Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի բնակչից խարդախությամբ 5500 դոլար են հափշտակել, առևանգել, նրան և հորն ապօրինի զրկել ազատությունից. ՔԿ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում կատարված քննությամբ պարզվել են անձից խարդախությամբ խոշոր գումար հափշտակելու, նրա առևանգման, ազատությունից ապօրինի զրկելու և շորթում կատարելու դեպքի էական հանգամանքներ:

ՔԿ-ից NEWS.am_ին հայտնում են, որ մասնավորապես, 2023թ. ապրիլի 29-ին ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում Երևան քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել մի խումբ անձանց կողմից իր և իր հոր նկատմամբ իրականացված մի շարք հանցագործությունների վերաբերյալ։

Այդ առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ կետերով, 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 192-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 8-րդ և 9-րդ կետերով և 258-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ: Որոշում է կայացվել` քննչական խումբ ստեղծելու մասին, հաղորդում տված երիտասարդը և նրա հայրը ճանաչվել են տուժող:

Իրականացվել են մեծածավալ վարութային և ապացուցողական գործողություններ՝ կատարվածի հանգամանքները պարզելու համար։ Միաժամանակ, հանձնարարություն է տրվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցներին՝ օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ ձեռնարկելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ: Վարույթի շրջանակում առգրավվել և զննվել են սուպերմարկետի արտաքին և ներքին տեսանկարահանող սարքերի՝ դեպքին առնչվող տեսագրությունները, նշանակվել են փորձաքննություններ:

Իրականացված համակարգված գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ տուժող ճանաչված երիտասարդը 2023թ. ապրիլի 27-ին «Ֆեյսբուք» սոցիալական կայքում տեղադրված հայտարարության հիման վրա, իրեն պատկանող 5500 ԱՄՆ դոլար գումարը բարձր փոխարժեքով դրամի վերածելու նպատակով, զանգահարել է նշված հայտարարության մեջ նշված հեռախոսահամարին։

Իր հետ հեռախոսազրույց ունեցած անձի հետ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, վերջինիս ցանկությամբ, նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, երիտասարդը Երևանի Բագրատունյաց փողոցում գործող սոպերմարկետի մոտ հանդիպել է մեկ անձի և վերջինիս կողմից շահագործվող Տոյոտա մակնիշի ավտոմեքենայի մեջ գումարը փոխանցել է այդ անձին։ Վերջինս միայնակ մտել է հարակից սուպերմարկետ, գումարը փոխանցել վարույթով դեռևս չպարզված անձին և վերադառնալով հայտնել, որ գումարը փոխանցել է այլ անձի։ Երիտասարդը պահանջել է վերադարձնել իր կողմից տրված գումարը, ինչի շուրջ նրանց միջև ավտոմեքենայում ծագել է վիճաբանություն, որի հետևանքով վարորդը նշված վայր է կանչել այլ անձանց։ Վերջիններս, ժամանելով դեպքի վայր, սկսել են վիճաբանել երիտասարդի հետ, մեքենայի պատուհանից, ինչպես նաև սրահում ձեռքերով հավածներ են  հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին։

Ապա գումարի հետ կապված վեճը շարունակելու նպատակով, տուժողի կամքին հակառակ, առևանգելով, վերջիններս նրան ավտոմեքենայով տեղափոխել են Երևան քաղաքի 16 թաղամասում գտնվող ավտոտնակ։ Դեպքի վայրում գտնվող երտասարդի հայրը, տեսնելով, որ որդուն տեղափոխում են, իր կամքով նրանց հետևից գնացել է նույն վայր։ Այնտեղ նշված անձինք երիտասարդի և նրա հոր կամքին հակառակ վերցրել են նրանց հեռախոսները, մտցրել ավտոտնակ և արգելել հեռանալ՝ այդ կերպ խմբով նրանց ապօրինի զրկելով ազատությունից։

Շարունակելով իրենց հանցավոր գործունեությունը՝ նշված անձինք խմբով, նախնական համաձայնությամբ, իբր տուժողի կողմից 5500 ԱՄՆ դոլարը «Տոյոտայի» վարորդից անհիմն պահանջելու և նրան խարդախության մեջ մեղադրալու համար, առևանգված երիտասարդին և ապօրինի ազատությունից զրկված նրա հորն ազատ արձակելու պայմանով, ինչպես նաև նրանց գույքը իրենց հանձնելու նպատակով շորթում կատարելով, պահանջել են 20000 ԱՄՆ դոլար և միաժամանակ բռնություն գործադրել, ծեծի ենթարկել նրանց, սպառնացել բռնություններ կիրառել նրանց մերձավորների նկատմամբ։ Սակայն ընթացքում սակարկելով՝ պայմանավորվել են մոտ 1.000.000 դրամի դիմաց ազատ արձակելու շուրջ և նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, ստանալով նշված գումարը` հիշյալ անձինք բաց են թողել տուժողներին:

Քննությամբ պարզվել է առերևույթ հանցավոր արարքներում ներգրավված 5 անձանց ինքնությունը։ Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 3-ին վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար ներկայացվել է մեղադրանք։ Դատարանի որոշմամբ վերոնշյալ 5 անձանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որոնցից 2-ը կալանավորվել են և տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ հայտնաբերելու նրանցից երրորդին և հարկադրաբար ներկայացնելու վարույթն իրականացնող մարմնին։ Մեկ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, մասնակից անձանցից յուրաքանչյուրի դերակատարությունը պարզելու, նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ, միջոցներ են ձեռնարկվում նաև պարզելու այն անձի ինքնությունը, ում սուպերմարկետում փոխանցվել է 5500ԱՄՆ դոլարը:

Քննության ընթացքում տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ ավտոմեքենայում գումարը վերադարձնելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում վերոնշյալ՝ գործով տուժող ճանաչված երիտասարդն ատրճանակ է ցուցադրել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան շահագործող՝ գործով մեղադրյալ անձին՝ սպառնալով գումարը չվերադարձնելու դեպքում  վերցնել նրա կողմից շահագործվող ավտոմեքենան։

Այս դրվագով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առերևույթ ապօրինի կերպով հրազեն կրելու, ինչպես նաև՝ բռնություն գարծադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով ինքնիրավչություն կատարելու հատկանիշներով։

Արջը կտոր-կտոր է արել անտառապահին ու նրա որդուն Նեթանյահուն կմեկնի Իսրայելից ՄԱԿ-ում ելույթ ունենալու համար Կյանքից հեռացել է վիրահայ վաստակավոր թարգմանիչ, մշակույթի գործիչ Գիվի Շահնազարը «ՏաԹևեր» ճոպանուղին երրորդ անգամ ներառվել է «World Travel Awards» 2024-ի «Աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում Կամուրջն անցա, բայց մինչև հիմա սպասում եմԱվտովթար՝ Երևանում Միլանի «Սան Սիրո» մարզադաշտը զրկվել է 2027 թ. ՉL եզրափակիչն ընդունելու իրավունքից «Օնիքս»-ը թիրախ է խոցում 1000 կմ հեռավորության վրաԵրևան-Երասխ ճանապարհին վթարվել են կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջնակի ծնողները (տեսանյութ)Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռոմ Բակկարդի Փաշինյանը Սահմանադրության կոպիտ խախտում է արել. Կարապետյան Կենսաթոշակների և նպաստների անկանխիկ վճարումների դեպքում հետվճարի չափը ավելացել է ««Լարախաղացի պար»-ն ու Իրանը»«Վասերման. Փաշինյանը բարեխղճորեն կատարում է իր վրա դրված խնդիրը»Արտակարգ դեպք՝ Երևանում․ օղիով բարձված «DAF» մակնիշի բեռնատարը հայտնվել է բետոնե արգելապատնեշների վրա Պայթյուն է տեղի ունեցել Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում․ պատմության այս օրը (25 սեպտեմբեր)Մեր հասարակության ամենամեծ ախտերից մեկը զանգվածային բնույթ կրող մեծ ու փոքր ծավալի ստախոսությունն է. Ոսկանյան Գիշերներն եմ տնից դուրս գալիս, որ հարցեր չտան. Ստեփանակերտի պայթյունից մեկ տարի անց Նավթի գներն աճել են Արտառոց դեպք՝ Տավուշի մարզում․ ընկույզ գողացող տղամարդը հոսպիտալացվել էՀամակարգը ամբողջությամբ կգործարկվի հունվարի 1-ից Էրդողանը Փաշինյանին է նվիրել իր հեղինակած գիրքըՌուբլու փոխարժեքը՝ հիմաԱնձրև կտեղաԿառուցապատող օլիգարխի պատճառով դպրոցը փակվել է. նախարարն ու մյուսները լուռ են . «Ժողովուրդ» Գրիգոր Մինասյանի օրերը հաշված են․ «Հրապարակ» Արթուր Երիցյանի որդին ՀՀ քաղաքացի չէ․ ի՞նչ է հայտարարագրել որդուն բանակից ազատած ՏԿԵ գլխավոր քարտուղարը. «Ժողովուրդ» Սրբազանը դժվար ընտրության առաջ է կանգնել․ «Հրապարակ» Իշխանությունը դատարաններում իր դեմ հայցեր պաշտպանած փաստաբանների միջից ԲԴԽ անդամ է փորձում գտնել. «Ժողովուրդ» Պետք է լավատեսություն ներշնչել․ «Հրապարակ» Ջուրը թանկացավ 30 դրամով. Փաշինյանը խաբել է. Մաս 220. «Ժողովուրդ» Զեկույցը կանցնի երեք ատյաններով․ «Հրապարակ» ԵՄ-ին անդամակցության հանրաքվե չի լինելու. Փաշինյանի հրահանգը` ընդդեմ եվրոպամետների. «Ժողովուրդ» ՌԴ-ում COVID-19-ի և գրիպի դեպքերի կտրուկ աճ է գրանցվելՆիկոլ, թուրքական պահանջները կատարելուց հրաժարվող Կիպրոսի նախագահի հետ հանդիպել ես, որ ի՞նչ անես․ Շարմազանովը՝ ՓաշինյանինՓաշինյանը հանդիպել է Էրդողանի հետ (լուսանկարներ)Կիպրոսի պաշտպանության նախարարը ժամանել է ՀայաստանԼՂ-ից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է․ Քամալա ՀարիսՀատուկ ռազմական գործողությունը կավարտվի այն ժամանակ, երբ Մոսկվան կհասնի իր նպատակներին․ Պեսկովը՝ Զելենսկուն«Նոան» 2-0 հաշվով հաղթեց «Փյունիկ»-ինԶուրաբիշվիլին ամեն օր խախտում է Վրաստանի Սահմանադրությունը, և միակ մխիթարությունն այն է, որ նրա պաշտոնավարման ավարտին 2 ամիս է մնացել․ խորհրդարանի նախագահԱդրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ, սակայն հայկական կողմը դա չի դարձնում բանակցային թեմա․ Փաշինյանը՝ ԵԽ գլխավոր քարտուղարինՄԱԿ է գնացել՝ հեծանվի հայտնագործության գյուտով․ Կարևորը «պոզիտիվ» մտածելն է․ Պատգամավորը՝ Փաշինյանի ելույթի մասինՎտանգված է Սյունիքի մարզի «Շիկահող» պետական արգելոցը․ Ներքին Հանդ գյուղում Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբն իրականացրել է փաստահավաք աշխատանքներՓաշինյանը Կիպրոսի նախագահի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին` շեշտելով հայկական կողմի հավատարմությունը խաղաղության օրակարգինԵրևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորումը կազդի նաև Թուրքիայի հետ հարաբերությունների վրա․ ԷրդողանՓաշինյանը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանըՀոկտեմբերին Ժնևում կհանդիպեն ՀՀ ԱԺ նախագահը և Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահըԴպրոցի անձնակազմը հոգեբանի կարիք ունի, իմ աղջկան են ասում ագրեսիվ․ կոմայի մեջ գտնվող աղջնակի հայրՈւկրաինայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը
Ամենադիտված