Մելանյա Թրամփի նմանակի լուսանկարները հայտնվել են համացանցում. միայն տեսնեք, թե ինչ տեսք ունի նա իրականում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀրեական ծագմամբ 45-ամյա մոդել եւ դերասանուհի Միրա Ցուրը վաստակում է նաեւ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին մարմնավորելով:
Նյու Յորքում բնակվող Միրան, որը նկարահանվում է հիմնականում գովազդային հոլովակներում, վերջերս մասնակցել է նմանակների մրցույթին:
Միրան սկսել է տարբեր միջոցառումներին ներկայանալ Մելանյա Թրամփի կերպարով:
Դերասանուհուն ընկերակցում է Ջոն ԴիԴոմենիկոն, որը մարմնավորում է Դոնալդ Թրամփին
:
46-ամյա Մելանյային Միրան խաղացել է արդեն ութ անգամ: Իր աշխատանքի համար Միրան երեք հազար դոլար է ստանում:Բացի այդ, դերասանուհուն դուր է գալիս, որ սիրած գործով է զբաղվում:
«Ես պաշտում եմ Դոնալդ եւ Մելանյա Թրամփերին: Դա իմ աշխատանքն ավելի հաճելի է դարձնում»,- ասել է Ցուրը: