Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Բելառուսից թռած օդային օբյեկտ հայտնաբերելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեհաստանի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ հայտնաբերել է օբյեկտ Լեհաստանի օդային տարածքում, որը թռել է Բելառուսի կողմից, եւ որ դա, հավանաբար, լրտեսող աերոստատ է։
Նախարարությունը Թվիթերում տեղեկացրել է, որ ռադարի կապն օբյեկտի հետ կորել է Լեհաստանի կենտրոնում գտնվող Ռիպին քաղաքի մոտ։
Պաշտպանության նախարարության տեղեկության համաձայն՝ օբյեկտի որոնման համար ուղարկվել են տարածքային պաշտպանության ուժեր։
Նոյեմբերին երկու լեհ զոհվել էր Լեհաստանի արեւելքում հրթիռի ընկնելու հետեւանքով։