Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ «ուղեբեռով» է Փաշինյանը գնում Ալիևի հետ հանդիպելու․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն, որ Սոթքի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիվ ակտիվացումը, այդ թվում՝ հրետանու և ականանետերի կիրառումը ուղիղ կապ ունի առաջիկա կիրակի Բրյուսելում նախատեսվող Ալիև-Փաշինյան հանդիպման հետ, ոչ մի նորմալ մեկնաբան չի կասկածում: Անգամ Նիկոլ Փաշինյանն է կապ տեսնում: Ճիշտ է, այստեղ հարցն այն է, թե ով ինչ հետևություններ է անում: Նիկոլ Փաշինյանն, օրինակ՝ կառավարության մայիսի 11-ի նիստում, անդրադառնալով նույն օրվա առավոտյան արձանագրված ադրբեջանական հարձակմանը, այն բնորոշեց «սադրիչ գործողություններ»:

Բայց ՔՊ-ի ղեկավարը համոզված է, որ թշնամու (հասկանալի է, ինքը չի ասում՝ թշնամի) «սադրիչ գործողությունները» նպատակ ունեն «...զրոյացնել այն առաջընթացը, որ գրանցվել է մայիսի 1-4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ...խաթարել կիրակի օրը Բրյուսելում եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին՝ Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները»: Այսինքն, Փաշինյանն ինքն իրեն կամ, չգիտես, թե էլ ում, ուզում է համոզած լինել, որ Ալիևը, շարունակելով ագրեսիվ գործողությունները, նպատակ ունի խափանել Արևմուտքի, հիմնականում՝ ԱՄՆ-ի հովանու ներքո ծավալվող բանակցությունները, դեռ մի բան էլ՝ զրոյացնել նախքան առաջիկա հանդիպումները եղած «բանակցությունների» արդյունքները: Հարց է ծագում. Ալիև Հեյդարօղլու ինչի՞ն է դա պետք: Ինչո՞ւ պետք է Ալիևը ցանկանա խափանել մի բանակցային ընթացք, որի դեպքում ունի բոլոր առավելությունները և, որպես էքստրա-բունոս, Նիկոլ Փաշինյանի ու նրա ներկայացուցիչների նման ամեն ինչ զիջելու պատրաստ «բանակցողներ»: Նիկոլ Փաշինյանը հազիվ թե սխալվում է այստեղ:

Ավելի հավանական է՝ նա պարզապես միտումնավոր մոլորության մեջ է գցում իրեն ունկնդրողներին: Մինչդեռ Ալիևի կողմից ագրեսիայի հերթական դրսևորումը ոչ թե նախատեսված հանդիպումները խափանելու կամ նախորդ հանդիպումների արդյունքները զրոյացնելու նպատակ է հետապնդում, այլ շատ հնարավոր է, որ նա ցանկանում է նման կերպ լրացուցիչ ճնշում գործադրել, վախեցնել առանց այդ էլ վախեցածի կեցվածքով հանդես եկող Փաշինյանին և նրանից ստանալ շատ ավելի մեծ զիջումներ: Ի լրումն, կոնկրետ Սոթքի դեպքում, ինչը ևս դժվար չէ կռահել, Ալիևը հետապնդում է նաև մեր տարածաշրջանում ոսկու խոշոր հանքավայրի ամբողջ տարածքը զավթելու և այն իր բարեկամ բրիտանացիների շահագործմանը հանձնելու նպատակ: Զուգահեռաբար, դա հարված է նաև Հայաստանի տնտեսությանը, որը զրկվում է ոսկու խոշոր հանքավայրից և ստանում նաև մոտ 800 գործազուրկ՝ պրոբլեմային տարածքում: Փաշինյանի հայտարարությունից այլ հարցեր էլ են ծագում:

Մասնավորապես, նա Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցային մարաթոնի ի՞նչն է առաջընթաց համարում, որն էլ Ալիևն իբր փորձում է զրոյացնել: Ըստ Նիկոլ Փաշինյանի, առաջընթացն այն է, որ ինքը (Հայաստանը) ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Դա առաջընթա՞ց է: Եթե նկատի ունենանք, որ բանակցությունների կոնտեքստում դա նշանակում է, որ Հայաստանը ուրանում է Արցախը և գործնականում համաձայնում է կոտորածի մատնել Արցախի հայությանը, ապա ո՞վ պետք է լինի այդ մեկը՝ դա առաջընթաց բնորոշելու համար: Փաշինյանը կառավարության վերջին նիստում նաև հայտարարեց, թե Բրյուսելում չի սպասվում Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրում, թե՝ դեռ շատ հեռու են նման ստորագրումից, բայց նաև ասաց՝ խնդիր ունեն արագացնել այդ գործընթացը: Սա ընդհանրապես հարցերի տարափի տեղիք է տալիս:

Սկսած նրանից, թե ո՞վ է արագացման խնդիր դրել, վերջացրած նրանով, թե այդ ե՞րբ է Փաշինյանը հրապարակավ ասել մի բան, որը սուտ կամ հակառակը չի դուրս եկել: Իսկ միգուցե Բրյուսելում չի սպասվում, բայց, ասենք, Քիշնևո՞ւմ է սպասվում: Մանավանդ, հունիսի 1-ին էլ Փաշինյանի ծննդյան օրն է: Ի դեպ, Փաշինյանի ասածների մասին: Օրինակ՝ Ադրբեջանի ագրեսիվ դրսևորումների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը 2016 թ. դեկտեմբերի 29-ին ֆեյսբուքում գրառում է արել. «Սահմանային շարունակվող ցնցումները Ադրբեջանին համարժեք պատասխան չտալու հետևանք է, որ 2014-16 թվականներին բերեց հարյուրավոր զոհերի և 800 հեկտար տարածքի կորստի: Ադրբեջանը չի հանդարտվի, քանի դեռ էական տարածքային կորուստներ չի ունեցել: Սերժ Սարգսյանը, որ 800 հեկտարի վերադարձը համարում էր աննպատակահարմար՝ զոհերից խուսափելու նկատառումով, շարունակաբար ոչինչ չի անում նոր զոհերը կանխելու համար»:

Հիմա նույն գրառումը «տեղայնացնենք», համապատասխանեցնենք առկա իրողություններին. «Սահմանային շարունակվող ցնցումները Ադրբեջանին համարժեք պատասխան չտալու հետևանք են, որ 2020-23 թվականներին բերեցին հազարավոր ու հազարավոր զոհերի և ահռելի՝ հազարավոր քառակուսի կիլոմետրերի հասնող տարածքային կորստի: Ադրբեջանը չի հանդարտվի, քանի դեռ էական տարածքային կորուստներ չի ունեցել: Նիկոլ Փաշինյանը ահռելի տարածքային կորուստները արդարացնում է «կյանքեր փրկելով», ասում է, որ դրանք ադրբեջանական տարածքներ էին, շարունակաբար ու բացարձակապես ոչինչ չի անում՝ նոր զոհերը կանխելու համար»: «Հին» Փաշինյանն ինքն իր ձեռքով, ինչպես ինքն է սիրում ասել, «գնդակահարության պատի» տակ է կանգնեցնում այսօրվա Փաշինյանին: Նրանցից ո՞ր մեկն է իսկականը: Առավել հավանական է, որ երկուսն էլ կեղծ են:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ»Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ»Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴՀայաստանում ձյուն է տեղումՆեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. ԽամենեիԹուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Նոր ձերբակալություն՝ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում. քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Հայտնի են գազանջատման հասցեներըԶոհվել է 2, վիրավորվել՝ 61 մարդ․ օպերատիվ իրավիճակը՝ ՀայաստանումՈւժային եռամարտի սեղմում հենարանից վարժության Հայաստանի բաց առաջնության չեմպիոնները Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հնդկաստանը սկսում է Pinaka համակարգերի արտահանումը Հայաստան. ANI Եղեգնաձորում առևանգման փորձ է եղել․ ի՞նչ է հայտնիՀեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է «Նման հայտարարությունները շատ դժվար ընկալելի են» Մահացել է Ռուբեն Բեկյանը«Գրիգոր Գրիգորյան. հայկական ատոմակայանի վրա կատարվող բոլոր նարատիվներն ու հարձակումները քաղաքական նպատակներ ունեն»Ո՞րտեղ է եղել անհետ կորած 18-ամյա աղջիկըՎրաստանի կառավարությունում երեք փոփոխություն կլինիՀայաստանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Աղազարյանին կարող են ճնշել Փաշինյանի խաղը մինչև հանրաքվեն է«Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը շնորհալի երիտասարդ երաժիշտներին առաջարկում է դեպի Դուբայ կրթական ուղևորության մասնակիցը դառնալ Ադրբեջանի բանակը համաձայն եռակողմ պայմանավորվածության մտել է Քելբաջարի շրջան․ պատմության այս օրը (25 նոյեմբեր)Թուրքական KIZILELMA ԱԹՍ-ն. Դասական Բայրաքթարը ոչինչ է այդ հրեշի համեմատ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … երեկոյան շրջազգեստ Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան Կրակոցներ՝ Երևանում․ 21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ՌԴ-ում հայազգի գործարարը կրակոցներ է հնչեցրել. զոհ կաԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր Հայաստանի հարյուրավոր հասցեներ կհոսանքազրկվենԵռօրյա վթարային ջրանջատումներ՝ նշված հասցեներումՊատրաստվեք․ ձյուն կտեղաReuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ «Ինտեր»-ը 60 տարվա վաղեմության ռեկորդ է կրկնել Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի «Օրեշնիկ» հրթիռի արձակումը ժամանակին և արդյունավետ պատասխան էր. Պեսկով Վրաստանի խորհրդարանում նոյեմբերի 25-ին անվտանգության դեղին մակարդակ է գործելուԵրևան-Մոսկվա տոմսերի գները կտրուկ նվազել են. ի՞նչ արժե այս պահին
Ամենադիտված