Ի՞նչ է պահանջում Թուրքիան Հայաստանից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան զիջումների է գնացել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նրա խոսքով, Անկարան ձեռնարկել է այդ քայլերը՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
«Բայց նրանք ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ իրենք անկեղծ չեն… Մենք չենք ընդունում հուշարձանի («Նեմեսիս») կանգնեցումը՝ ի պատիվ նրանց, ովքեր սպանել են մեր օսմանյան փաշաներին և ադրբեջանցի եղբայրներին»,- ասել է Չավուշօղլուն։
Նա հավելել է, որ թուրքական կողմը հուշարձանի ապամոնտաժման հետ կապված նախազգուշացում է արել պաշտոնական Երևանին և այս հարցում նոր քայլեր է ձեռնարկելու Հայաստանի նկատմամբ։
Հիշեցնենք, որ Երևանում «Նեմեսիս» գործողության ասպետներին նվիրված հուշակոթողի բացումից հետո, Թուրքիան փակել է օդային տարածքը Հայաստանի համար։