձեր կուսակցությունը հանդես եկավ Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով, քանի որ կարծում եք, որ այդպիսին է օրենքի պահանջը։ Ձեր հայտարարության մեջ նշում եք, որ այս պահին քաղաքապետի պաշտոնակատարն ու կառավարությունը չեն համաձայնի արտահերթ ընտրություններին, քանի որ իրենք էլ գիտեն՝ արտահերթում չեն հաղթի։ Այս պահանջն առաջ քաշելու նպատակը ո՞րն է, արդյոք նախատեսե՞լ եք, թե ձեր այս հայտարարության հաջորդ քայլը որն է լինելու։ 

- Մենք վստահ ենք, որ կառավարությունը, իշխող ուժը չեն ցանկանում Երեւանի արտահերթ ընտրություններ եւ ամեն ինչ անելու են իրենց ցանկացած սցենարը կյանքի կոչելու համար։ Այս պահանջն առաջ քաշելու նպատակն իշխանություններին «ի շրջանս յուր» վերադարձնելն է՝ օրենքի դաշտում պահելը։ Իրավական դաշտում գործելը բխում է իրենց շահերից։ Ի վերջո, կան չգրված կանոններ, օրինակ, «բումերանգի էֆեկտը»։ Վաղը, երբ արդեն իշխանություն չեն ունենա, իրենք ի՞նչ կցանկանան՝ օրե՞նքը գործի իրենց նկատմամբ, թե՞ օրվա իշխանության քաղաքական նախասիրությունը։ Այնպես որ, իրենց շահերից է բխում օրենքով գործելը։ Ինչ վերաբերում է նրան, թե որն է մեր հաջորդ քայլը լինելու, ապա, ինչպես հայտարարել եմ, սպասում ենք կառավարության քայլերին՝ ողջամիտ ժամկետում օրենքով նախատեսված պարտավորությունների բացակայության, կառավարության անգործության դեպքում դիմելու ենք դատարան եւ հետամուտ ենք լինելու, որ արդարություն հաստատվի։ Երեւանը պետք է ունենա օրինական ճանապարհով ընտրված օրինական իշխանություն։ Այս ճանապարհին, վստահ եմ, մեր կողքին կլինի նաեւ երեւանցին, որովհետեւ, գիտեմ, մեծամասնության համար այլեւս անհանդուրժելի են իշխանության՝ զարտուղի ճանապարհով աթոռն ամեն գնով պահելու մոլուցքը, քաղաքացիների իրավունքների ու ընտրության, կամարտահայտության վրա թքած ունենալու պահվածքը։ 

- Անդրադառնալով Արցախում ադրբեջանական անցակետի տեղադրման փաստին՝ նշում եք, որ հայ ժողովուրդը պետք է այս խնդիրը լուծի, ինչպես լուծեց 35 տարի առաջ։ Նկատի ունեք, որ երկրորդ արցախյան շարժո՞ւմ պետք է սկսել։ Եթե այո, ո՞վ է լինելու այդ շարժման առաջնորդը, ինչպե՞ս եք կարողանալու մարդկանց փողոց հանել, ինչը չհաջողվեց խորհրդարանական ընդդիմությանը։

- Ժողովուրդը պետք է դառնա զարթոնքի շարժիչ ուժը։ Ու դա հնարավոր է, ինչպես հնարավոր եղավ 35 տարի առաջ, երբ Արցախի գոյությունը վտանգված էր։ Թող ոչ ոքի մոտ դա կասկած չհարուցի։ Այն, որ այսօր դա տեղի չի ունենում, ուղիղ կապ ունի նաեւ բարոյահոգեբանական ծանր վիճակի հետ, որում հայտնվեց մեր ժողովուրդը։ Իսկ կառավարության՝ արցախյան խնդիրն օտարելու քաղաքականությունն այլ բան չի թողնում ժողովրդին, քան փոխել օրվա իշխանություններին՝ Արցախի համար նվիրական պայքար մղող ուժով։ Ես հավատում եմ հայ ժողովրդի հավաքական իմաստնությանը։ Ցավոք սրտի, այսօր ամեն կերպ խլացվում է մեր համազգային խնդրի մասին ահազանգը, թուլացնում են մեր զգոնությունը, եւ ամեն պահի կասկածի տակ է դրվում համազգային վերածննդի հնարավորությունը։ Բայց ես, մեր թիմը, բազմաթիվ նվիրյալներ պատրաստ ենք ստանձնել Արցախի խնդիրը մեր հասարակական օրակարգից չհանելու, այն առաջնային պահելու հանձնառությունը։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ Արցախի շուրջ համախմբումը դառնա, մնա բոլորիս նպատակն ու ձգտումը՝ առանց քաղաքական սակարկությունների։ 

- Նաեւ նշում եք, որ ռուս խաղաղապահները չեն կարողանում իրենց գործառույթը կատարել Արցախում։ Ի՞նչ եք կարծում՝ միջազգային խաղաղապահները կկարողանա՞ն դա անել, թե՞ հարցի լուծումն այլ տեղ է։ 

- Հարցի լուծումն իրականում մեր ձեռքում է։ Եթե մենք՝ ինքներս, չկարողանանք ապահովել մեր պաշտպանությունը, չկարողանանք պարտադրել խաղաղություն, ո՛չ ռուս խաղաղապահները, ո՛չ էլ միջազգային մանդատ ունեցող որեւէ երկրի խաղաղապահ ոչինչ անել չի կարող՝ հատկապես Ադրբեջանի պես պետության դեմ պայքարում, որին երբեւէ չեն կաշկանդել միջազգային պայմանագրերն ու պայմանավորվածությունները։ 
Իհարկե, ցավ ու զայրույթ է առաջացնում Հայաստանի այսօրվա իշխանությունների պահվածքը՝ ձեռքերն Արցախից լվանալու անթաքույց ցանկությունը։ Բայց իրողություն է նաեւ, եւ ոչ մի ժամանակավոր իշխանություն չի կարող այն փոխել, որ Արցախի անվտանգության եւ խաղաղության երաշխավորը եղել եւ մնալու է հայ ժողովուրդը՝ Արցախում, Հայաստանում, սփյուռքում ապրող հայը։ 

- Անցած շաբաթ համագումար եք հրավիրել։ Դուք վերընտրվել եք կուսակցության նախագահ։ Ի՞նչ որոշումներ ընդունեց համագումարը, ի՞նչ առանցքային հարցերի շուրջ են քննարկումներ եղել։ 

- Ապրիլի 22-ին կուսակցության երկրորդ համագումարն էր, որի ժամանակ ընտրվեց կուսակցության քաղաքական որոշումներ կայացնող մարմինը՝ քաղաքական խորհուրդը՝ 23 անդամից։ Հաստատվեցին կուսակցության ռազմավարական ծրագիրն ու խմբագրված կանոնադրությունը։ 
Պետք է ասեմ, որ չնայած դեռ 2 տարի էլ չկա, ինչ հիմնադրվել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, բայց արդեն արված աշխատանքն ու թիմի հաջողությունները ՏԻՄ ընտրություններում ակներեւ են։ Մենք այս կարճ ժամանակամիջոցում մասնակցելով 21 համայնքում ընտրության՝ ներկայացված ենք 18-ում։ Ավագանու ընտրությունների արդյունքում հաղթել ենք Նոյեմբերյանում, Ալավերդիում, համատեղ կառավարում ենք իրականացնում Տաթեւում։ Մեր թիմն ամեն օր համալրվում է նոր մարդկանցով՝ կոմպետենտ մասնագետներով, նվիրյալ անհատներով։ 
Համագումարին մեր ուշադրության կենտրոնում էին, իհարկե, Արցախի եւ Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային խնդիրները, դրանց լուծում տալու մեր ուղիները՝ սա անշեղ առաջնահերթություն է։ Եվ երեւի թե տեղյակ եք, որ համագումարին հայտարարել եմ, որ մասնակցելու ենք Երեւանի ավագանու ընտրություններին՝ հաղթելու նպատակով, եւ Երեւանում իշխանազրկելու ենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ինչպես դա արել ենք Նոյեմբերյանում, Ալավերդիում եւ Տաթեւում։ Մեր առաջարկն է երեւանցիներին՝ Երեւանի ընտրությունները վերածել անվստահության հանրաքվեի, իսկ հանձնառությունն է՝ հանդես գալ այնպիսի թիմով եւ առաջարկով, որ երեւանցի ընտրողը չկարողանա մերժել։ 

- Փարաքար համայնքի ընտրություններում համայնքապետի պաշտոնը ՔՊ-ն փաստացի խլեց ձեզնից։ Օրերս Փարաքարի ՔՊ-ական համայնքապետի նկատմամբ գործ է հարուցվել՝ խուլիգանության հատկանիշներով։ 

- Փարաքարում ընտրություններից հետո ՏԻՄ օրենքի կոպտագույն խախտումներով ՔՊ-ի ձեռամբ կարգված համայնքապետի խուլիգանությունը, իհարկե, զարմանալի չէր մեզ համար։ Եվ զարմանք էլ չի առաջացնում, որ մինչ օրս տեսախցիկների առջեւ տեղի ունեցած միջադեպով դեռ այդ անձը մեղադրվողի կարգավիճակ չունի։ Քաղաքացիների երեսին թքող խուլիգանական վարքագծով իշխանությունների նախընտրած հերթական խուլիգան համայնքապետն է։ Ահա թե ում է տեսնում ՔՊ-ն իր ղեկավարած երկրում համայնքապետերի, ղեկավարների պաշտոններում։

- Արայիկ Հարությունյանի կողմից Արցախում կիսանախագահական համակարգին անցնելու առաջարկությունն ինչպե՞ս կբացատրեք․ ինչո՞ւ է Հարությունյանը հիմա նման առաջարկով հանդես գալիս։

- Ես չեմ կարող եւ չեմ էլ ցանկանում բացատրել Արայիկ Հարությունյանի գործողությունների տրամաբանությունն ու արարքների մոտիվացիան։ Գիտեք, որ առաջին անգամը չէ, որ նա հանդես է գալիս Սահմանադրության փոփոխության նախաձեռնությամբ, ապա կասեցնում գործընթացը, հետո նորից նախաձեռնում։ Կարող եմ միայն հուսալ, որ տոկուն եւ հզոր արցախահայության՝ իր հողում ապրելու անսասան կամքին ոչինչ չի խանգարի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ hraparak.am

ՄԱԿ. Մերձավոր Արևելքն անխուսափելի աղետի եզրին էԻրանում 3-օրյա սուգ է հայտարարվել Իրանում ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի Թումանյանի զբոսայգում ելույթ կունենա Միլանի Լա Սկալա թատրոնի նվագախումբը Իսրայելի ուղղությամբ արձակվել է 150 հրթիռ և ԱԹՍ. հյուսիսային հատվածի հիվանդանոցներին կարգադրվել է բոլոր հիվանդներին տեղափոխել բունկերներ Հոկտեմբերի 26-ին քվեարկելով «Վրացական երազանք»-ի օգտին՝ կստանաք երաշխիք, որ ոչ ոք չի կարողանա Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ. Իվանիշվիլի Օդի ջերմաստիճանը կբարձրանա. շրջանների զգալի մասում անձրև, առանձին հատվածներում նաև կարկուտ կտեղա Կալինինգրադի օդանավակայանում մառախուղի պատճառով հետաձգել է ավելի քան տասը չվերթ Կա 3 վիրավոր․ «Mercedes»-ն Արարատում բախվել է արգելապատնեշին, ընկել ջրատարն ու հարվածել կամրջին Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի 79-րդ ԳՎ բարձր մակարդակի քննարկումներին Աֆրիկայում առատ ձյուն է տեղացել, կաթվածահար է եղել երթևեկությունը (լուսանկարներ, տեսանյութեր) Իրանը ներկայացրել է նորագույն հարձակողական ԱԹՍ, «Ջիհադ» և «Զուհաիր» բալիստիկ հրթիռներ Բաքվից ինձ գրել էին՝ մենք մեր մարդիկ ունենք ՀՀ դատախազությունում և Երևանում, երբ գաս, անակնկալ կլինի Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան այգում հայտնաբերվել է 23-ամյա կնոջ մարմինը «Սերգեյ Միրոնով. Հայաստանում սկսվել է նոր «մայդանի» նախապատրաստությունը Արևմտյան ուսումնական մեթոդականների կանոններով» Իրանի Թաբասի ածխահանքում պայթյուն է եղել. զոհերի թիվն անցնում է 2 տասնյակը, կան վիրավորներ և անհետ կորածներ Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Արտաշես Գեղամյանի հոգեհանգստի և հրաժեշտի արարողությունը Ում է հակացուցված դատարկ ստամոքսին ջուր խմել․ մեկնաբանում է բժիշկը Սալեմում կախել են հայտնաբերված վերջին ութ «վհուկներ»-ին. պատմության այս օրը (22 սեպտեմբեր)Ֆրանսիայի կառավարությունում 2 հայ նախարար է ընդգրկվել Խաղաղության պայմաններըԻրանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել 55 տարվա ընդմիջումից հետո «Անտունին» վերադառնում է բեմ «Այստեղ նաև իմ մանկությունից եկած հուշերն են, քանի որ տատս Արևմտյան Հայաստանից էր». Սամվել Թոփալյանը՝ «8000 կմ» մոնոներկայացման մասին Երրորդ համաշխարհային պատերազմը կավարտվի Հայաստանի վերականգնումից հետո. ԾատուրյանԵրևանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Լափշինը հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով. դատախազություն Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանին Ադրբեջան-Հայաստան. խաղաղությունը սարերի հետևում չէՄադրիդի Սիբելեսի հրապարակի հայտնի շատրվանը երկրորդ տարին անընդմեջ լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով «Հաչող շունը ատամ չունի, որ կծի». ՔՊ-ն կրկին իր վախերն է ցուցադրում Տավուշում փրկարարները կրետների խայթոցից տուժած արշավականներին մոտեցրել են շտապօգնության մեքենայինՄարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ ԱշտարակումՔոլոյանը կարգադրել է ապամոնտաժել ժամացույցները․ News.amԲայկալ լճում 5,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ-ը Միրզոյան-Բայրամով հանդիպո՞ւմ է նախապատրաստում Նյու-ՅորքումԹալիբները դիմել են Մոսկվային․ ցանկանում են մասնակցել ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովինՀայաստանում առաջին անգամ ցուցադրվեցին Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքըԼափշինը հայտնաբերվել է Բելառուսի իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով. դատախազությունԵրևանում երիտասարդն ինքն իրեն վնասել է, ապա դիմել ոստիկանություն՝ արարքը վերագրելով մի խումբ անծանոթ անձանցՀանձնառու եմ պաշտպանելու և խթանելու քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները․ ՄԻՊԱլեքսանդրին ազատ արձակեցին. Ռուբեն ՄելիքյանԼապշինին Հայաստանում ասել են՝ իրեն ազատությունից զրկում են Ադրբեջանի պահանջով՝ Արցախ այցելելու համար․ Իրավապաշտպանը մանրամասներ է հայտնումՄահացել է Անի ՓահլևանյանըԲեյրութի արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-իԻրանի հոգևոր առաջնորդն իսլամական երկրներին կրկին կոչ է արել խզել տնտեսական կապերն Իսրայելի հետՊահանջում ենք տեղահանված հայի վերադարձի իրավունքը․ ԼՂ հայաթափմանը նվիրված միջոցառում՝ ԱՄՆ ԿոնգրեսումԱնկախությունն այսօր վտանգների է ենթարկվում և մեր պաշտպանության կարիքն ունի․ Արամ ՄանուկյանԼափշինին թույլ չեն տվել մտնել Հայաստան
Ամենադիտված