Կիևը ոչ բարեկամական քայլ է անվանել ՀՀ-ի մասնակցությունը Մոսկվայում տեղի ունեցող միջոցառումներին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈւկրաինայի ԱԳՆ-ն ոչ բարեկամական քայլ է անվանել Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարների մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձի կապակցությամբ Մոսկվայում տեղի ունեցող տոնակատարություններին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Վերոնշյալ օտարերկրյա պետությունների ղեկավարների մասնակցությունը հրապարակային միջոցառմանը համարում ենք ոչ բարեկամական քայլ՝ Ուկրաինայի նկատմամբ, արհամարհանքի դրսևորում՝ ուկրաինացի ժողովրդի նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ հայտարարության մեջ չի նշվում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասին, ով նույնպես մասնակցել է Մոսկվայում տոնակատարություններին։