Ավազակային հարձակում Ամբերդում. հանցագործները դիմել են փախուստի
ԻՐԱՎՈՒՆՔՆախօրեին Արմավիրի մարզի Ամբերդ քաղաքում թոշակառու ամուսինները ավազակային հարձակման են ենթարկվել:
Երեկ՝ ուշ երեկոյան, դիմակավորված 3 անձինք, որոնցից մեկը զինված է եղել ատրճանակի նմանվող զենքով, մուտք են գործել տարեց ամուսինների տուն և կապելով ամուսինների ձեռքերը՝ նրանց տանից հափշտակել են խոշոր չափերի հասնող գումարներ, զարդեր, բջջային հեռախոսներ, ալկոհոլային խմիչքներ և դիմել են փախուստի:
Ընդհանուր առմամբ տարեց ամուսիններին պատճառվել է շուրջ 400 000 ՀՀ դրամի նյութական վնաս:
Նյութի աղբյուրը` «Փաստինֆո»