Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես հաղթել կենաց-մահու պատերազմում և... զրոյացնել հաղթանակը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ուղիղ 29 տարի առաջ՝ մայիսի 11-ին, Ռուսաստանի միջնորդությամբ, Արցախի հակամարտության գոտու ողջ երկայնքով կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնագիր ստորագրվեց: Այն ստորագրել են Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1994 թվականի մայիսի 12-ին: Հարկավ, թե՛ հրադադարի համաձայնագրի կնքմանը նախորդող օրերին, թե՛ դրանից հետո եղել են որոշակի զարգացումներ (Բիշքեկյան արձանագրություն՝ 1994 թ. մայիսի 4-5-ը, Մոսկվայի հանդիպում ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովի ուղղակի միջնորդությամբ՝ 1994 թ. մայիսի 16-ին), բայց հիմք էր ընդունվում մայիսի 11-ին կնքված և հաջորդ օրվանից ուժի մեջ մտած հրադադարի համաձայնագիրը:

Հանրահայտ է նաև, որ, այսպես կոչված, «հրադադարի ռեժիմը» հետագա տարիներին պարբերաբար խախտվում էր, առավելապես՝ ադրբեջանական կողմի ագրեսիվ-նախահարձակ գործողություններով, ու նմանապես հայտնի է, որ 1994 թ. մայիսի 12-ից, օրինակ՝ մինչև 2016 թ. ապրիլի 2-ը արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ու հայ-ադրբեջանական սահմանագծի ողջ երկայնքով անկրակոց օրեր գրեթե չեն եղել: Սակայն հիմնականը, այնուամենայնիվ, համաձայնագրի կնքումն էր և, ընդհանուր առմամբ, հրադադարի ռեժիմի պահպանումը: Ինչի՞ մասին էր այդ համաձայնագիրը:

Հայաստանում ու Արցախում հանրության ճնշող մեծամասնությունն այդ համաձայնագիրը, իրավամբ, համարում էր ԼՂՀ-ի ու ՀՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում տարած ծանր հաղթանակի արձանագրում, փաստաթղթավորում: Ավելին, մեր հասարակության մեջ քիչ չէին մարդիկ, գործիչներ, այդ թվում՝ պատերազմով անցած հայտնի դեմքեր, որոնք գտնում էին, որ Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությունը (նախագահ Լևոն ՏերՊետրոսյան) աններելի մեծահոգություն դրսևորեց և չպարտադրեց պատերազմի դադարեցման վերջնական պայմանագիր՝ տվյալ պահին մեզ առավել քան ձեռնտու իրավիճակում ու պայմաններում, այդ թվում՝ ռազմական, դիրքային առումներով ձեռնտու իրավիճակում: Պարզ ասած՝ ուժերի գերլարման ու ահռելի զոհողությունների գնով հաղթանակի հասած հայությունը փաստաթղթորեն միայն այդ հաղթանակի փաստը ձևակերպեց, իսկ ադրբեջանաթուրքական հանցավոր գոյացությունը շունչ քաշելու և ջարդված ողնաշարը շտկելու հեռանկարային հնարավորություն ստացավ:

Ցանկացած պարագայում, 29 տարի առաջ հայկական կողմը ստացավ նվազագույնը, ինչ կարող էր ակնկալել հաղթող կողմը, սակայն դա էլ քիչ չէր: Հաջորդող տասնամյակներում ամենատարբեր վայրիվերումներ եղան, և մեզանից շատերը դրանց ժամանակակիցներն ու ականատեսներն են: Այդ տասնամյակների ընթացքում վայրիվերումներ ունեցավ նաև Արցախի հիմնախնդրի, ինչպես ընդունված էր ասել՝ «կարգավորման բանակցային գործընթացը»՝ զանազան անընկալելի «պլաններից», մինչև «փուլային», «փաթեթային» տարբերակներ, «Մադրիդյան սկզբունքներ»... Իսկ հետո եղավ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունը», կամ, ինչպես նշում են առանձին մեկնաբաններ, «անարյուն իշխանազավթումը»: Դա ընդամենը 5 տարի առաջ էր, շատ ժամանակ չի անցել, և շատերը շատ բան հիշում են, որքան էլ որ «հիշողության հարմարավետ կորստից» տառապող ձևանան: Հայաստանում իշխանությունն անցավ Նիկոլ Փաշինյանին և նրա՝ ՔՊ խմբավորմանը:

Պահանջվեց ընդամենը մի քանի տարի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը գործնականում «զրոյական կետի» բերի՝ ա) բանակցային գործընթացն ու անցած տասնամյակներում ձևավորված դիվանագիտական «բագաժը», բ) հայկական զինված ուժերը՝ ՀՀ բանակն ու Արցախի ՊԲ-ն, գ) Հայաստանի արտաքին-քաղաքական «ունեցվածքը»՝ հիմնականում դաշնակից ու բարեկամական պետությունների հետ հարաբերությունների կանխամտածված փչացմամբ (Ռուսաստան, Իրան, Չինաստան) դ) հասարակական համախմբումը՝ ազգային կենսական նպատակների, տվյալ դեպքում՝ Արցախի ու Հայաստանի պաշտպանության շուրջ, ե) Հայաստանի ռազմատեխնիկական հնարավորությունները: Նիկոլ Փաշինյանի վարած «քաղաքականությունը» և արկածախնդիր հայտարարությունները հանգեցրեցին այն բանին, որ ոչ միայն տապալվեց բանակցային թեկուզ խարխլված գործընթացը, այլև Փաշինյանին հաջողվեց լեգիտիմացնել ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից ռազմական ագրեսիայի դիմելու մշտական մղումը:

Ավելին, առնվազն 2018-2020 թվականներին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բացարձակապես ոչինչ չարեց ռազմատեխնիկական բալանսը պահելու համար, անհրաժեշտ զինտեխնիկայի, այդ թվում՝ նախատեսված ՀՕՊ ժամանակակից միջոցների գնումները փոխարինվեցին զուտ ցուցադրական, «փիարվելու» հնարավորություն տվող, բայց գործնականում ոչ մի բանի պետք չեկած ռազմական օդանավերի գնումով: Այն էլ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է խոստովանել, «առանց հրթիռների» (իբր թե, էլի): Այդ ամենից հետո, Հայաստանում ունենալով ըստ էության «գործընկեր» իշխանություն, ադրբեջանական հանցավոր կլանը, թուրքական աջակցությամբ, անցավ հարձակման: Կռահելի էր, որ հայության դեմ դավադրության նախնական պլանը մի քանի օրում «հարցեր լուծելու» վրա էր հաշվարկված՝ Արցախի ամբողջական օկուպացիայով: Բայց, չնայած «թավշյա» թուլացումներին ու դավերին, հայկական զինուժը դիմագրավեց ավելի քան 40 օր՝ կարողանալով պահպանել նաև ռազմավարական նշանակության ամբողջական հատվածներ:

Սակայն Փաշինյանը թշնամուն հանձնեց նաև Շուշին, որից անմիջապես հետո կապիտուլ յացիոն բնույթի հայտարարություն ստորագրեց, ինչը ծանր հոգեբանական հարված էր 44 օր շարունակ «հաղթելու ենք», «հաղթում ենք» կանխամտածված ստապատիր քարոզչության տակ ընկած հայության համար: Մայիսի 11-ը այն «զանգն» է, որը դեռ շարունակում է ղողանջել: Եվ այդ ծանր ղողանջն այն մասին է, թե ինչպես կարելի է հաղթել թշնամուն ծանր պատերազմում, բայց տասնամյակներ անց «գրկել» բառացիորեն փողոցից եկած մեկին ու զրոյացնել սեփական հաղթանակը՝ ձեռքբերումներով հանդերձ: Ավելին, պարզվում է՝ կարելի է ազգն ու պետությունը մատնել աղետի, հազարավոր զինվորների մահվան մատնել, երկիրը տանել վերջնական կործանման ու... ժպտադեմ, ուրախ-զվարթ շրջել, շարունակել վայելել կյանքը, իշխանությունը, դեռ մի բան էլ աջուձախ բոլորին մեղադրել... պարտության համար: Դա արդեն զրոյական կետ չէ: Դա արդեն անդառնալիության կետին հաջորդող կործանման կամ անկման ընթացքն է: Գուցե ոմանց համար այն «ուրախ ժամանց» է, բայց դրանից այն չի դադարում անկում լինելուց:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ»Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ»Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին Արմավիրի մարզի Ջրարբի գյուղում այրվել է վագոն-տնակ
Ամենադիտված