Լեհաստանը ցանկանում է ԱՄՆ-ում գնել 96 Apache մարտական ուղղաթիռ. փոխվարչապետ Բլաշչակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեհաստանը ցանկանում է ԱՄՆ-ում գնել 96 Apache մարտական ուղղաթիռ, Լեհաստանի Ռադիոյի եթերում հայտարարել է Լեհաստանի փոխվարչապետ եւ ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։
«Մենք ցանակնում ենք հասնել նրան, որ լեհական բանակը 96 նման ուղղաթիռ ստանա», - ասել է Բլաշչակը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի բանակը Լեհաստանին սեփական պաշարներից 8 Apache ուղղաթիռ կտրամադրի եւ առաջիկայում լեհ օդաչուները կսկսեն այդ մեքենաների համար վերապատրաստումը։