Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի եւ Իրաքի հարաբերությունները կառուցվում են ընդհանուր շահերի վրա, բայց ԱՄՆ-ն մտածում է իր սեփական շահի մասին․ Ռայիսի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանն ու Իրաքը լավ հարաբերություններ ունեն քաղաքականության, տնտեսության, առեւտրի եւ մշակույթի ոլորտներում, եւ երկու երկրների կամքն ուղղված է կապերի զարգացմանը: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին, փոխանցում է ИРНА-ն։

Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի հետ հանդիպումից հետո Ռայիսին հայտարարել է իր իրաքցի գործընկերոջ հետ կառուցողական բանակցությունների մասին: 

Այաթոլլահ Ռայիսին ռազմավարական է համարել Իրանի եւ Իրաքի միջեւ հարաբերությունները՝ նշելով, որ երկու երկրների առեւտրի ծավալը գերազանցել է 10 մլրդ դոլարը, եւ այդ թիվը կարելի է հասցնել ավելի բարձր մակարդակի:

 

Իրանի նախագահի խոսքով՝ շարունակվում է համագործակցությունը Թեհրանի եւ Բաղդադի միջեւ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ենթակառուցվածքը, ջուրը, էլեկտրաէներգիան եւ գազը։

Մատնանշելով անցյալ տարի Իրանի եւ Իրաքի միջեւ ստորագրված անվտանգության մասին համաձայնագիրը՝ Ռայիսին հայտարարել է.  «Իրաքի անվտանգությունը կարեւոր է Իրանի համար։ Երկու երկրների անվտանգության համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը։ Իրաքում նվազագույն վտանգը վտանգ է նաեւ Իրանում»։

Ռայիսին հայտարարել է, որ ամերիկացիների ներկայությունը տարածաշրջանում խախտում է Մերձավոր Արեւելքի անվտանգությունը: «Իրանի հարաբերությունները Իրաքի եւ տարածաշրջանի երկրների հետ կառուցվում են ընդհանուր շահերի վրա, սակայն ԱՄՆ-ն մտածում է իր շահի մասին»,-հավելել է նա։

Նա նշել է, որ Իրանի եւ Իրաքի միջեւ երկկողմ համագործակցությունը կարող է դուրս գալ տարածաշրջանային եւ միջազգային փոխգործակցության մակարդակ։

Ռայիսին հույս է հայտնել, որ Ռաշիդի այցը Թեհրան շրջադարձային կլինի երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում:

Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ» ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» Ձյուն, բուք, մերկասառույց. վարորդներին զգուշացնում ենՄեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել
Ամենադիտված