Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՎերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից:
Նշվում է, որ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում պլանային վերանորոգման աշխատանքներն ավարտված են։
«Մայիսի 4-ին ժամը 16:30-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Հայաստանի ուղղությամբ բնական գազի մատակարարումը դադարեցվել էր մայիսի 1–ին։