Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արցախում տեղյակ չեն՝ Հայաստանը Ադրբեջանի հետ ինչ է բանակցում․ իշխանությունները որևէ կերպ չեն շփվում»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեղավորության պակաս չկա Արցախի իշխանությունների, սակայն կա մի համոզմունք, որ Արցախում իշխանությունները, մասնավորապես երկրի նախագահը, միանշանակ չեն ուզում Արցախի կործանումը, սակայն, բավարար քաջ չեն գտնվել։

Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նրա խոսքով Արցախում հակառուսական ալիք են փորձում բարձրացնել․ «Այս գործընթացներին զուգահեռ Նիկոլ Փաշինյանը պարապ չի նստել, այս ընթացքում պրոցեսներ են ընթացել։ Կոնկրետ մարդիկ, ովքեր այստեղ Նիկոլ Փաշինյանի աչքերն ու ձեռքերն են դեռևս 2018թ-ից, հիմա Նիկոլ Փաշինյանի հրամանով փորձում են գլխատել Արցախը՝ զրկելով իշխանությունից, որովհետև այդ պարագայում շատ ավելի հեշտ կլինի լուծել Արցախի հարցը»։

Հարցին՝ Արցախում հակառուսական տրամադրություններ կա՞ն՝ Հակոբյանը պատասխանեց․ «Երբ ռուս խաղաղախահների ուղղությամբ 20 քաղաքացի գնաց՝ ներկայացնելով իբրև թե արցախցիների դիրքորոշումը, որը որևէ աղերս չունի Արցախի դիրքորոշման հետ, դրանից կարճ ժամանակ հետո այդ նույն անձը, ով ղեկավարում էր, հայտնվեց Հայաստանի Հանրապետությունում, հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախում նման միջոցառում է տեղի ունեցել և արցախցիները դժգոհ են ռուս խաղաղապահներից՝ բնավ այս ընթացքում չանդրադառնալով մեր 50-60 հազարանոց հանրահավաքներին, կամ մեղադրելով այդ հանրահավաքները կազմակերպելու համար։ Դրանից կարճ ժամանակ հետո այդ նույն անձը պաշտոն է ստանում»։

Անդրադառնալով հարցին, թե Արցախի իշխանություններն արդյոք տեղյակ են, թե Արցախի շուրջ ինչ է բանակցում ՀՀ իշխանությունը թշնամու հետ՝ Հակոբյանը նշեց․

«Օրեր առաջ ԱԺ նիստի ժամանակ իմ ուղղած հարցին ի պատասխան պետնախարարը նշեց, որ որևէ գործընթացից տեղեկություն չունեն, որևէ գործընթացի մասին իրենց տեղյակ չեն պահում, որևէ շփում չկա։ Այնուհետև ԱԳՆ-ի ներկայացուցիչը նույն բանը փաստեց, որ որևէ շփում չկա, գործընթացներից տեղյակ չեն, քիչ անց ԱԺ նախագահը նույն բանը հաստատեց՝ ասելով, որ Ազգային ժողովի նախագահի հետ ևս որևէ շփում չկա։ Այնպես որ պաշտոնյաները փաստեցին, որ այն ամենն, ինչ հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, սուտ է, Արցախի իշխանությունները որևէ գործընթացից տեղյակ չեն»։

Նա համոզմունք հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի կողմից վարած նման քաղաքականության նպատակը Արցախի իշխանությունների գլխատումն է, ինչով ավելի հեշտ հանձնելի է դարձնում Արցախը։

Բայդենը հավանական է համարել լայնածավալ պատերազմի հնարավորությունը Մերձավոր ԱրևելքումՓաշինյանն ու Հունաստանի վարչապետը մտքեր են փոխանակել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ«Չաղ Ռուստամը»` Ռուստամ Ստեփանյանը, կշարունակի մնալ Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում ՝ կալանքի տակՌուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք օգտագործել Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում․ Պուտին«Հերթական ֆեյք քրգործն է»․ Փաստաբանը հայտնել է՝ «իշխանության յուրացման» գործը հարուցվել է ՔՊ-ական պատգամավորի հաղորդման հիման վրաՄոսկվայում հանդիպել են ԱՊՀ երկրների Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների պետերըՌուսական կողմը Դոնեցկի ուղղությամբ վերահսկողություն է սահմանել երկու նոր բնակավայրերի նկատմամբԱՄՆ Պետքարտուղարությունը Փաշինյանից պահանջել է կարճ ժամանակում հայ-իրանական սահմանից հանել ռուսներին․ Սուրեն ՍուրենյանցԱրցախի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով է ստեղծվելԼեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակութային ժառանգությունը վերացման սպառնալիքի տակ է. ՄիրզոյանՉկային ապացույցներ Նիկոլ Փաշինյանի դեմ քրվարույթ նախաձեռնելու համար․ Արթուր ԴավթյանԱՄՆ նախագահի թեկնածուն քծնում է հայերին՝ քարոզչական նպատակներովԷրդողանի այլասերված հումորըՍահմանադրությունը՝ կարգավորման խոչընդոտԲլինքենը կհանդիպի Միրզոյանին ու ԲայրամովինԱդրբեջանը և Պակիստանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներըՀաղպատ-Ծաղկաշատ, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին կիրականացվի հարկադիր քարաթափումԻրանը չի ցանկանում միջուկային ռումբ ստեղծել, Ամերիկան մեր մասին ստեր է տարածում. ՓեզեշքիանՔննարկվել է ՀՀ պատմության թանգարանի և Բեռլինի թանգարանների միության Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանի միջև ցուցադրությունների հեռանկարըՍեպտեմբերի 27-ին Սուրբ Աննա եկեղեցում կկատարվի միասնական աղոթքԱշխարհն Իսրայելի տառապանքը ճանաչում է, իսկ պաղեստինցիների ցավը` համարում նորմալ և նույնիսկ արդարացված. Հորդանանի թագուհիԿյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Ռոման ՄադյանովըChina Open․ Էլինա Ավանեսյանը մեկնարկեց հաղթանակով Կալանավորված անձի ձեռքի մատների արանքից հայտնաբերվել է բաժանորդային քարտ. ՔԿԾ Կյանքից հեռացել է դերասան Ռոման Մադյանովը Գերիների հարցով ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հավաքվածներին վաղը կընդունեն ԱՄՆ նախագահի թեկնածուն քծնում է հայերին՝ քարոզչական նպատակներով Էրդողանի այլասերված հումորը Ռաֆայել Վարանը կմնա «Կոմոյում»Սահմանադրությունը՝ կարգավորման խոչընդոտԲլինքենը կհանդիպի Միրզոյանին ու Բայրամովին «Հըզբոլլահը» հաստատել է իր երկու բարձրաստիճան հրամանատարների մաhը Արջը կտոր-կտոր է արել անտառապահին ու նրա որդուն Նեթանյահուն կմեկնի Իսրայելից ՄԱԿ-ում ելույթ ունենալու համար Կյանքից հեռացել է վիրահայ վաստակավոր թարգմանիչ, մշակույթի գործիչ Գիվի Շահնազարը «ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ ներառվել է «World Travel Awards» 2024-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում Կամուրջն անցա, բայց մինչև հիմա սպասում եմԱվտովթար՝ Երևանում Միլանի «Սան Սիրո» մարզադաշտը զրկվել է 2027 թ. ՉL եզրափակիչն ընդունելու իրավունքից «Օնիքս»-ը թիրախ է խոցում 1000 կմ հեռավորության վրաԵրևան-Երասխ ճանապարհին վթարվել են կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակի ծնողները (տեսանյութ)Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռոմ Բակկարդի Փաշինյանը Սահմանադրության կոպիտ խախտում է արել. Կարապետյան Կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը ավելացել է ««Լարախաղացի պար»-ն ու Իրանը»«Վասերման. Փաշինյանը բարեխղճորեն կատարում է իր վրա դրված խնդիրը»Արտակարգ դեպք՝ Երևանում․ օղիով բարձված «DAF» մակնիշի բեռնատարը հայտնվել է բետոնե արգելապատնեշների վրա Պայթյուն է տեղի ունեցել Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում․ պատմության այս օրը (25 սեպտեմբեր)Մեր հասարակության ամենամեծ ախտերից մեկը զանգվածային բնույթ կրող մեծ ու փոքր ծավալի ստախոսությունն է. Ոսկանյան Գիշերներն եմ տնից դուրս գալիս, որ հարցեր չտան. Ստեփանակերտի պայթյունից մեկ տարի անց
Ամենադիտված