Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պետականակործան ծրագրից բխող հնարավոր ֆինանսական ներհոսքը ծառայելու է տնտեսության վերջնական ջախջախմանը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների ֆոնին առաջ է մղվում նաև այն թեզը, ըստ որի, «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի ստորագրումից հետո տնտեսապես ամուր ու զարգացող երկիր ենք ունենալու։ Հաշվի առնելով մեր թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական դիրքերը՝ ՀՅԴ անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը «Փաստի» հետ զրույցում ընդգծել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր հորջորջվող այդ փաստաթղթից բացառապես բացասական սպասումներ ունի։

«Ընդ որում, բացասական սպասելիքներ ունեմ նույնիսկ դրա շուրջ քննարկում սկսելու փաստից։ Ես ինքս խաղաղության կողմնակից եմ, բայց այն ձևակերպումներն ու քաղաքական հայտարարությունները, որոնցով բացատրվում է այս գործընթացը, ոչ այլ ինչ է, քան նոր աղետի սպասման ստեղծում։ Ադրբեջանն ինքնուրույն պետություն չէ, այլ Թուրքիայի կցորդ։ Նույնիսկ 2020-ի աղետալի պատերազմի ժամանակ թուրքական ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարությունը լծված էր թուրքական ծրագրերի իրականացմանը։ Եթե կհիշեք, նույնիսկ նրանց ռազմական գերատեսչությունում հակասությունների մասին գրվեց, մասնավորապես, որ ադրբեջանական ԳՇ պետն անհետացել է։ Ուզում եմ ասել, որ Ադրբեջանի հետ որևէ գործընթաց ուղիղ կապ ունի Թուրքիայի ծավալապաշտական նկրտումների հետ, իսկ թուրքական ոչ մի ռազմավարության մեջ ո՛չ երկարաժամկետ, ո՛չ նույնիսկ կարճաժամկետ կտրվածքով Հայաստան չկա, էլ ուր մնաց զարգացած Հայաստան։ Իշխանությունները իրականացնում են պետականակործան ծրագիր, թուլացնում հայկական կողմի դիրքերը, իսկ հնարավոր ֆինանսական ներհոսքը ծառայելու է բացառապես հայկական տնտեսության վերջնական ջախջախմանը, որպեսզի մեր երկիրն էլ իր մեջ ուժ չգտնի վերականգնվելու»,-շեշտել է Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքով, ընթացող բանակցություններն ի սկզբանե հայանպաստ չեն։ «Եթե հայանպաստ որևէ պրոցես լիներ, որում հնարավոր լիներ գրանցել մի որևէ թույլ հաջողություն, հիմա այս իշխանություններն, իրենց ոճին համապատասխան, ամեն օր կհայտարարեին այդ մասին։ Հիմա լուռ են, բանակցային բովանդակությունը՝ անհայտ, բայց ենթադրելի»,-հավելեց մեր զրուցակիցը։

Արմեն Գրիգորյանի հետ զրույցում անդրադարձանք նաև տնտեսական մի քանի ցուցանիշների։ Նշենք, որ Հայաստանում 2023-ի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունն աճել է 12,2 %-ով։ Ըստ ԿԲ-ի, 2023 թ. մարտին 12-ամսյա գնաճը կտրուկ նվազել է՝ կազմելով 5,4%։ «Կտրուկ աճերն ու կտրուկ անկումները նշանակում են, որ բազմակողմանի վերլուծության կարիք կա։ Մեր տնտեսությունը ներառական չէ, այդպիսի արդյունքներից չեն օգտվում առավել լայն շրջանակներ, մեր օրենսդրությունը կոշտ նեոլիբերալ է, ուստի 12,2 տոկոս տնտեսության ակտիվության աճը չեզոքանում է, երբ պարզ մարդը բացում է իր սառնարանի դուռը կամ փորփրում է իր գրպանները։ Տնտեսությունը տևական ժամանակ գտնվում է շիկացած վիճակում։ Այս ցուցանիշների վրա ազդող մի շարք գործոններ կապ չունեն մեր երկրում վարվող տնտեսական քաղաքականության հետ, նրանց էֆեկտն ինչպես եկել, այնպես էլ, հնարավոր է, անհետանա. այդ ժամանակ ցուցանիշների անկումները բացատրություն պարզապես չեն ունենա»,-ասաց նա՝ ընդգծելով, որ թե՛ նախորդ տարվա վերջում, թե՛ նախորդ տարիներին ԿԲ-ն շատ ցածր գնաճ էր կանխատեսել, բայց վերջնարդյունքում անգամներով տարբերվող ցուցանիշներ եղան։

«Այս մարդկանց կանխատեսումներն ու հետո հայտնած թվերն իրարից պետք է տարբերվեին զգուշավորության ռիսկով, ոչ թե տրամագծորեն այլ կերպ։ 2022-ի դեկտեմբերին աճը կազմել է 14,2 տոկոս, կարելի է ենթադրել, որ մեկ-երկու ամսվա ընթացքում աճի տեմպը նվազել է։ Բնական աճի տեմպի նվազումը, արտագաղթն էական ազդեցություն ունենալու են։ Հատկապես արտագաղթի ցուցանիշները միայն պարզ սահմանահատմամբ չէ, որ երևում են, դա արտացոլված է նաև աշխատողների թվաքանակի կտրուկ նվազմամբ։ 2022-ի դեկտեմբերին, ըստ հայտարարված թվերի, ՀՀ-ում կար 708906 աշխատող, անմիջապես հաջորդ ամսին՝ 2023-ի հունվարին՝ 688825 մարդ, փետրվարին՝ 698723 մարդ։ Կտրուկ տատանվում է ոչ պետական սեգմենտի աշխատակիցների թվաքանակը։ Կարելի է ենթադրել, որ գնում են հենց աշխատող մարդիկ, իսկ դա լավ օրից չէ»,-ընդգծեց տնտեսագետը։

Անդրադարձանք նաև պատժամիջոցների տակ ընկնելու ռիսկին, այն հարցին, որ արևմտյան մի շարք ԶԼՄ-ներ Հայաստանին մեղադրեցին պատժամիջոցները շրջանցելու համար ՌԴ-ին աջակցելու մեջ:«Ռուսական բիզնեսն իր ճանապարհները գտնելու է՝ ապահովելու իր մատակարարումն ու իրացումները, այստեղ հարցը մեզ հասցեագրված մեղադրանքն է՝ պատժամիջոցները շրջանցելը։ Կարծում եմ՝ Հայաստանը չպետք է մտնի այդ տնտեսական հակամարտության դաշտ, առանց այդ էլ փոխարժեքների նվազումն էական ազդեցություն ունի արտահանող ընկերությունների վրա, նրանց մոտ ֆինանսական վնասները ահռելի չափերի են հասնում։ Հայկական ընկերություններն առանց այդ էլ դժվարություններ ունեն ապրանքների արտահանման, ներմուծման լոգիստիկ խնդիրների լուծման ընթացքում։ Լարսի անցակետի փակվելը այս պետության խնդիրը չէ. վերջերս էր, որ հազարավոր բեռնատարներ կանգնած էին, իսկ էկոնոմիկայի նախարարը անհասկանալի էր արձագանքում։ Մեծ խնդիր է նաև ռուսական բանկերի նկատմամբ պատժամիջոցները, տնտեսվարողները փոխանցումներ կատարելուց ստիպված են երկար չարչարվել և ինքնուրույն լուծումներ գտնել։ Առհասարակ պատկերը հետևյալն է. երբ ներմուծման և արտահանման ցուցանիշներն աճում են, դա չի նշանակում, որ տնտեսական շահը մնում է Հայաստանում»,-ասաց Արմեն Գրիգորյանը։

Հաշվի առնելով, որ մեկ մասնավոր դեպքով հայկական ընկերություններից մեկն արդեն իսկ հայտնվել է պատժամիջոցների տակ՝ տնտեսագետը փաստը մտահոգիչ համարեց՝ շեշտելով, որ այն կարող է լինել վատ նախադեպ և կրել շարունակական բնույթ. «Այս ուղղություններով պետք է բանակցություններ վարվեն, բայց ո՞վ անի։ Անողը չկա»։ Նրա խոսքով, երբ ՀՀ-ում տնտեսական բլոկի պատասխանատուները անում են իրարամերժ կանխատեսումներ, խոսում են ընդամենը եթերն ու ժամանակը լցնելու համար, բայց առարկայական ոչինչ չկա, ապա չպետք է սպասել դրական արդյունքի. «Իշխանությունների ոչ միայն տնտեսական քաղաքականություն իրականացնելու, այլ առհասարակ բոլոր ոլորտներում իրականացվող քաղաքականությունն անորակ է՝ հիմնված շոուների, այսրոպեական էֆեկտ ստանալու վրա։ Հայկական հեռուստացույցների, գազաբալոնների և չոր նավահանգստի թեզերը վկա»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ»Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ»Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ
Ամենադիտված