Ղրիմի հյուսիսում աշխատել է ՀՕՊ համակարգը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀակաօդային պաշտպանության համակարգը շաբաթ առավոտյան աշխատել է Ղրիմի հյուսիսում, տեղեկացրել է Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը, փոխանցել է «Ինտերֆաքսը։
«Ղրիմի հյուսիսում աշխատել է ՀՕՊ համակարգը։ Զոհեր եւ ավերածություններ չկան»,- գրել է նա իր թելեգրամ-ալիքում՝ մանրամասներ չնշելով։
Ղրիմում եւ Սեւաստոպոլում ՀՕՊ պարբերական աշխատանքի մասին տեղեկացվել է անցած տարվա օգոստոսին։ Խոսքը հիմնականում ոչ մեծ անօդաչուների մասին է։
Ղրիմում եւ Սեւաստոպոլում գործում է բարձր, «դեղին», ահաբեկչական վտանգի մակարդակ, ինչպես նաեւ արձագանքման միջին մակարդակի ռեժիմ։