Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դպրոցները պետք է դառնան բաց ուսումնական միջավայր. Ժաննա Անդրեասյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում տեղի ունեցող Կրթության համաշխարհային համաժողովի ընթացքում հանդես է եկել  ելույթով:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդես գալով «Ի՞նչ քայլեր կարող ենք կամ պետք է ձեռնարկենք կրթության ոլորտում առաջնորդություն զարգացնելու համար՝ յուրաքանչյուր մակարդակում: Ղեկավարության ո՞ր տեսակներն են լավագույնս աշխատում» խորագրով պանելային նիստում՝ նախարարն անդրադարձել է կրթության կազմակերպման գործում առաջնորդության խնդրին:

«Կրթության հիմքում ընկած են սովորողների առաջնորդական կարողությունների ուսուցումն ու կատարելագործումը՝ որպես քաղաքացիական կրթության կարևոր բաղադրիչներից մեկը: Մենք գտնվում ենք ուսումնական ծրագրերի բարեփոխումների գործընթացում. գրեթե երկու ուսումնական տարի փորձարկելով հանրակրթության նոր չափորոշիչը՝ տեսնում ենք, որ արտադասարանական գործունեությունը, այդ թվում՝ ուժեղ քաղաքացիական բաղադրիչ ունեցող նախագծերը, աճել են ավելի քան 100 տոկոսով՝ համեմատած նախափորձարկման ժամանակահատվածի հետ: Մենք պետք է հասկանանք, որ մեր երեխաներն ավելի ու ավելի են սովորում դպրոցից դուրս, և պետք է դպրոցները բաց ուսումնական միջավայր դարձնենք, որպեսզի դրանք ոչ թե մրցեն երեխայի կրթության այլ ձևերի հետ, այլ լրացնեն միմյանց»,-  իր խոսքում նշել է նախարարը՝ հավելելով, որ ՀՀ դպրոցներում ներդրվում է կրեդիտային համակարգ, որը թույլ կտա դպրոցներում ստացած կրեդիտները դիտարկել նաև բարձրագույն և մասնագիտական կրթության համար:

Որպես արտաուսումնական ծրագրերի հաջողված օրինակներ՝ նա խոսել է «Թումո» կենտրոնների և «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների մասին: Նախարարն անդրադարձել է նաև մեդիագրագիտության կարողությունների  զարգացման, ուսուցիչների մասնագիտական ազատության և տնօրենների գործունեության արդյունավետության մասին: Նա նաև շեշտել է, որ, կրթական համակարգին անհրաժեշտ են այնպիսի ուսուցիչներ և տնօրեններ, որոնք հանդես են գալիս որպես առաջնորդներ:

«Սա նշանակում է, առաջին հերթին, վստահություն ստեղծել կրթության հիմնական դերակատարների նկատմամբ՝ նրանց մանկավարժական ինքնավարություն տալով՝ իրականացնելու այն նախագծերը, որոնք անհրաժեշտ են համարում արդյունքների հասնելու համար: Ինքնավար դպրոցները և ազատ ուսուցիչները պարտադիր անհրաժեշտություն են ստեղծագործական ուսումնական միջավայր ստեղծելու համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ այս համատեքստում ներկայացնելով ՀՀ հանրակրթական  ոլորտի փոփոխությունների հիմնական ուղղությունները:

Ամփոփելով ելույթը՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ կրթության ոլորտում առաջնորդ լինել՝ նշանակում է երբեք չդադարել ինքնակրթվել. «Որպեսզի մեր երեխաները ավելի լավ կրթություն ստանան, մեզ պետք են ավելի լավ աշխարհ, ավելի լավ ժողովրդավարություն և մարդու իրավունքներ»,- եզրափակել է նա:

Նշենք, որ կրթության համաշխարհային համաժողովն անցկացվում էր «Ուսուցման մշակույթի զարգացում․ ավելի լավ և կայուն կրթություն ձևավորելու նպատակով ուսուցման մշակույթի զարգացում, ճկունություն, և խթանում» խորագրի ներքո, որին մասնակցել են ավելի քան 118 երկրի կրթության ոլորտի ղեկավարներ, ընդհանուր առմամբ՝ շուրջ 1000 պատվիրակ ամբողջ աշխարհից:

Համաժողովի ավարտից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել են բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություներ: Նրանք հանդիպել են Լոնդոնի համալսարանի, Լոնդոնի արվեստի համալսարանի, Վեստմինստերի քոլեջի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ, ծանոթացել բրիտանական ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերին և ենթակառուցվածքներին:

Լոնդոն այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարն ու տեղակալը հանդիպում են ունեցել նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Դպրոցների հարցերով պետնախարար Նիկ Գիբի (Nick Gibb, Minister of State for Schools) հետ։

Նախարարն այցելել է նաև Բրիտանական թանգարան՝ դիտելու «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսը:

Կյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Ռոման ՄադյանովըChina Open․ Էլինա Ավանեսյանը մեկնարկեց հաղթանակով Կալանավորված անձի ձեռքի մատների արանքից հայտնաբերվել է բաժանորդային քարտ. ՔԿԾ Կյանքից հեռացել է դերասան Ռոման Մադյանովը Գերիների հարցով ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հավաքվածներին վաղը կընդունեն ԱՄՆ նախագահի թեկնածուն քծնում է հայերին՝ քարոզչական նպատակներով Էրդողանի այլասերված հումորը Ռաֆայել Վարանը կմնա «Կոմոյում»Սահմանադրությունը՝ կարգավորման խոչընդոտԲլինքենը կհանդիպի Միրզոյանին ու Բայրամովին «Հըզբոլլահը» հաստատել է իր երկու բարձրաստիճան հրամանատարների մաhը Արջը կտոր-կտոր է արել անտառապահին ու նրա որդուն Նեթանյահուն կմեկնի Իսրայելից ՄԱԿ-ում ելույթ ունենալու համար Կյանքից հեռացել է վիրահայ վաստակավոր թարգմանիչ, մշակույթի գործիչ Գիվի Շահնազարը «ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ ներառվել է «World Travel Awards» 2024-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում Կամուրջն անցա, բայց մինչև հիմա սպասում եմԱվտովթար՝ Երևանում Միլանի «Սան Սիրո» մարզադաշտը զրկվել է 2027 թ. ՉL եզրափակիչն ընդունելու իրավունքից «Օնիքս»-ը թիրախ է խոցում 1000 կմ հեռավորության վրաԵրևան-Երասխ ճանապարհին վթարվել են կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակի ծնողները (տեսանյութ)Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռոմ Բակկարդի Փաշինյանը Սահմանադրության կոպիտ խախտում է արել. Կարապետյան Կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը ավելացել է ««Լարախաղացի պար»-ն ու Իրանը»«Վասերման. Փաշինյանը բարեխղճորեն կատարում է իր վրա դրված խնդիրը»Արտակարգ դեպք՝ Երևանում․ օղիով բարձված «DAF» մակնիշի բեռնատարը հայտնվել է բետոնե արգելապատնեշների վրա Պայթյուն է տեղի ունեցել Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում․ պատմության այս օրը (25 սեպտեմբեր)Մեր հասարակության ամենամեծ ախտերից մեկը զանգվածային բնույթ կրող մեծ ու փոքր ծավալի ստախոսությունն է. Ոսկանյան Գիշերներն եմ տնից դուրս գալիս, որ հարցեր չտան. Ստեփանակերտի պայթյունից մեկ տարի անց Նավթի գներն աճել են Արտառոց դեպք՝ Տավուշի մարզում․ ընկույզ գողացող տղամարդը հոսպիտալացվել էՀամակարգը ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից Էրդողանը Փաշինյանին է նվիրել իր հեղինակած գիրքըՌուբլու փոխարժեքը՝ հիմաԱնձրև կտեղաԿառուցապատող օլիգարխի պատճառով դպրոցը փակվել է. նախարարն ու մյուսները լուռ են . «Ժողովուրդ» Գրիգոր Մինասյանի օրերը հաշված են․ «Հրապարակ» Արթուր Երիցյանի որդին ՀՀ քաղաքացի չէ․ ի՞նչ է հայտարարագրել որդուն բանակից ազատած ՏԿԵ գլխավոր քարտուղարը. «Ժողովուրդ» Սրբազանը դժվար ընտրության առաջ է կանգնել․ «Հրապարակ» Իշխանությունը դատարաններում իր դեմ հայցեր պաշտպանած փաստաբանների միջից ԲԴԽ անդամ է փորձում գտնել. «Ժողովուրդ» Պետք է լավատեսություն ներշնչել․ «Հրապարակ» Ջուրը թանկացավ 30 դրամով. Փաշինյանը խաբել է. Մաս 220. «Ժողովուրդ» Զեկույցը կանցնի երեք ատյաններով․ «Հրապարակ» ԵՄ-ին անդամակցության հանրաքվե չի լինելու. Փաշինյանի հրահանգը` ընդդեմ եվրոպամետների. «Ժողովուրդ» ՌԴ-ում COVID-19-ի և գրիպի դեպքերի կտրուկ աճ է գրանցվելՆիկոլ, թուրքական պահանջները կատարելուց հրաժարվող Կիպրոսի նախագահի հետ հանդիպել ես, որ ի՞նչ անես․ Շարմազանովը՝ ՓաշինյանինՓաշինյանը հանդիպել է Էրդողանի հետ (լուսանկարներ)Կիպրոսի պաշտպանության նախարարը ժամանել է ՀայաստանԼՂ-ից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է․ Քամալա ՀարիսՀատուկ ռազմական գործողությունը կավարտվի այն ժամանակ, երբ Մոսկվան կհասնի իր նպատակներին․ Պեսկովը՝ Զելենսկուն
Ամենադիտված